Երևան
12 °C
ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի կենդանի լեգենդ Լեւոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակին նվիրված տոնական համերգ է անցկացվել Գյումրիում, Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ: Ծննդյան տոնը Գյումրիից սկսելն ինքնանպատակ չէ ՀՀ ժողովրդական արտիստի համար:
Սա ոչ թե գյումրեցուն հատուկ պատվախնդրություն է, այլ ծնունդն առաջինը Գյումրիում նշելն ու լեգենդին մեծարելն այլ իմաստ ունի: Մալխասն ու Գյումրին հատկապես վերջին տարիներին անբաժան են: «Ունենք այս քայլի համար մեր հիմնավոր պատճառներն, ու դրանցից առաջինն այն է, որ Լեւոն Մալխասյանը եղել եւ շարունակում է մնալ Գյումրու ջազային կյանքի ամենաակտիվ իրադարձությունների ուղիղ կենտրոնում: Շնորհիվ «Մանուկյան» ընկերության եւ Հայկական ջազի ասոցիացիայի համագործակցության վերջին տարիների ընթացքում Գյումրին ապրում է ակտիվ ջազային կյանքով, որոնց ընթացքում Գյումրին մշտապես վայելել է Լեւոն Մալխասյանի ներկայությունը, ով իր հայրական առաքելությամբ իր ներկայությամբ մեզ տվել է այն անհրաժեշտ վստահությունը, որով կարողացել ենք շարժվել առաջ եւ իրականացնել տարբեր նախագծեր: Գյումրիում ծնված «Հայաթ ջազ» փառատոնն իր ծննդյան վավերացումը ստացավ շնորհիվ Լեւոն Մալխասյանի, այնուհետ ամրապնդվեց եւ դարձավ ավելի հաստատուն շնորհիվ Արմեն Հյուսնունցի, Արմեն Թութունջյանի եւ այն երաժիշտների, որոնք կարողացան իրենց ներկայությամբ զարդարել այդ փառատոնն ու այն դարձնել Գյումրու այցեքարտերից մեկը արդեն հայտնի փառատոնը»,- ասաց Գյումրու համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
«Գյումրիում շատ ճիշտ են ընկալում ջազը, շշմելու դահլիճ էր»,- ասաց Լեւոն Մալխասյանն ու կատակեց՝ միշտ էլ եկել եմ ու հլը գալու եմ Գյումրի:
Գյումրին Մալխասյանի կատարումները միշտ մեծ ոգեւորությամբ է լսել եւ ծափահարել անկեղծ ու ջերմ սիրով: Հոբելյանական համերգն էլ բացառություն չէր: Ունկնդիրը պարբերաբար հոտնկայս էր ողջունում արտիստին: Լեւոն Մալխասյանը շատերի համար է ջազային բարդ ելեւէջումներով աշխարհում ճանապարհ հարթել, տվել նրանց թեւեր, կայանալու ճիշտ ուղիներ ընդգծել:
«Ընդհանրապես երիտասարդներին թեւեր տալը, նրան աննախանձ կերպով ընդունելն ու ճանապարհ հարթելը առաքինություն է, որով օժտված են ոչ բոլոր մեծերը: Բայց Լեւոն Մալխասյանն ապրում է այդ առաքինությամբ: Տարիներ առաջ հենց Լեւոն Մալխասյանը 10-11 տարեկան մի պատանու ձեռքից բռնած բարձրացրեց՝ այն ժամանակ միջազգային մեծության արտիստներով հագեցած մի բեմահարթակ, որով, ըստ էության, կանաչ լույս վառեց այդ պատանու ջազային ճանապարհին: 11 տարեկան այդ տղան գյումրեցի Տիգրան Համասյանն է»,- ելույթի իր խոսքում պատմեց Լիլիթ Թովմասյանը:
75-ամյա Լեւոն Մալխասյանի երիտասարդական ավյունի միակ գաղտնիքը սիրո մեջ է, սերն առ կյանքն ու Երեւանը, արվեստն ու երաժշտությունը,- բացահայտեց արդեն 14 տարի «Մալխաս» ջազային խմբի կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանը:
Ծննդյան 75-ամյակի առիթով ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը պարգեւատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: Այն հայկական ջազի լեգենդին հանձնեց համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: «Ճիշտն ասած՝ Գյումրու քաղաքապետը ներկա էր համերգին, բայց, գիտեք, Գյումրին դառել է աշխարհի կենտրոնը, զանգեցին, հյուրեր ունեինք, եւ ստիպված գնաց դիմավորելու, մաեստրո, հանկարծ չվիրավորվես: Ինձ համար մեծ պատիվ է, քաղաքապետը հանձնարարել է, որ կատարեմ»,- ասաց Սանոյանն ու Լեւոն Մալխասյանին հանձնեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալը:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT