Երևան
12 °C
«Գործ չկա» արտահայտությունն այսօր այնքան էլ արդիական չէր. «Երեւան Էքսպո» կենտրոնում 1000-ից ավելի թափուր աշխատատեղ էր ներկայացվում:
Մայրաքաղաքում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որի գլխավոր նպատակը գործատուի եւ աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցությունն էր: Այդպես գործազուրկները կայուն զբաղվածություն ունենալու հնարավորություն կստանան, իսկ գործատուն կարող է համալրել իր մոտ առկա թափուր աշխատատեղերը:
Նախաձեռնության հեղինակը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն էր: Ծրագիրը Երեւանում իրականացվում է զբաղվածության ամենամյա պետական ծրագրով:
Երիտասարդները, միջին տարիքի անձինք եւ մեծահասակներն այսօր հնարավորություն ունեցան տեղում ուսումնասիրելու եւ իրենց համար գտնելու հարմար աշխատանք:

Տոնավաճառին մասնակցեցին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 70 գործատու, որոնք ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը: Մասնակիցները տեղում ծանոթանում էին առաջարկություններին, անհրաժեշտ պահանջներին, հետաքրքրելու դեպքում՝ գրանցվում, թողնում իրենց ինքնակենսագրականները, որպեսզի գործատուն հետագայում կարողանա կապ հաստատել: Որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում կարողացան անցկացնել հարցազրույցներ, որպեսզի համալրեն իրենց շարքերը:

«Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք աշխատանքի հնարավորությունների, պայմանների եւ ընդհանրապես աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, բայց դա պետք է անենք փոքր քայլերով»,- նշեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ աշխատանք փնտրողներին եւ առաջարկողներին: Նախարարը հերթով մոտեցավ մի շարք տաղավարների ու ծանոթացավ կազմակերպությունների առաջարկած աշխատանքներին: Նա իր խոսքում նշեց, որ դեռեւս մի քանի տաղավարի է մոտեցել եւ հասցրել ծանոթանալ, սակայն ինչ էլ տեսել է, բավականին տպավորիչ է:
Տոնավաճառում հատկապես մեծ թվով աշխատատեղեր առաջարկվեցին սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները ներկայացնող գործատուների, ապահովագրական ընկերությունների կողմից:

«Որեւէ մեկի համար նորություն չէ, որ զբաղվածությունը, աշխատանքի հնարավորությունն այսօր լուրջ խնդիր է Հայաստանում, բայց նաեւ որեւէ մեկի համար նորություն չէ, որ աշխատանքն է միակ միջոցը՝ արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսեւորվելու եւ նոր հնարավորություններ ստեղծելու»,- միջոցառման ընթացքում նշեց Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ այսօր ցանկանում է խրախուսել հատկապես երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ միջին տարիքի մարդկանց:
«Եթե դուք հավատում եք ձեր ուժերին, եթե վստահ եք ձեր գիտելիքների ու հմտությունների վրա, ապա դժվարությունները շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել»,- շեշտեց Բաթոյանը՝ ավելացնելով, որ իրենց նախարարությունը միշտ մարդկանց կողքին է եւ անում է ամեն բան՝ աշխատանքի ընդունվելու հնարավորությունները մեծացնելու համար, սակայն իրենց մարդկանց աջակցությունն է պետք:
Նախարարը, սակայն, իր մտահոգությունը հայտնեց. աշխատանք չունեցող կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.3%-ը կամ 5.9 հազ. մարդ: Նրա խոսքով՝ պետք է աշխատել այս ուղղությամբ:
Եթե համեմատենք երկրում այսօր տիրող իրավիճակը նախորդ տարիների հետ, կստանանք հետեւյալ պատկերը: Երեւան քաղաքում 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 12.2 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 65.6 %-ը կամ 8 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնպես նվազել է 13.6 %-ով:


Նշենք, որ գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.8%-ը երիտասարդ է, 6.2 %-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT