Երևան
12 °C
Միակ մարմնամարզիկը, որը Հայաստանը ներկայացնելու է ամառային 32-րդ օլիմպիական խաղերում՝ Արթուր Դավթյանը (բազմամարտ), մեջքի վնասվածք ունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նշեց, որ հենց այդ պատճառով է, որ Քոթբուսի աշխարհի գավաթի խաղարկությունում նրա մոտ լավ չի ստացվել հենացատկը, որը նրա ամենաուժեղ գործիքն է:
«Միայն դժգոհ եմ Դավթյան Արթուրից, որովհետեւ հենացատկը չարեց: Ես զարմացա, ասացի՝ ինքը կարող է պատասխանել: Փաստորեն մեջքը ցավում էր, ուղղակի չէր ասել: Վորոնինի գավաթի խաղարկության ժամանակ իմացա, ընդհուպ ասացի՝ մի մասնակցիր: Ներարկում արեցին, շատ լավ գնահատականներ ստացավ: Հենացատկն ու ազատ վարժությունը ես չթողեցի, որ նորից անի, որովհետեւ պարզ էր, որ մեջքի խնդիր կլինի: Մյուս տարին օլիմպիական է: Մեր առաջին խնդիրն է, որ տեսնենք՝ ցավն ինչից է: Բժշկի հետ պայմանավորվել է, կգնա, կտեսնենք»,- ասաց նա:
Ըստ մարզչի՝ հնարավոր է՝ նյարդի հետ կապված խնդիր լինի: Նա կարծում է, որ պատճառն էլ ծանրաբեռնվածությունն է, քանի որ ուրիշ ոչինչ չի եղել, մարզումների ժամանակ չի ընկել: Ավելի վաղ Սերոբյանը հստակ որոշած է եղել՝ օլիմպիական խաղերին Արթուրն ինչ ծրագրով պետք է պատրաստվի, սակայն վնասվածքը կարող է ամեն ինչ փոխել:
«Կյանքում նրա առողջության հաշվին ոչինչ չեմ անի: Եթե նորմալ է, եղած ծրագրով կշարժվի»,- ասաց նա:
Այս շրջանում Դավթյանին հանգիստ է տրվել: Ամեն դեպքում, անհրաժեշտ է, որ 3 մրցաշարի ու հավաքների մասնակցի, որպեսզի ստուգեն՝ ինչպես է կարողանում կատարել վարժությունները, հատկապես կարեւոր է հենացատկի 2-րդ ցատկը, որի առումով կասկածներ ունի ինչպես մարզիչը, այնպես էլ մարզիկը: Տարբեր ստուգատեսներ արդեն օգտագործել են, այսպես ասած, հետախուզական նպատակներով, եզրակացություններ են արել, թե որն ինչպես է անում: Հաջորդ տարին կսկսի Ազարյանի անվան գավաթի խաղարկությունով, որը տեղի է ունենալու ԱՄՆ-ում, դրանից հետո այնտեղ տասնօրյա հավաք կանցկացնի:
Սերոբյանը կրկին ընդգծեց, որ օլիմպիական խաղերում ՀՀ-ն 1 մասնակից է ունենալու: Հիշեցրեց, որ վարկանիշային գավաթի խաղարկություններից 2-ը բաց են թողնում, քանի որ Բաքվում են: Նշեց, որ աշխարհի առաջնությունում օղակների վրա վարժությունում լավ շանսեր ուներ, սակայն վարկանիշը ձեռքից բաց թողեց Արթուր Թովմասյանը: Ասաց, որ վերջին շանսը կարող էր լինել Եվրոպայի 2020 թ. առաջնությունը, որտեղ բազմամարտում 2 ուղեգիր էր խաղարկվելու, սակայն դա էլ Բաքվում է: Ընդգծեց, որ բացի նրանից, որ մրցաշարը բաց թողնելը ցավալի է օլիմպիական ուղեգրերի առումով, վնասում է նաեւ երիտասարդներին, քանի որ զրկվում են արդյունք գրանցելու ու հետեւաբար բանակից տարկետում ստանալու հնարավորությունից, ինչը կարող է ազդել նրանց մարզական կարիերայի վրա:
2020 թ. փետրվարի վերջին կկայանա ՀՀ առաջնությունը: Այնուհետեւ մարտի 1-ից երկշաբաթյա հավաք կլինի Թբիլիսիում: Մեծահասակների հետ կմասնակցեն նաեւ երիտասարդներն ու աղջիկները: Դրանից հետո մարզիկները կմեկնեն Դոհայի աշխարհի գավաթի խաղարկության, որը թեեւ օլիմպիական վարկանիշային է, սակայն այդ առումով հայերին արդեն օգտակար չի կարող լինել: Հետո եւս գավաթի 2 խաղարկություններ կլինեն, որոնք վարկանիշային չեն՝ մեկը Սլովենիայում, մյուսը՝ Խորվաթիայում: Ըստ Սերոբյանի՝ հետո ՀԱՕԿ-ը հավաք կանի, որից հետո Արթուր Դավթյանը կմեկնի Տոկիո՝ օլիմպիական խաղեր: Եթե Սերոբյանը Տոկիո 2020-ում մրցավար լինի, Դավթյանի հետ, որպես մարզիչ, կմեկնի Հայկ Նազարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT