Պատգամավորներն առաջարկում են իրենց հարցմանը չպատասխանելու կամ պահանջվող նյութերը չտրամադրելու դեպքում տուգանք նշանակել

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Արթուր Դավթյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են ԱԺ պատգամավորի հարցմանը չպատասխանելու կամ պահանջվող նյութերը չտրամադրելու դեպքում տուգանք նշանակել:

Պատգամավորները մասնավորապես առաջարկում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր՝ 17-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատգամավորի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Որպես հիմնավորում պատգամավորները նշել են, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման երկիր է: Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ ՀՀ ԱԺ-ի կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքի 206.8-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելու կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելու համար: Սակայն օրենսգիրքը չի նախատեսում ոչ մի տուգանք կամ պատիժ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հարցումն անտեսելու եւ կամ հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելու կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելու համար, ինչը տվյալ կոնտեքստում անտրամաբանական է եւ խտրականություն է Ազգային Ժողովի պատգամավորների հանդեպ:

Տպել
823 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times