Նախագծի կյանքի կոչումը ՍԴ բովանդակային ճգնաժամն անցնցում վերացնելու եւս մեկ հնարավորություն է․ Սուրեն Գրիգորյան

Եթե որեւէ կառույցում ճգնաժամ ենք արձանագրում այն ժամանակ, երբ թղթեր չեն տպվում, տակն էլ կնիք չի դրվում, ուրեմն ունենք ճգնաժամ կամ եթե առաջնորդվում ենք մտքով, որ եթե թղթերը տպվում են, տակն էլ ստորագրությունն է լինում, ուրեմն ճգնաժամ չունենք, ապա, այո, այս առումով ՍԴ-ում ճգնաժամ չկա։ Այս մասին այսօր՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ, ասաց պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի այն պնդմանը, թե ճգնաժամն այն իրավիճակն է, երբ տվյալ պետական մարմինը չի կարողանում իրականացնել իր գործառույթները։

Սուրեն Գրիգորյանը հռետորական հարց հնչեցրեց՝ նախորդ տարի կառավարությունում ու ԱԺ-ում ճգնաժա՞մ չկար, ժողովուրդը ոնց որ թե այլ կարծիքի էր․

«Եթե ֆորմալիստական մոտեցումից գնում ենք բովանդակային, թե ինչ կամքով, ինչ լեգիտիմությամբ են այդ տեքստերը դուրս գալիս, ապա կա ճգնաժամ։ Ես հասկանում եմ ընդդիմադիր խմբակցության գործչի դիրքորոշումը, որը դեմ է քվեարկել ՍԴ ուղարկված դիմումին, բայց մյուս ֆրակցիայինը չեմ հասկանում, երբ ՍԴ-ն ոչ միայն իր անհամաձայնությունը հայտնեց, այլ, ըստ էության, հավակնեց ԱԺ-ից լիազորություն խլելուն, որի հիմքը չուներ»։

Անդրադառնալով քննարկումներին, թե նախագիծն ինչու է վերաբերում միայն ՍԴ անդամներին՝ Գրիգորյանն ասաց, որ գուցե ընդհանուր իրավասության դատարանների նկատմամբ վստահությունն ավելի ցածր է, բայց դրա վերաբերյալ կա կարգապահական գործընթաց․

«Ի վերջո ցանկացած ոչ հիմնավոր որոշում, ամենայն հարգանքով մեր քաղաքացիների հանդեպ, մասնավոր շահերի ոտնահարում է, բայց ոչ թե պարունակում է ամբողջ պետությանը տուրբուլենտ իրավիճակում դնելու ռիսկ»,- շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե նախագիծը նպատակ ունի ՍԴ-ն ազատել անցանկալի կադրերից, Սուրեն Գրիգորյանը համաձայնում է միայն մի պայմանով, որ եթե անցանկալի անձ է դիտարկվում դատական իշխանության լեգիտիմություն չունեցող ու ոչ անկախ ներկայացուցիչը․

«Ուզում եմ հարց տալ․ ԱԺ-ն ձեւավորել է ՏՄՊՊՀ, որի դեպքում ընդդիմությանը տրվել է հնարավորություն՝ իր թեկնածուին առաջադրել․ կարո՞ղ է ընդդիմադիր որեւէ պատգամավոր ձեռքը դնել խղճին եւ ասել, որ կառավարող ուժը սեփական եւ մեր կողմից վերահսկելի կադրերի է փորձել առաջ տանել։ Եթե այդպես է, ինչո՞ւ էիք կողմ քվեարկում, եթե այդպես չէ, ինչի՞ց եք վերցրել, որ դրանց դեպքում որդեգրվել է անկախ մարդկանց առաջադրելու քաղաքականություն, ՍԴ-ի դեպքում որդեգրվել է վերահսկելի կադրեր բերելու քաղաքականություն»։

Եզրափակելով իր ելույթը՝ Գրիգորյանն ընդգծեց, որ այս նախագծի կյանքի կոչումը ՍԴ բովանդակային ճգնաժամն անցնցում վերացնելու եւս մեկ հնարավորություն է։

Տպել
1710 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին