ՄԻՊ ինստիտուտի առջեւ այլեւս չկան եւ չեն կարող լինել քաղաքական խոչընդոտներ․ ԱԺ նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարեւորագույն դեր կարող է ստանձնել մարդկանց՝ տարիներ ի վեր ոտնահարված իրավունքների պաշտպանության եւ վերականգնման գործում։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ միջազգային համաժողովի ժամանակ, իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ թեեւ ՄԻՊ մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2013-ի հոկտեմբերին, սակայն ՄԻՊ-ը փաստացի սկսել է գործել 2004-ից, եւ ապա հետագայում սահմանադրական փոփոխություններով ամրագրվել է պաշտպանին դիմելու յուրաքանչյուր քաղաքացու բացառիկ իրավունքը։

Միրզոյանի խոսքով՝ ի սկզբանե ստեղծված լինելով որպես որեւէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն՝ այս տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել եւ կայանալ։ Այնուամենայնիվ, ինչպես ցավալիորեն փաստեց նա, ինչպես ՀՀ-ում բազմաթիվ այլ ինստիտուտներ ու մեխանիզմներ վերջին 2 տասնամյակից ավելի ընկած ժամանակահատվածում, այնպես էլ ՄԻՊ գրասենյակն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել է քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված լիազորությունները, եւ սա տեղի է ունեցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով․

«2018 թվականից ի վեր, երբ ՀՀ քաղաքացիները ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները, ՀՀ-ում ստեղծված են լավագույն պայմանները՝ օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքների համար։ Եվ սա ամենեւին ոչ նրա համար, որ այդպես ընդունված է առաջադեմ երկրներում, եւ մենք ցանկանում ենք մեր նկարագրի այդ տողի դիմաց դրական նշան դնել, այլ վստահաբար, որովհետեւ մարդու իրավունքները, դրանց պաշտպանությունը, մարդու ազատությունները, բոլոր այլ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները մեր արժեքային համակարգի հիմնաքարերն են»։

Քանի որ օմբուդսմենն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ այս ինստիտուտի առջեւ չկան եւ չեն կարող լինել որեւէ քաղաքական խոչընդոտներ գործառույթների լավագույն իրականացման համար․

«Եվ մենք հանդիսանում եւ հանդիսանալու ենք այս ինստիտուտի գործունեության երաշխավորը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հենց թավշյա հեղափոխությունից հետո մեծապես աճել է մեր քաղաքացիների վստահությունը ՄԻՊ եւ նրա գրասենյակի նկատմամբ, ինչի մասին խոսում է այստեղ ուղղվող դիմումների էական աճը»։

Խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նոր ԱԺ-ն սերտորեն համագործակցում է ՄԻՊ գրասենյակի հետ։ Նա մասնավորապես կարեւորեց օրենսդրական ակտերի, նախագծերի տեսքով առաջարկները, որ պարբերաբար ստանում են ՄԻՊ-ից, ինչպես նաեւ այն, որ մինչեւ ընդունվելը՝ օրենքների նախագծերը համապատասխան փորձաքննություն են անցնում պաշտպանի աշխատակազմում։

Միրզոյանը, որպես օրինակ, հիշատակեց այս տարի ԱԺ-ի ընդունած քրեակատարողական օրենսդրության բարեփոխման մեծ փաթեթը, որը, ըստ էության, անմիջականորեն մշակվել էր ՄԻՊ գրասենյակում եւ հիմնված էր նրա գործունեության արդյունքների վրա․

«Այս օրենսդրական փաթեթը հետագայում մանրամասն քննարկման արժանացավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում եւ ընդունվեց միաձայն։ Այս փաթեթի հիման վրա պրակտիկայում արդեն իսկ տեսանելի են դրական տեղաշարժերը, որոնք ներդրվել են ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմի հիմքերը, նրա նկատմամբ անհատական մոտեցման կարեւորությունը, ՔԿՀ-ում բժշկական օգնության ամրապնդման հիմքերը եւ այլն»։

Որպես խորհրդարանի ղեկավար՝ Միրզոյանը կարեւորեց ՀՀ ՄԻՊ-ի կողմից հանրությանը հետաքրքրող տարբեր հիմնախնդիրներով իրազեկման արշավների կազմակերպումը։ Նա ընդգծեց, որ դա զգալիորեն օգնում է օրենքների առավել լիարժեք կիրառության ապահովում, հատկապես կարեւորեց նրանք, որոնք ուղղված են կանանց իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության ներդրմանը, երեխաների իրավունքներին եւ այլն։

Միրզոյանը վստահ է, որ հանրությունը պետք է լիարժեք տեղեկություններ ունենա իր իրավունքների եւ դրանց պաշտպանությունների հնարավորությունների մասին․

«Ցավոք, մեր հասարակությունում կա իրապես դրանց կարիքը։ Պատշաճ իրազեկումներն են, որ հնարավորություն են տալիս կոտրել կարծրատիպեր, բացառել սխալ ընկալումներ»,- ասաց ԱԺ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ երկու ինստիտուտների համագործակցությունը նորանոր պտուղներ է տալու։

Հիշեցնենք, որ ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ միջազգային համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հյուրեր՝ տարբեր երկրներից։

Տպել
1323 դիտում

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար

Նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել եւս 190 միավոր գյուղտեխնիկայով եւ կառուցել 41 կմ ջրագիծ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

Կորոնավիրուս, ֆուտբոլ, փող․․․

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ

Վանաձորում 1 տարի առաջ կատարված 30.000 դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)

Սպանության փորձ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում է հայրենիք (տեսանյութ)