Արման Թաթոյանն ընդունել է ԵԽ միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահին

02/12/2019 schedule11:04

Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Ա. Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը և աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ:

Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման, մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ժողովրդավարության խթանման տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նրանց դերի բարձրացման, կարողությունների զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:

Տպել
408 դիտում

Մարտունիում խորհրդակցություն է հրավիրվել. քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը

22 ՃՏՊ, 5 թունավորում, 13 մահ. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին հաշվի առնել այս օրերին երկրների կողմից իրականացվող միջոցառումները․ փոխնախարար

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Բրազիլիայից վերադառնալ Հայաստան

Ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից միայն մեկը չի ունեցել սերտիֆիկատ․ Սիմոնյան

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ. պացիենտներից մեծ ուժ են ստանում բուժաշխատողները

Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու մասին կեղծ լուրը մեկամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարման վտանգ կա. Գագիկ Սուրենյան

Կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով․ փոխնախարար

Քարվաճառ-Ծար ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած

ՊՎԾ-ն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա

Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հեռախոսահամարները փոխվել են

Ապրիլի 3-ից 6-ը հանցագործության 87 դեպք է բացահայտվել

Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը. Արայիկ Հարությունյան

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը