81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը

02/12/2019 schedule21:30

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին  81 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը:

Մեծ է Դավիթ Սեդրակյանի ներդրումը գիտության մեջ, հատկապես տեսական աստղաֆիզիկայի ոլորտում: Նրա ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակներում ստացած լուծումը գիտական մեծ արժեք ունեցավ՝ առաջարկելով պտտվող կոնֆիգուրացիաների պարամետրերի հաշվման նոր մեթոդ: Այն հաստատեց անգլիացի Է. Հյուիշի առաջադրած գիտական վարկածը, ըստ որի՝ բաբախիչները պտտվող նեյտրոնային աստղեր են: Դիտարկելով նեյտրոնային և պրոտոնային գերհոսելի կոնդենսատների փոխազդեցությունը, Դավիթ Սեդրակյանը հայտնաբերել է նոր ֆիզիկական երևույթ՝ ներկայումս հայտնի «տարման էֆեկտ» անունով:

Դավիթ Սեդրակյանի աշխատանքների մյուս ցիկլը վերաբերում է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցմանը, որն ուղեկցվում է անկյունային արագության «ցատկերով»: Ելնելով իր այն հիպոթեզից, թե իր կողմից հայտնաբերված նեյտրոնային թելերի ցանցը աստղի պտույտի դանդաղեցմանը զուգընթաց աստիճանաբար նոսրանում է, Դավիթ Սեդրակյանն իր աշակերտների հետ առաջարկել է բաբախիչների պտտական շարժման արգելակման երեք մեխանիզմ և ի հավելումն հայտնաբերել, որ դանդաղեցման ժամանակ մակերևույթի ջերմաստիճանի աճի շնորհիվ աստղը դառնում է ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Ստացված օրինաչափությունները համահունչ են տիեզերքից եկող ռենտգենյան ճառագայթմանը վերաբերող դիտողական օրինաչափություններին:

Սկսած 1994թ-ից Դավիթ Սեդրակյանը նեյտրոնային աստղերի տեսական հետազոտություններին զուգահեռ իր գործընկերների հետ կատարել է գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված էլեկտրոնների կողմից պոտենցիալային արգելքների անցման և անդրադարձման գործակիցների հաշվումներին, էլեկտրոնների հնարավոր տեղայնացման (լոկալիզացման) խնդիրներին:

Բեղմնավոր է եղել նաև Դավիթ Սեդրակյանի ուսումնամանկավարժական գործունեությունը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 դոկտորական և 10 թեկնածուական ատենախոսություն:                

Մոտ 300-ի հասնող գիտական հոդվածներն ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին հետազոտությունների իր ասպարեզում բերել են միջազգային լայն ճանաչում:

Նա եղել է մի շարք միջազգային կոնֆերանսների և թեմատիկ սեմինարների ակտիվ կազմակերպիչներից, երկար տարիներ եղել է «ՀՍՍՀ ԳԱ Զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը: Դ. Բլաշկերի հետ նա կազմել և հրատարակել է «Superdense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, համախմբագիրն է եղել Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian's Legacy and Active Universe» գրքի:

Դավիթ Սեդրակյանը «Ստացիոնար աքսիալ-սիմետրիկ դաշտերը Էյնշտեյնի տեսությունում» աշխատանքի համար 1970թ. ստացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակ, 1999թ. արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հարազատներին և գործընկերներին:  

Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):

Տպել
1221 դիտում

Գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա

Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Սարգիս Ստեփանյանը

ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են. Ալավերդի-Սանահին-Սարահարթ հատվածում կան երթևեկության սահմանափակումներ

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 8 մարզի տարբեր համայնքներում

Քարագլխի «Կալեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք. վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Կին քաղաքական առաջնորդներ»-ի հոբելյանական գագաթնաժողովում (տեսանյութ)

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Թագուհի Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. հայտնի է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի նոր տնօրենի անունը

«Սա մեզ համար լինելու է բավականին լուրջ հաղթանակ». ինչով էր կարևոր Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա

Մենք տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը. Ալեն Սիմոնյան

Կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը

Ադրբեջան-Իրան տանդեմի այս փուլում դեռևս դիվանագիտական կրակոցները կարող են վերածվել զենքերի կրակոցների. Հովհաննիսյան

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը

Ջուդ Բելինգեմը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. 38-ամյա վարորդը մահացել է

ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ է ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի համար. Վահե Ղազարյանն ընդունել է Նորա Արիսյանին

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)

Էրդողանի գլխավորությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի. հայտնի է օրակարգը

Միջանցքը պետք է բացվի, անընդունելի է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում. Միխայել Ռոթը՝ Հակոբ Արշակյանին

«Յուքոմ»-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն MacBook Pro-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչեւ 30%-ը

Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցերը

Ալեն Սիմոնյանը Սթիվըն Դոութիի հետ զրույցում բարձրաձայնել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվողների վերադարձի մասին

Թուրքիայի բանակը ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ ունի

ՄԻՊ-ը կոչ է արել ՀՀ ԶԼՄ-ներին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների տեսանյութերը տարածելուց

ՀՀ ԱԺ նախագահը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ

Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքն է. Արարատ Միրզոյանը՝ Ռոթին

Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել (տեսանյութ)

Այս բարդ տարածաշրջանում Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական պետություն է, նաեւ՝ եվրոպական արժեքների խարիսխ. Միխայել Ռոթ

Գերմանիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ ջանքերին. ՀՀ նախագահն ընդունել է Միխայել Ռոթին

Կոչ ենք անում Ադրբեջանին ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանող դրական օրակարգ մշակել. ԵԱՀԿ

Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն կա, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է. հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետները

ՀՀ-ն ՄԻԵԴ կներկայացնի իր դիրքորոշումը 2 հայ զինծառայողների մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վերաբերյալ

Գեղամ Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Վրաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային հարաբերությունն անհրաժեշտություն է. Քյարամյանը՝ Շարվաշիձեին

Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները

Անձնագրի մեջ թաքցրած 20 հազար դրամը փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

Փաշինյանը Միշուստինի հետ զրույցում հաստատել է հաղորդակցությունները բացելու պատրաստակամությունը

Վերին Լարսի մաքսակետի թողունակությունն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետին