Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի հրավիրյալը երկրից դուրս լինելու պատճառով չէր եկել նիստին․ նրան հարցեր կուղղեն այլ ձեւաչափով

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն անցկացրեց։ Այն, սակայն, ի տարբերություն նախորդ՝ մի քանի ժամ տեւած նիստերի՝ նույնիսկ կես ժամից շուտ ավարտվեց։

Բանն այն է, որ հրավիրյալը, որը մեր հետախուզության համակարգում բավականին բարձր պաշտոն զբաղեցրած գեներալ է, այս պահին Հայաստանի սահմաններից դուրս է գտնվում եւ չի կարողացել գալ նիստին։ Այս պատճառով հանձնաժողովականները որոշեցին վերջինիս այլ ձեւաչափով հարցեր ուղղել․ տեսակապով, թե հեռախոսազանգով՝ լրագրողներին հայտնի չդարձավ։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրավիրյալը հիմա բարձր պաշտոն է զբաղեցնում Հայաստանի սահմաններից դուրս․

«Հանձնաժողովում պիտի լսեինք մեր շատ լավ սպաներից մեկին, որն այն ժամանակ պատասխանատու է եղել որոշակի հետախուզական գործառույթների համար, որի վերաբերյալ մենք շատ կարճ հարցադրումներ ունենք։ Դրանց պատասխաններն ստանալուց հետո ամբողջական պատկեր կունենանք, որը կներառվի մեր զեկույցների մեջ»,- հայտնեց Քոչարյանը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հանձնաժողովի մոտ կես տարվա աշխատանքների մասին զեկույց կլինի՞ մինչեւ ուսումնասիրության ժամկետը երկարաձգելը, Քոչարյանը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ զեկույցների ուղղությամբ արդեն իսկ աշխատում են, ամեն նիստից հետո տեւական ժամանակ աշխատում են արձանագրությունների վրա, բայց դա ահռելի աշխատանք է, քանի որ մի քանի ժամանոց տասնյակ տեսագրություններ կան։

Քննիչ հանձնաժողովի փորձագետները բուն ուսումնասիրությանը զուգահեռ աշխատում են նաեւ խորհրդատուների հրավերի հարցը լուծելու համար։ Քոչարյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն այդ հնարավորությունն արդեն տալիս է հանձնաժողովականներին, ինչը պետք է որ նպաստի աշխատանքի որակին ու ծավալներն ընկալելի դարձնելուն։

Ավելի վաղ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն արդեն մի քանի անգամ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել հանձնաժողովին, նման առաջարկ ստացել է նաեւ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որը, սակայն, մե՛կ համաձայնել է, մե՛կ հրաժարվել։

Լրագրողի այն դիտարկմանը, որ մինչեւ այս պահը հանձնաժողով են հրավիրվել նրանք, որոնք կապ են ունեցել Զինված ուժերի հետ, իսկ օղակը որքան հասնի վերեւներին, այնքան ավելի դժվար է լինելու նրանց «բերման ենթարկել» հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Մեր հանձնաժողովը բերման ենթարկելու համար չէ։ Մենք հրավիրում ենք տարբեր մարդկանց, եւ առայժմ որեւէ մեկը չի մերժել, մասնակցել է աշխատանքներին։ Ընդ որում, միայն ԶՈՒ-երը չեն, հրավեր ենք պատրաստվում ուղարկել նաեւ այլ ուժային կառույցներ, որոնք այդ ժամանակաշրջանի հետ կապված պիտի որ տնօրինեին մեզ հետաքրքրող տեղեկատվության»։

Ինչպես նախորդ նիստերից հետո, այս անգամ եւս լրագրողներին հետաքրքրեց, թե առանցքային դեմքերին, մասնավորապես Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին հրավեր ուղարկե՞լ են, քանի որ, ի վերջո, նրանց տված ինֆորմացիան եղելությունը բացահայտելու առանցքային մասն է լինելու։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ հրավիրված յուրաքանչյուր անձ ինչ-որ չափով առանցքային դեմք է եղել, նույնիսկ զինվորը, որը մարտ է վարել, եղել է այդ դիրքի առանցքային անձը․

«Հանգամանքների բացահայտման համար շարունակելու ենք հրավիրել մարդկանց, իհարկե, առանց նրանց լսելու հնարավոր չի լինելու եզրահանգման գալ, եւ վերջին հաշվով արդեն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է։ Իրենց տնօրինության տակ գտնվող մամուլի հրապարակումներից էլ երեւում է, որ կա անհանգստություն, որ նրանք հրավիրվելու են։ Բայց պետք է պատրաստ լինեն գալու։ Չգալն էլ իրենց իրավունքն է, հանձնաժողովը որեւէ մեկին իրավասու չէ պարտադրել, բայց այս պահի դրությամբ մենք բոլոր զինվորականների, հրավիրվածների հետ բարձր գիտակցումով ու ներդաշնակ ենք աշխատում»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ եթե ոմանք չգան, իրենք ոչ մի կաշկանդվածություն չունեն նրանց տրվելիք հարցերը հնչեցնելու, իսկ չգալը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2409 դիտում

Վարչապետը ժինգյալով հաց է ուտում, մենք՝ երևանյան շաուրմա. Ալեն Սիմոնյան

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է քաղաքացիների հետ

Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել. գտնվել է 6 դի, որոնվում է ևս մեկ մարմին

Ես ղարաբաղցի եմ, միշտ տենց ժողովրդի կողքը մնա. քաղաքացին՝ Փաշինյանին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են

Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան՝ պատրիարք Իլյա II-ի hուղարկավորությանը

Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 64, վիրավորվել՝ 89 մարդ

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ

Տարածված լուրը, իբր, ընտրությունների հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, սուտ է և աբսուրդային. ԱՆ

Լոռու մարզում ավտոմեքենա է հրդեհվել

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով քանի անձ է դիմել դեսպանություն և վերադարձել

Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան

Իրանցիները կոտրել են Իսրայելի՝ աշխարհում լավագույնը համարվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը

Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Կոֆե կենտրո՞ն. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն

Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ

ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա

Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար

Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի

«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ