«Լուսաձոր» կոչվող արոտավայրում գայլերը հոշոտել են 27 ոչխար, երեք տարի առաջ էլ 89 ոչխար էին ոչնչացրել

Գայլերի ոհմակը երեկ լուսաբացին հարձակվել է «Լուսաձոր» արոտավայր բարձրացող հոտի վրա, հոշոտել 27 ոչխար: «Հովիվն ու շները ոհմակի դեմ ոչինչ չէին կարող անել. մեկը չէր, երկուսը չէր: Հետ են քաշվել, որ գյուղից օգնություն կանչեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դեպքից մանրամասներ պատմեց Մարտունու համայնքապետարանի աշխատակից Գևորգ Վարդանյանը:

«Այդ պահին եղանակը խառնվել է. ձնախառն անձրև, քամի է սկսվել: Գայլերը հարձակվել են հանկարծակի, ու մթի մեջ հնարավոր չի եղել նաև հարձակման չափը ճշտել»,- ասաց նա:

Հոշոտված ոչխարներին նախատեսվում է հորել. այդ միսն օգտագործել չի կարելի, իսկ վնասված ոչխարների վիճակին հետևում է անասնաբույժը: «Հիմա մեր անասնաբույժը վնասված ոչխարներին սրսկումներ է անում. հնարավոր է՝ որոշ մասը ողջ մնա: Կօգտագործվի դրանց միսը, թե չէ, մասնագետը կասի»,- ասաց Վարդանյանը:

Փոխհատուցման ստանալու հույս, ըստ Վարդանյանի, չկա, քանի որ պարբերաբար լինում են գայլերի հարձակումներ, վնասներ, սակայն փոխհատուցում գյուղացիները չեն ստանում: «Երեք տարի առաջ մի հարձակումով հոտից 89 ոչխար հոշոտեցին. ոչ մի փոխհատուցում էլ չեղավ»,- հիշեց նա:  

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանն ասաց, որ դեպքի հետ կապված արվել է ընթացակարգով նախատեսված ամեն բան. կազմվել է արձանագրություն, որը պիտի ուղարկվի կառավարություն և տարեկան արդյունքներն ամփոփվելիս պիտի որոշվի՝ կտրվի գյուղացիներին փոխհատուցում, թե ոչ: «Արտակարգ իրավիճակների նախարարության և էկոնոմիկայի նախարարության տիրույթում է հարցը»,- ասաց նա: Տարիներ շարունակ, նրա խոսքով, հոշոտված ոչխարների դիմաց կա՛մ առհասարակ փոխհատուցում չի տրվել, կա՛մ տրվել է անհամաչափ քիչ: «Սովորաբար 50-100 հազար դրամ են տալիս, որ 1-2 ոչխարի գին է»,- ասաց նա:

Համբարձումյանի դիտարկմամբ՝ գայլերի հարձակման դեպքերը չեն շատացել. դրանք մշտապես նույնքան վտանգավոր են եւ նույնքան՝ վնասաբեր: «Ամեն տարի էլ գայլերի հարձակումներ ունենում ենք. հարձակվում են թե՛ սարում, թե՛ հանդում, թե՛ գյուղում՝ մտնում են անասնագոմերը, նույնիսկ՝ պատերը քանդելով: Գայլերը, իհարկե, վտանգավոր են. սոված գայլը մարդու վրա էլ կհարձակվի»,- ասաց նա:

Անվտանգության միջոցներ ձեռք առնելու մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ դա բարդ է, քանի որ մարդիկ չեն կարող տնից դուրս չգալ, քաղցած գայլը հարձակվում է ցանկացած եղանակի ու օրվա ժամի, իսկ գայլերի որսի սեզոնը ոչ միշտ է համընկնում նրանից առկա վտանգի հետ, բացի դրանից՝ գայլ որսալ կարող է միայն գրանցված որսորդը գրանցված զենքով: «Եղել է՝ մարդը գնացել, քանի անգամ հարձակված գայլին է խփել, հետո սկսվել է... բեր տեսնենք՝ ինչ զենքով ես խփել, դու որսորդ ես, թե չէ, սա սեզոնն էր, թե չէ»,- նշեց Համբարձումյանը:

Հավելենք, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով 2019-2020 թվականների որսաշրջանի ընթացքում թույլատրվում է որս իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

Հիշեցնենք, որ, ըստ Արտակարգի իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի, դեկտեմբերի 1-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա «Լուսաձոր» կոչվող արոտավայրում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 27 ոչխար, 13-ին՝ վնասել, իսկ 10-ը կորել են: Ահանզանգից հետո դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
1928 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը