ՌԴ-ում ժամանակավորապես ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը

ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է:

Մինչ ադրբեջանական մամուլը անասելի ոգեւորությամբ տարածում է լուրը, թե իրենք հասել են իրենց ուզածին՝ պարտադրելով հայերին հեռացնել հուշատախտակը եկեղեցու բակից, Արմավիրի հայկական համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հուշատախտակը հեռացվել է ժամանակավորապես՝ վերանորոգելու նպատակով, քանի որ առանց արվեստանոց տեղափոխելու այն հնարավոր չի եղել նախկին տեսքին վերադարձնել:

Ըստ պարոն Կարապետյանի, Արմավիրի քաղաքային իշխանությունները պարբերաբար պահանջել են հեռացնել հուշատախտակը եկեղեցու բակից՝ պատճառաբանելով, որ քաղաքային Դուման ունի օրենք՝ հուշատախտակների եւ հուշարձանների տեղադրման վերաբերյալ եւ այդ օրենքը պարտավորեցնում է, որ ցանկացած հուշարձան տեղադրվի միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, իսկ Նժդեհի հուշատախտակը նման թույտվություն չի ունեցել:

Արմավիրի հայ համայնքի եւ եկեղեցու ղեկավարությունը այդ պահանջներին ի պատասխան, բազմիցս հակադարձել են, թե հողատարածքը, որի վրա կանգնած է եկեղեցին, հանդիսանում է մասնավոր սեփականություն եւ այնտեղ որեւէ բան կառուցելու կամ տեղադրելու համար թույլատվություն հարկավոր չէ, սակայն ապարդյուն, քանի որ Նժդեհի հուշատախտակի հարցը թեժացրել են հատկապես տեղի ազգայնական խմբավորումները:

Նամակը, որը եկեղեցու առաջնորդ Տեր Մակարը ուղարկել է տեղի քաղաքային խորհուրդ՝ հայտնելով, թե Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժված է, ունի մեկ նպատակ՝ թուլացնել լարվածությունը եւ մինչեւ վանդալիզմի ենթարկված հուշատախտակը կվերանորոգվի, համայնքի ղեկավարությունը կդիմի Արմավիրի քաղաքային Դումա՝ այս անգամ ստանալու համար այն թույլտվությունը, որը պահանջվում է օրենքով:

«Այդ հարցը, անկեղծ ասած, արդեն դուրս է եկել Արմավիրի շրջանակներից: Համայնքի ու եկեղեցու ղեկավարությունը արդեն անզոր են այն լուծել, քանի որ խնդիրը պետական մարմինների հարթությունում է: Մենք դիմել ենք եւ սփյուռքի գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանին, եւ ՌԴ-ում ՀՀ դեսանությանը, եւ Արա Աբրահամյանին, ով խոստացել է անձամբ Վ. Պուտինի մոտ բարձրացնել հարցը: Մարիյա Զախարովան, ով պատասխանել էր ձեր հարցին, ասելով, թե Ռուսաստանում եկեղեցին եւ պետությունը անջատ են, իրականում մատնացույց է արել հարցի լուծման  բանալին: Մեր պետական մարմինները պետք է հաշվի առնեն դա եւ լուրջ զբաղվեն այս խնդրով»,- եզրափակում է Գրիշա Կարապետյանը:   

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6687 դիտում

Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից

Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ավստրիայում ՀՀ դեսպանը AIES նախագահին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP-ը

«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները․ տեսանյութ է տարածվում

Հունաստանում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր․ լուսանկարներ, տեսանյութ

Չպլանավորված այցս դեղատուն էր․ Ավանեսյանը հետևել է էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման, դեղի բացթողնման ընթացքին

Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում

Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը

Սրանք էդքան պլոճիկ չունեն, որ բան վիժեցնեն. Կարապետյանը 5 րոպե հայերեն խոսի՝ լեզվի ինսուլտ կստանա. տեսանյութ

Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ

Փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցների տրանսպորտը կաշխատի մինչև 24:30-ը․ երթուղիներ

Փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը․ Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն

Սամվել Կարապետյանի շուրջ փուչիկը մեծացնում են. միլիարդատիրոջ հայտարարությունները ծիծաղ են առաջացնում

«Հիշատակի մեծ խաչ շքանշան»՝ Վահագն Խաչատուրյանին, «Փառքի շքանշան»՝ Հունաստանի նախագահին․ տեսանյութ

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորությամբ կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը

Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, հայտնի է մահացածի ինքնությունը․ ՆԳՆ-ն՝ Երևանի կրակոցների մասին

ՀՅԴ-ն միացել է Քոչարյանի և 2 օլիգարխի հետ՝ մասնակցելու ՀՀ ինքնիշխանության դեմ վերջին արշավանքին․ կանխելու ենք

Ընդունելություն ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում․ ովքեր և երբ կարող են դիմել

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը

Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար

Ով էր տեսել քաղաքի կենտրոնում օրը ցերեկով ավտոմատի ձայն․ ինչ է պատմում քաղաքացին Երևանի կրակոցների մասին

Ինչ վիճակում են Երևանի կրակոցների հետևանքով տուժածները․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Ինչպես են դիմավորել Աթենք ժամանած ՀՀ նախագահին․ Վահագն Խաչատուրյանը Կոստանտինոս Տասուլասին հրավիրել է Հայաստան

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը այս պահին վիրահատվում են. 30-35 տարեկան են. մանրամասներ

Այս թռչունով եմ թռչելու Վաշինգտոն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Չնայած մարտահրավերներին՝ ՀԵՄԱ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելուն

10 վիրավոր կա․ ինչ է հայտնի Երևանում հնչած կրակոցների դեպքից

Երևանում կրակոցներ են հնչել․ տեսանյութ

Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Խանդանյան

Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում․ պաշտոնական

Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթով խափանման միջոցի վերացումը Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

2027-2028 ուստարում Ֆրանսերեն առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ համաձայնագիր

ԱՄՆ Տեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվում. տեսանյութ

Երբ մարդ անկուշտ է, նա ոչ մի բանով չի կշտանա. Ալեքսանյանը հայտնել է ՀԷՑ-ի արած մի շարք հավելագրումներ

Հայտնաբերվել են մեքենայից գողացված գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ինչ է կատարվել Մասիսում

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական ողջույնն է հղել քաղաքացիներին. տեսանյութ