Երևան
12 °C
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման եւ գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ այն ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն, իր շահերից ելնելով, ունի տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու իրավասություն: Եվ այդ գործընթացը տեղի է ունենում, արդեն նման պայմանագրեր կնքվել են Սինգապուրի, Վիետնամի, Իրանի հետ․
«Ներկայացված համաձայնագիրը նախատեսում է համաձայնագրեր կնքելու, դադարեցնելու, որեւէ միջազգային պայմանագրի միանալու, սառեցնելու, ինչպես նաեւ դուրս գալու հարցերի կարգը»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը քննարկման ժամանակ նկատեց, որ փաստորեն սահմանվում է կարգ, որը պետք է վավերացնեն անդամ պետությունները: Մելքումյանը հարցրեց, թե արդյոք մինչեւ այս պահը տարբեր պայմանագրերը կնքվել են առանց կարգի՞, դա ի՞նչ ռիսկեր է առաջացնում:
Ի պատասխան՝ ԱԳ փոխնախարարը հաստատեց, որ մինչ այս, պայմանագրերը կնքվել են առանց կարգի, բայց դա չի նշանակում, թե այդ իրավասությունը մինչեւ հիմա չի եղել․
«Մայր պայմանագիրը տվել է նման հնարավորություն: Այն, որ համաձայնագիրը ուշ է կնքվում, ունի նաեւ դրական կողմ, քանի որ արդեն կա փորձ: Այս ընթացքում, երբ տեղի են ունեցել բանակցություններ Վիետնամի, Իրանի եւ այլ երկրների հետ, անընդհատ առաջացել են հարցեր: Եվ առաջացած այդ հարցերին առնչվող հանգամանքներն արտացոլված են համաձայնագրում»:
Շավարշ Քոչարյանը ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման գործընթացում մեծ ու լուրջ է համարում Հայաստանի դերակատարությունը:
«Եթե միությունում ձեւավորվում են առեւտրի արտոնյալ պայմաններ որեւէ պետության կամ ինտեգրացիոն միավորումների հետ, ապա բնական է, որ դա ձեռնտու է առանձին-առանձին ամեն մի պետությանը, նաեւ միությանն ամբողջությամբ: Պատահական չէր, որ Իրանի հետ համաձայնագրի գործընթացը հենց Հայաստանի Հանրապետությունն էր նախաձեռնել: Մենք գրավոր դիմել էինք, եւ գործընթացը սկսվեց: Մենք լուրջ դերակատարություն ունեցանք համաձայնագրի կնքման գործընթացում»,- քննարկման ժամանակ ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասաց Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարը համաձայնագիրը հատկապես Հայաստանի համար շատ կարեւոր համարեց, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի ցամաքային սահման:
«Իմ քայլ»-ի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին, թե ի վերջո համաձայնագիրն ինչ կտա շարքային քաղաքացուն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ցանկացած ինտեգրացիոն միավորում առավելություններ է տալիս անդամ պետություններին։ Ըստ փոխնախարարի՝ այս դեպքում ձեւավորվում է ընդհանուր հարկերը մի տեղ հավաքագրելու համակարգ եւ, ըստ այդմ, ամեն պետություն ունի իր մասնաբաժինը․
«Այս տեսակետից ցանկացած պետության առեւտրի ավելացումը նպաստում է բոլորին, ձեռնտու է անդամ պետություններին, որպեսզի աշխուժանա տվյալ առեւտուրը տվյալ տարածքում»,- նշեց Քոչարյանը։
Պատգամավորի հարցին՝ արդյոք այս համաձայնագիրը ենթադրո՞ւմ է նաեւ քաղաքական ու դիվանագիտական շահեր, փոխնախարարը շեշտեց՝ ակնհայտորեն․
«Իհարկե, ունի որոշակի քաղաքական բաղադրիչ, որովհետեւ եթե պետության հետ սկսում են համընկնել տնտեսական շահերը, ապա ի հայտ է գալիս ավելի շահեկան միջավայր նաեւ քաղաքական հարաբերությունները ջերմացնելու համար։ Բայց հնարավոր է նաեւ հակառակը, երբ կա պետություն, որի հետ քո քաղաքական շահերը հակադիր են, եւ ինչքան էլ հիմնավորեն տնտեսական շահը, կարող են համագործակցության չգնալ, եթե չեն ճանաչում այդ պետությանը»,- պարզաբանեց Քոչարյանը։
Նշենք, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2018 թ. մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Հանձնաժողովը միաձայն եզրակացություն տվեց նախագծին, այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT