Գյումրիի ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա մենաշնորհ. հայտարարություն

30/11/2019 schedule17:51

Գյումրի քաղաքում  գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որեւէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման եւ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Այս մասին նշվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ներմուծողները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաները բեռնարկղերից բեռնաթափել անձամբ, այլ անձի միջոցով, կամ դիմել տարածքում մրցույթով հաղթած ծառայություն մատուցող կազմակերպությանը։ Այս կազմակերպությանը զուգահեռ, այսօր ԱՏԳ կենտրոնում եւս մոտ 14 կազմակերպություն կատարում են իրենց բեռնաթափումները։ Հարկ է նշել, որ ավտոմեքենաների մոտ 60 տոկոսը ժամանում է ինքնաշարժ եղանակով, այսինքն՝ բեռնաթափման կարիք չունի: Հետեւաբար ստացվում է, որ օրական ժամանող 800 մեքենայից բեռնաթափվում է մոտ 300-ը։

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ հիշատակված կազմակերպությունը որեւէ կապ չունի ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց հետ: Կազմակերպության ընտրությունը կատարվել է հրապարակային մրցույթով: Գնման գործընթացի շրջանակներում հրավերն ու հայտարարությունը հրապարակվել են 15.10.2019թ. gnumner.am պաշտոնական կայքում, եւ հաղթող է ճանաչվել «ԲԻԷՅՋԷՄ ԿԱՐԳՈ ՀԵՆԴԼԻՆԳ» ՍՊԸ-ն: Կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին եւ հետաքննող լրագրողներին խնդրում ենք ուսումնասիրել այս գործընթացը։ Կարծում ենք դրանով վերջ կդրվի կեղծ եւ զրպարտող հայտարարություններ տարածելու ցանկություններին։

Կոմիտեն հայտնում է նաեւ, որ աշխատակիցների քանակի եւ ձեւակերպվող ավտոմեքենաների քանակի մասին պնդումները եւս կեղծ են։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է մոտ 70 աշխատակցով, որից 26-ը ավտոմեքենա ձեւակերպող տեսուչներ են, իսկ 29․11․2019-ին Գյումրի քաղաքում մաքսազերծվել է 802 ավտոմեքենա։

Այսօր ՊԵԿ-ը ներդնում է իր ողջ ներուժը շինարարությունն ավարտին հասցնելու եւ քաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում ունեցել ենք բազում կառուցողական հանդիպումներ ոլորտը ներկայացնող քաղաքացիների եւ տնտեսվարողների հետ, որի արդյունքում լուծվել են թե առկա խնդիրները, թե՝ ծնվել նոր գաղափարներ: Հետեւաբար, եթե կան ոլորտը բարելավող գաղափարներ, ապա հորդորում ենք անցնել կառուցողական դաշտ, մնալ կոռեկտության սահմաններում, իսկ ենթադրյալ ապօրինությունների մասին խոսել նախեւառաջ իրավապահ մարմինների հետ»,- ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ։

Տպել
1779 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին