Երևան
12 °C
2018 թվականի հուլիսի 25-ին՝ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ձեռնարկատերեր Զուրաբ Շամոյանն ու Կարեն Մարտիրոսյանը հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն այն մասին, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է հովանավորչություն՝ իրենց հիմնադրած «Մարսերալ» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ։
Գործարարները նշել են, որ 2005-2007 թթ․ ընթացքում Նազարյանին յուրաքանչյուր ամիս տվել են 3000 դոլար, դրանից հետո մինչ 2009 թվականը՝ ամեն ամիս 7000 դոլար, իսկ այնուհետեւ մինչեւ 2010 թվականը՝ յուրաքանչյուր ամիս 12 հազար դոլար։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հացնագործությունների քննության բաժնում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) 2018 թվականի օգոստոսի վեցին հարուցվել է քրեական գործ։
Հատուկ քննչական ծառայության քննիչ Խ․ Մեջլումյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ՝ նշյալ քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է, եւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, Զուրաբ Շամոյանի, Կարեն Մարտիրոսյանի եւ Սերգեյ Մարտիրոսյանի («Մարսերալ» ընկերության բաժնետեր) նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ Ֆինանսական հարցերի շուրջ առաջացած վեճերի պատճառով գործընկերներ Զուրաբ Շամոյանի, Կարեն Մարտիրոսյանի եւ Սերգեյ Մարտիրոսյանի հարաբերությունները սրվել են: Երեւան քաղաքի քննչական վարչությունում 2017 թ. մարտի 17-ին քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն) հարուցվել է քրեական գործ, եւ նույն տարվա հոկտեմբերի 30-ին քննիչ Գ. Գենջոյանը որոշել է վարույթը կարճել, Սերգեյ Մարտիրոսյանի արարքում Կարեն Մարտիրոսյանից եւ Զուրաբ Շամոյանից խարդախությամբ, յուրացմամբ գումար հափշտակելու դեպքի կապակցությամբ, ինչպես նաեւ՝ ինքնիրավչության, վաշխառություն կատարելու դեպքերի կապակցությամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշվել է, որ նրանց միջեւ առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Մարսերալ» ընկերության համահիմնադիրներից Կարեն Մարտիրոսյանի հետ, որը մանրամասներ է հայտնել տեղի ունեցած զարգացումներից։
Մեր զրուցակիցը պատմեց, որ Վրաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող Զուրաբ Շամոյանի հետ ծանոթացել է 1998 թվականին, նրանից ձեռք է բերել քաղցրավենիք, այն ներկրել Հայաստան, վաճառել: Ընթացքում նրան օգնել է իր հորեղբորորդի Սերգեյ Մարտիրոսյանը:
Զուրաբ Շամոյանը «Նեստլե» ապրանքանիշի քաղցրավենիք ներմուծելու նպատակով Մարտիրոսյաններին առաջարկել է Հայաստանում համատեղ ընկերություն հիմնել: Ըստ այդմ՝ ստեղծվել է «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր եւ տնօրեն է գրանցվել Կարեն Մարտիրոսյանը: Ձեռնարկատիրական այս գործունեությունն իրականացնելու նպատակով Զուրաբ Շամոյանը ներդրել է 100,000 դոլար: Կողմերը պայմանավորվել են, որ ստացված եկամուտը բաշխվելու է հետեւյալ կերպ. 50%-ը՝ Շամոյանին, 25%-ական տոկոս՝ Կարեն եւ Սերգեյ Մարտիրոսյաններին: 2000 թվականին սկսել են համատեղ գործունեությունը: ՍՊԸ-ի տարեկան շրջանառությունը կազմել է 150 մլն դրամից ավելի:
Կարեն Մարտիրոսյանը պատմեց, որ արդեն 2003 թվականին երեք գործընկերներով հիմնել են «Մարսերալ» ընկերությունը, որում ներդրումը կատարել է Շամոյանը, սակայն երեքն էլ բաժնետերեր են եղել: Եվ քանի որ Սերգեյ Մարտիրոսյանի կինը հաշվառված է եղել Երեւանում, ընկերության հիմնադիր Սերգեյ Մարտիրոսյանի առաջարկով գրանցել են կնոջը, տնօրենի պաշտոնում՝ իրեն:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ համատեղ աշխատանքի ընթացքում Սերգեյ Մարտիրոսյանը, օգտվելով տնօրեն լինելու հանգամանքից, իրեն դուրս է թողել բիզնեսից՝ հայտարարելով, որ ինքն այլեւս բաժնետեր չէ:
«Մարսերալ» ընկերությունը սկսել է զարգանալ, աճել են շահույթները: Սակայն հետո, երբ «Շտոլվերկ» ընկերության հետ «Մարտի Գրուպ»-ի կնքած պայմանագրի գործողությունների ժամկետը լրանալիս է եղել, եւ չեն կարողացել «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ապրանքներ ներմուծել, Զուրաբ Շամոյանը Մարտիրոսյաններին առաջարկել է Վրաստանում գործող իրեն պատկանող «Արգո» ընկերության միջոցով «Ալպեն Գոլդ» տեսակի քաղցրավենիք արտահանել Հայաստան:
Ըստ Կարեն Մարտիրոսյանի ներկայացրածի՝ քաղցրավենիք ձեռք բերելու եւ ՀՀ տեղափոխելու համար Շամոյանը ծախսել է 120,000 դոլար, որից 7000 դոլարը տրանսպորտային փոխադրումների համար առձեռն տվել է Սերգեյ Մարտիրոսյանին: 2005 թ. կատարվել է գույքագրում ու պարզվել է, որ ստացված շահույթը կազմել է 330,000 դոլար: Այդուհետ Շամոյանը սկսել է գրառումներ կատարել իր նշումների տետրում:
Որպես ընկերության գրասենյակ ու պահեստ՝ գործընկերները 170,000 եւ 300,000 դոլարով Երեւանում գնել են հողամասով շինություն: Մեկը ձեւակերպվել է Սերգեյ Մարտիրոսյանի կնոջ անունով, մյուսը՝ Շամոյանի:
2008 թ. Զուրաբ Շամոյանն ու Սերգեյ Մարտիրոսյանը Վրաստանում հիմնել են «Մաքսիմա պլյուս» ՍՊԸ-ն: Շամոյանը ներդրել է 150,000 դոլար, նույնքան էլ Կարեն եւ Սերգեյ Մարտիրոսյանները:
Կարեն Մարտիրոսյանը պատմեց, որ 2010-ից սկսած՝ մի քանի տարի Շամոյանն ինչ-ինչ պատճառներով նորմալ չի վերահսկել ընկերության գործունեությունը, 2013-ին ժամանակ առ ժամանակ Վրաստանից եկել է Երեւան՝ հաշվարկներ կատարելու, սակայն Սերգեյ Մարտիրոսյանը ամենատարբեր պատճառաբանություններով հետաձգել է դրանց կատարումը:
Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց, որ Շամոյանի եկամուտը 2010 թ. 2 միլիոն դոլարից ավելի է եղել, իսկ դրանից հետո ստացված շահույթը չի կարողացել հաշվել, քանի որ Սերգեյն իրեն տվյալներ չի ներկայացրել։
2014-ի գարնանը բեռնատարի վարորդը սովորականի պես կայանել է «Մարսերալ» ՍՊԸ-ին պատկանող տարածքում, բանալիները թողել ընկերության պահակակետում: Սերգեյ Մարտիրոսյանը բեռնատարը տեղափոխել է ընկերության տարածք եւ, ինչպես պնդեց մեր զրուցակից Կարեն Մարտիրոսյանը, հետագայում հրաժարվել այն հանձնել իրեն:
Ֆինանսական այս հարցերի շուրջ առաջացած վեճերի պատճառով, ահա, երեք գործընկերների հարաբերությունները սրվել են, եւ, ինչպես վերեւում նշել ենք, հարուցվել է քրեական գործ, որը կարճվել է:
Գործի նյութերով պարզվել է, որ 2015 թ. ամռանը Սերգեյ Մարտիրոսյանը Զուրաբին եւ Կարենին հայտնել է, թե չի ցանկանում վերադարձնել նրանց պատկանող գույքը եւ պահանջել է այդ հարցը կարգավորելու համար դիմել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին (արդեն նախկին ոստիկանապետ), քանի որ նա է հանդիսացել իրենց ընկերության գործունեության հովանավորը: Կարեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Սերգեյ Մարտիրոսյանից պահանջել են հանդիպում Ներսիկ Նազարյանի հետ, սակայն նա հրաժարվել է:
Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ ինքն ու Զուրաբ Շամոյանը հեռախոսով կապ են հաստատել Ներսիկ Նազարյանի որդու հետ։ Վերջինս հայտնել է, որ հայրը նշված հարցով չի ցանկանում հանդիպել, եւ ավելին՝ տեղեկացրել է, որ նրանց բիզնեսն արդեն իր հորն է պատկանում, քանի որ իրենք այն նվիրել են Նազարյանին: Մինչդեռ, Կարեն Մարտիրոսյանը մեր զրույցում հարց է հնչեցնում․ ի՞նչ է նշանակում նվիրել են իրեն, երբ ոչ նվիրատվության, ոչ էլ գոնե բիզնեսը վաճառելու փաստաթուղթ առկա չէ։
Կարեն Մարտիրոսյանը պատմեց, որ ինքն ու Զուրաբ Շամոյանը ցուցմունքներ են տվել, որ Ներսիկ Նազարյանին գումարներ են փոխանցել Ա. Շատվորյան ոմն մեկի միջոցով, որն այդ գումարները տվել է Նազարյանի օգնական Սարգսին, որն էլ գումարները տվել է Ներսիկ Նազարյանին:
Սերգեյ Մարտիրոսյանը, սակայն, հերքել է Կարեն Մարտիրոսյանի վերոնշյալ, եւ Զուրաբ Շամոյանի այն ցուցմունքը, թե ինքն ի սկզբանե բիզնեսը խաբեությամբ խլելու նպատակ է ունեցել։
Սերգեյ Մարտիրոսյանը նաեւ հերքել է, թե Ներսիկ Նազարյանը հովանավորել է իրենց բիզնեսը: Քննիչն էլ պարզել է, որ «Մարսերալ» ընկերությունը 2013 եւ 2016 թվականներին տասնյակ մլն դրամների չափով տուգանվել է, հետեւաբար՝ հովանավորչության մասին խոսք լինել չի կարող: Ըստ այդմ՝ քրեական հետապնդում չի իրականացվել:
Գործով տուժող Կարեն Մարտիրոսյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը բողոքներ է ներկայացրել Երեւան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանին՝ մատնանշել քննիչի թույլ տված սխալները, որոնք, նրա պնդմամբ, ազդել են գործի քննության վրա:
Ընդ որում, ինչպես նշեցին, ե՛ւ Կարեն Մարտիրոսյանը, ե՛ւ փաստաբան Գուրգեն Գրիգորյանն այս ողջ ընթացքում Կարեն Մարտիրոսյանն ու Զուրաբ Շամոյանը չեն առերեսվել Ներսես Նազարյանի հետ։
Փաստաբանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ քննիչն ամեն ինչ արել է Ներսիկ Նազարյանի հովանավորչության հանգամանքը հերքելու համար: Ըստ Գրիգորյանի՝ քննիչը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ն. Նազարյանին 2005-2010 թթ. ամեն ամիս հազարավոր դոլարներ են փոխանցվել։
Ինչ վերաբերում է ընկերությանը երկու անգամ տուգանելուն, ապա, ըստ քրեական գործի, Ներսիկ Նազարյանը հովանավորչություն է սկսել կատարել 2005 թ., եւ, Գուրգեն Գրիգորյանի պնդմամբ, ավելի քան 10 տարվա ընթացքում երկու անգամ տուգանելը չի նշանակում, որ հովանավորչություն չի եղել:
Դատախազը մերժել է փաստաբան Գուրգեն Գրիգորյանի բողոքները, ինչից հետո դիմել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը եւս մերժել է բողոքները, որի դեմ Շամոյանի եւ Կարեն Մարտիրոսյանի կողմից բերվել է Վերաքննիչ բողոք:
2019 թվականի մայիսի 27-ին Շամոյանը եւ Մարտիրոսյանը հաղորդում են ներկայացրել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով սույն գործով թույլ տված խախտումների, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության գնահատմանը: Նրանք ակնկալել են, որ իրականցվող քննության արդյունքում կհայտնաբերվեն գործով քննություն իրականացնող անձանց կողմից ապօրինությունները, հնարավոր կլինի նորոգել գործի վարույթը: Հանրային շահի տեսանկյունից, ըստ դիմողների, արդարացված չէ եւ արժանապատիվ չէ հանդուրժել նման գործողությունները, որոնք, դիմողների պնդմամբ, ոչ միայն հանցավոր են, այլեւ ազդում են յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական դրության վրա, քանի որ հովանավորչության ընթացքում դուրս են մնացել ահռելի գումարներ, որոնք ենթակա են վերադարձման ՀՀ պետբյուջե։
Նշենք, որ դիմողները կարծում են, որ առկա պայմաններում ՀՀ ԳԴ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետ Ա․ Հարությունյանի կողմից ԱԱԾ նախկին տնօրենին հասցեագրված «Հաղորդում» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ չէ։ Նրանք բերում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ՝ նշելով, որ հանցագործության մասին իրենց հաղորդումը բովանդակում է տեղեկություններ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։
Մասնավորապես, դիմողների պնդմամբ, հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ համընկնում են քրեորեն պատժելի գործողությունների (անգործության) հատկանիշներին։ Հետեւաբար, Շամոյանի եւ Մարտիրոսյանի դիմումը հանդիսանում է հանցագործության մասին հաղորդում եւ քրեական գործ հարուցելու առիթ։
Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ դիմողները դատարանին խնդրում են վերացնել Ա․ Հարությունյանի 10․06․2019 թվականի գրությունը եւ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնել դիմողների իրավունքների եւ օրինական շահերի խախտումները։
«Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել Ներսես Նազարյանի հետ, սակայն խմբագրությունը պատրաստ է լսել նաեւ այս կողմի տեսակետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT