Երևան
12 °C
«Ես իմ փաստերը ունեմ, ժամանակը կգա՝ կխոսեմ, ես իր հետ առհասարակ բանավեճ չունեմ, նա էդ քաշային կատեգորիան չունի, որ ես նրա հետ բանավեճի մտնեմ, նրան զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի, բայց նրա հետ բանավեճ չունեմ»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ինքը, ամիսներ առաջ պատասխանելով Արթուր Վանեցյանին, ասել էր՝ բա որ ես խոսեմ:
Սանասարյանը հայտնեց, որ որոշել է այս փուլում չխոսել. «Որոշում եմ կայացրել այս փուլում չպատասխանել եւ չեմ կարծում, թե պետք է մտնեմ այդ մակարդակի՝ ճիշտ է ասում, սուտ է ասում բանավեճի մեջ: Ես տեսնում եմ՝ դաշտում ինչ որակի քննարկումներ են լինում, չեմ ուզում մասնակից լինել այդ ցեխ շպրտոցներին, մեր երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, քան միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով՝ գաղջ միջավայրին սպասարկելը»:
Պատասխանելով հարցին՝ արդյոք կարծում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվել է Արթուր Վանեցյանի կողմից, Սանասարյանն ասաց. «Ես ոչ թե կարծիք եմ հայտնել, ասել եմ՝ ճիշտ է, ճիշտ չէ, այլ ինֆորմացիա ունեմ, որը դարձել է համոզմունք, ասել եմ՝ կգա ժամանակը կխոսենք: Եթե որեւիցե պահի զգամ, որ չխոսելը այլընտրանք չէ, կխոսեմ, այս պահին դրա կարիքը չկա»,- ասաց նա:
Անդրադառնալով դատարանին ներկայացրած միջնորդությանը՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Մենք ցույց ենք տալիս, թե ինչ խնդիրներ կան, դատարանը կբավարարի, թե ոչ, արդեն այլ հարց է: Մենք նաեւ պետք է որոշենք՝ բողոքարկելու ենք դատարանի այս որոշումը, թե ոչ, բայց մենք մեր պրոցեսի մեջ ենք, մենք հանրությանը, այդ թվում՝ իրավագետներին, սահմանադրագետներին, սահմանադրական խնդիր ենք ներկայացնում, եւ հուսով եմ, որ սա նաեւ իրավական վեճ կդառնա»:
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ամբաստանյալ Սամվել Ադյանի պաշտպանի այդ հայտարարության նկատմամբ, ըստ որի՝ կարելի է դիմել ՍԴ առանց գործի վարույթը կասեցնելու, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Եթե օրենքը նման հնարավորություն է տալիս, մենք խնդիր չենք տեսնում, ինչքան շուտ քննվի, այդքան լավ: Մենք հիմնավոր ենք համարում այն, որ ԱԱԾ քննչական մարմինը սահմանադրականության խնդիր ունի. այն պետք է ոչ թե վարչապետի որոշմամբ հաստատվեր, այլ նախատեսված լիներ օրենքով, ինչպես մյուս քննչական մարմիններն են»:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT