Արաբական սուրճ, հայկական մեղրով փոխինձ, պարգեւներ. Երեւանում նշվեց ԱՄԷ հիմնադրման 48-ամյակը

03/12/2019 schedule12:35

Սկզբում՝ ԱՄԷ հիմնը, այնուհետ՝ ՀՀ օրհներգը հնչեց: Այսպես ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն ազդարարեց իրենց ազգային տոնի սկիզբը:

«1971 թ.-ի դեկտեմբերի 2-ին էմիրությունները միավորվեցին՝ սկիզբ դնելով պետության զարգացմանն ու առաջընթացին: Այս օրն Արաբական Միացյալ էմիրությունների համար անչափ կարեւոր է»,- երեկ հայտարարեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին՝ ԱՄԷ հիմնադրման 48-ամյակի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Հայաստանն ու ԱՄԷ-ն կայուն զարգացող հարաբերություններ եւ համագործակցություններ ունեն, որոնք պետք է առավել զարգացնել»,- ասաց դեսպանն ու նշեց՝ 2021-ին՝ ԱՄԷ հիմնադրման 50-ամյակին ընդառաջ, նպատակ ունեն էմիրությունները դարձնել աշխարհի լավագույն և հարուստ պետություններից մեկը: «Առաջընթացը, զարգացումը և բարգավաճումը, որ մենք այսօր ապրում ենք ԱՄԷ-ում, ուղեկցվում է հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ։ Այն հիմնված է չափավորության և ճշմարտության, բարության, մարդասիրության, հանդուրժողականության վրա: ԱՄԷ-ն դարձել է մարդասիրության խորհրդանիշ համաշխարհային մակարդակով։ Էմիրաթական դիվանագիտությունն իմաստուն ղեկավարության տեսլականի շնորհիվ կառուցել է եղբայրական բարեկամական հարաբերությունների կամուրջներ աշխարհի պետությունների հետ»,- ասաց դեսպանը:

Էմիրություններում ավելի քան 200 ազգություն բնակվում է ազատության, փոխադարձ հարգանքի ու համակեցության մթնոլորտում՝ հիմնված հանդուրժողականության վրա: ԱՄԷ-ն իր ձեռքբերումներից մեկը համարում է 2019 թվականը Հանդուրժողականության տարի հռչակելը: Ընդունելությանը մասնակից բարձրաստիճան տարբեր հյուրերի թվում էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հրությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական ու այլ կառույցների ներկայացուցիչներ։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ 48 տարիների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններն առաջ է շարժվել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտների զարգացման հստակ ուղով՝ միաժամանակ դառնալով խաղաղության և հանդուրժողականության գաղափարների առաջամարտիկը տարածաշրջանում:

«Շեյխ Զայեդի օրոք սկիզբ առած հայ-էմիրաթական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը: Հայ-էմիրաթական հարաբերություններում, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությանը: Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում ենք որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ Հայաստանը բարենպաստ հարթակ կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար: Երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման և ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ այս տարվա մայիսին գումարված Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին: Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը: Մենք կողջունենք և կաջակցենք նաև էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց փոխվարչապետը:

ԱՄԷ հիմնադրման 48-ամյակի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ Էմիրություններ մեկնելու իրավունք ստացան նաեւ հայ ուսանողներն ու պատանիները: ՀՀ ԲՈՒՀ-եերի 14 լավագույն ուսանող ստացավ կրթական այցի հնարավորություն: «Լուսե» զարգացման և ուսուցման կենտրոնի 3 երեխա, եւս 3 պատանի «Իմ ուղին» վերականգնողական ցերեկային կենտրոնից նույնպես կմեկնեն ԱՄԷ: Ընդունելության մասնակից եւս 4 հյուր վիճակահանությամբ շահեց Արաբական Միացյալ Էմիրությունների ուղեւորության փաթեթ:

Արաբական թեյ, մեղրով պատրաստված ընդեղեն, նաեւ՝ հայկական տարազ, փողինձ, սանդերք ու երկանք: ԱՄԷ հիմնադրման 48-ամյակի առիթով կազմակերպված ընդունելությանը ներկաները հնարավորություն ունեցան հաղորդակից լինել ինչպես Էմիրությունների մշակույթին, սովորույթներին, խոհանոցին, այնպես էլ հայկական ավանդույթներին, նիստ ու կացին, տարազներին, ուտեստներին:

Արմենուհի Մինասյան

Տպել
1873 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց