20 վերելակից 12-ն արդեն ներկրվել է, բնակիչը դրա գումարը կվճարի 20-25 տարում

Երեւանի քաղաքապետարանն սկսել է բազմաբնակարան շենքերի վերելակները նորերով փոխարինելու գործընթացը: Փորձնական ծրագրով այս օրերին վերելակներ կտեղադրվեն առայժմ 10 վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ մրցույթներն արդեն կայացել են, պայմանագրերը կնքված են, վերելակների մատակարարումը՝ սկսված: 12 վերելակ արդեն ներկրվել է, եւս 8-ը ճանապարհին է:

Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Վերելակները փոխելու համար պետք է շենքի բաժնային սեփականատերերի համաձայնությունը: Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ համաձայնություն ունեն դեռեւս այս 20-ի դեպքում: «Քաղաքապետարանը մշակել է մոդել, որը, մեր նախնական գնահատմամբ, հնարավորություն կտա վերելակները փոխարինելիս բնակիչների ընտանեկան բյուջեներին առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չառաջացնել: Քանի որ վերելակները բաժնային սեփականություն են, ապա յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ: Որեւէ պարտադրանք այստեղ չի կարող լինել»,- նկատեց նա:

Ծրագրին մասնակցելու դեպքում բնակչի վրա վերելակի համար վճարվող գումարը կավելանա շուրջ 30 տոկոսով: Այսինքն՝ եթե հիմա ամեն բնակարան մոտ 1.600 դրամ է մուծում հնամաշ վերելակների սպասարկման համար, նոր ու անվտանգ վերելակների համար կվճարի շուրջ 2.000 դրամ: Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասխան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:

Ամեն մի վերելակ կարժենա 10 միլիոն դրամից ոչ պակաս: Խոսելով վերելակների փոխարինման համար անհրաժեշտ ընդհանուր գումարի մասին, որի անհրաժեշտությունը փաստորեն կա, քանի դեռ բնակիչներն այդ ծախսը չեն փոխհատուցել՝ Կարապետյանը նկատեց՝ դա ներառում է Կառավարության աջակցությունը, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցների ներգրավում՝ լինեն դրանք փոխառու կամ վարկային միջոցներ ու դրամաշնորհներ:

Վերելակները փոխարինելու նպատակով ծախսվող գումարների փոխհատուցումը նախատեսում են շուրջ 20-25 տարվա ընթացքում: Ըստ քաղաքապետարանի՝ սա այն բաշխվածքն է, որը հնարավորություն է տալու այսօրվա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վարձերի շուրջ 30%-ով ավելացման պարագայում ծածկել այս միջոցները:

Մնացած մասը հնարավոր կլինի ապահովել, օրինակ՝ նոր վերելակների էլեկտրաէներգիայի նվազ ծախսի, սպասարկման վճարների կրճատման շնորհիվ: Բացի այդ, քաղաքապետարանն առանձին ծրագրով նախատեսում է արեւային համակարգեր տեղադրել մայրաքաղաքի 90 շենքի տանիքներին, ինչը եւս կխնայի էլեկտրաէներգիան եւ կնպաստի ծախսերի կրճատմանը:

ՀԺ-ն Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ենթադրենք բազմաբնակարաններից մեկում ապրում է 20 ընտանիք, բայց մի քանի տարվա ընթացքում այդտեղ է մնում ընդամենը 10-ը, ապա այդ դեպքում գումարն ինչպե՞ս է վերաբաշխվելու: Եվ արդյոք հնարավո՞ր է, որ նման պարագայում բնակիչը վերելակից օգտվելու համար վճարի ոչ թե նախանշված 30 տոկոսով ավելի գումարը, այլ շատ ավելի մեծ թիվ: Քաղաքապետի խոսնակը դա բացառեց՝ ասելով. «բոլոր ռիսկերը գնահատված են»:

Երեւանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան եւ ավելի հին է, այնինչ դրանք պետք է փոխարինված լինեին շահագործվելուց 25 տարի հետո: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նշված 20 բազմաբնակարան շենքերը, որոնց վերելակները պետք է նորացվեն առաջին հերթին, քաղքապետարանից ավելի վաղ պարզաբանել էին, որ շենքերի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:

Առաջին 20 բազմաբնակարանների ցանկն ավելի վաղ ՀԺ-ն ներկայացրել էր: Դրանք հետեւյալն են. 

Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փ., 44 շ., Իսահակյան թաղ., 3/1 շ., 

Աջափնյակ վարչական շրջանում՝ Շիրազի 36 շ., 2-րդ մուտք, Շինարարների 15/2 շ., 2-րդ մուտք, 

Արաբկիր վարչական շրջանում՝ Համբարձումյան փ., 97 շ., 1-ին մուտք, Հ. Էմինի փ., 6 շ., 

Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավիթաշեն 4-րդ թաղ., 20 շ., Դավիթաշեն 1-ին թաղ., 3 շ., 

Էրեբունի վարչական շրջանում՝ Խաղաղ Դոնի 31 շ., 11-րդ մուտք, Խաղաղ Դոնի 1 շ., 12-րդ մուտք, 

Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան 38 շ., Սարյան 36 շ., 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի 20 շ., Անդրանիկի 22 շ., 

Նոր Նորք վարչական շրջանում՝ Դ. Մալյան 2 շ., 2-րդ մուտք, Գայի 41 շ., 

Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փ. 63/1 շ., 1-ին մուտք, Գ. Նժդեհի 27/1, 1-ին մուտք, 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դրոյի 4 շ., 4 -րդ մուտք, Թբիլիսյան խճ, 1 շ.:

Մինչեւ ամբողջական նախագծի մեկնարկը, Երեւանի քաղաքապետարանը 2020 թվականին նախատեսում է վթարավտանգ եւս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվելու են հաջորդ տարվա բյուջեով:

Տպել
6937 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին