Դատարանը բավարարել է Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը

25/11/2019 schedule10:21

ՌԴ դատարանը բավարարել է Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»:

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Լեւոն Սարգսյանը հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նույն գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին, ով կալանավորվել էր, ավելի ուշ՝ ստորագրությամբ ազատ արձակվել:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008 թ. հոկտեմբերին իրականացված մահափորձի փաստի առթիվ: Ըստ ԱԱԾ նախնական տվյալների՝ մահափորձի իրական պատվիրատուն հենց Լեւոն Սարգսյանն է:

Տպել
1241 դիտում

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա

Իսպանիայում 2 շաբաթում կորոնավիրուսից մահացածության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը. Փաշինյան

«Արմաթ» տեխնոհամայնքը Արարատի մարզի ԲԿ-ներին պաշտպանիչ դիմավահաններ է նվիրել

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները. Նիկոլ Փաշինյան

Մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, որի համար հպարտ եմ եւ շնորհակալ. ՀՀ վարչապետ

Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել (տեսանյութ)

2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք. ՊՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս անդամներին. վարչապետը կեղծ լուրեր տարածողներին պատժելու տարբերակ առաջարկեց

Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման