Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Կարապետ Չալյանը չեն մասնակցի ՀՀ առաջնությանը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 3 առաջատարներ չեն մասնակցելու Հայաստանի 2019թ. առաջնությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը նշեց, որ ստուգատեսը բաց կթողնեն օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ), օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77կգ) եւ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը (77կգ):

Ըստ մարզչի՝ Ալեքսանյանը դեռեւս շարունակում է ապաքինվել վնասվածքից: Նա կողի կոտրվածք էր ստացել աշխարհի 2019թ. առաջնությունում: Ինչ վերաբերում է Ջուլֆալակյանին, ապա նրա բացակայության պատճառը մարզիչը չնշեց: Ընդհանրապես 77կգ քաշային կարգին վերաբերող հարցերը, նրա խոսքով, երկար բացատրության կարիք ունեն:

«Չալյանին ազատել ենք: Պատճառը վերջին մրցումներին, որ մասնակցել է, օլիմպիական վարկանիշ է ձեռք բերել... 77կգ քաշային կարգի թեման առանձին թեմա է»,- ասաց նա:

Այս քաշային կարգի հետ կապված ամռանը ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում մեծ աղմուկ բարձրացավ: Աշխարհի առաջնությանը, ըստ նախկին մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, պետք է մասնակցեր Արսեն Ջուլֆալակյանը: Մասնագետը նշում էր, որ ընտրանու կազմում տարիներ ի վեր ավանդույթ է եղել, որ աշխարհի առաջնության գնում է նա, ով արդյունք է ունենում Եվրոպայի առաջնությունում, իսկ Արսեն Ջուլֆալակյանը բրոնզ էր նվաճել Եվրոպայի 2019թ. առաջնությունում: Հավաքականում, սակայն, տարաձայնություններ էին սկսվել, կարծիքներ էին հնչել, որ մարզիչը կողմնակալություն է անում որդու օգտին:

Դրանից 20 տարի աշխատելուց հետո Լեւոն Ջուլֆալակյանը հեռացավ ընտրանուց, իսկ որդին չմասնակցեց աշխարհի 2019թ. առաջնությանը: Այնտեղ 77կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացրեց Կարապետ Չալյանը եւ օլիմպիական վարկանիշ ձեռք բերեց:

Ինչ վերաբերում է Հայաստանի 2019թ. առաջնությանը, ապա այն կանցկացվի «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացել է վիճակահանությունը: Մրցումային օրերը դեկտեմբերի 3-4-ն են: Գոտեմարտերը վաղը նախատեսվում է սկսել 11:00-ից: 10 քաշային կարգում կմրցի 85 ըմբիշ: Բացի վերը նշված մարզիկներից՝ բոլոր մյուս առաջատարները մասնակցելու են:

Առաջնության հիման վրա ձեւավորվելու է ազգային հավաքականը, որը դեկտեմբերի 11-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ծաղկաձորում: 2020թ. հունվարի 4-ից կամ 5-ից ըմբիշները հավաք են սկսելու Երեւանում: Պատրաստվելու են միջազգային մրցումների:

Տպել
2049 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում