Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 25-ի համարում
Ընդդիմությունը կոչ է արել ժողովրդին երկուշաբթի օրը շրջափակել խորհրդարանի շենքը եւ թույլ չտալ, որ երրորդ ընթերցմամբ քվեարկվի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը։ Սակայն պիկետի օրակարգում միայն այդ նախագիծը չէ. հասարակական մի շարք կազմակերպություններ արդեն պատրաստել են նոր ցուցապաստառներ՝ «Մի՛ բարձրացրեք կաշառակեր ու գող նախարարների աշխատավարձերը» եւ «Գողին աշխատավարձը չի փրկի» բովանդակությամբ։ Ուստի, խորհրդարանը շրջափակելու երկրորդ նպատակը կառավարության բերած օրենքի նախագիծն է, որով առաջարկվում է 2007-ի հուլիսի 1-ից բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։
Այս մեկը եւս ընդդիմության սիրած թեմաներից է, ուստի պատահական չէր, որ նախորդ քառօրյայի ժամանակ ընդդիմադիրների բոլոր ելույթների հիմնական գործող պերսոնաժները գող պաշտոնյաներն էին, որոնց աշխատավարձերը բարձրացվում են որպես նախընտրական ավանս՝ 2007-ի ընտրությունները բարեհաջող կեղծելու համար։ Ի դեպ, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման ընդդիմությունն արդեն ներառել է իր նախընտրական քարոզի մեջ, ու այս օրերին մարզեր գնացող տարբեր ընդդիմադիրներ ժողովրդին, որպես այս իշխանության հերթական այլանդակություն, ներկայացնում են նրանց աշխատավարձերի բարձրացման մասին կառավարության նախաձեռնությունը։
Այդուհանդերձ, «քլնգելու» նոր թեմայով ակնհայտորեն ոգեւորված ընդդիմադիրներին ու նրանց բերած ցուցարարներին երկուշաբթի օրը լուրջ հիասթափություն է սպասվում։ Բանն այն է, որ կառավարությունը որոշել է զրկել ընդդիմությանը պոպուլիզմով զբաղվելու շանսից եւ ետ է վերցրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրենքի նախագիծը։ Սակայն, որպեսզի ընդդիմության մանթրաշը երկուշաբթի օրը լիակատար լինի, իշխանական օղակներից հրահանգ է եկել մինչեւ երկուշաբթի նույնիսկ կոալիցիայի պատգամավորներին այդ մասին չասել։ Թույլ տալ, որ երկուշաբթի օրը ընդդիմությունը կրկին այդ թեմայով սրտակեղեք ելույթներ ունենա ու նոր միայն պաշտոնապես տեղեկացնել, որ կառավարությունը հրաժարվում է իր բերած նախագծից։
Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենք ետ են վերցնում այդ նախագիծը. «Կառավարությունը որոշեց ետ կանչել նախագիծը»,- առանց այլ հիմնավորման ասաց փոխնախարարը։ Մինչդեռ, կառավարության մեր այլ զրուցակիցները հաստատեցին, որ նման որոշումը իրենց գլխին ավելորդ պրոբլեմ չստեղծելու, ինչպես նաեւ՝ ընդդիմությանը հերթական պոպուլիստական ելույթներից զրկելու համար է արված:
«Ի սկզբանե մենք չէինք հաշվարկել, որ նախընտրական շրջանում բերելով նման նախագիծ` մենք մեր ընդդիմախոսներին հրաշալի առիթ ենք տալիս դա շահարկելու եւ իրենց նախընտրական նպատակների համար օգտագործելու համար։ Երբ հասկացանք, որ մեր ձեռքով ընդդիմությանը լավություն ենք արել, քաղաքական որոշում կայացվեց նախագիծը ետ վերցնել։ Բացի այդ, ակնհայտ դարձավ, որ այդ նախաձեռնությունը ժողովրդի մեջ բավականին վատ է ընկալվել, իսկ մեզ հիմա լրացուցիչ պրոբլեմներ պետք չեն։ Տեսնենք` հիմա՞ ինչ է ասելու ընդդիմությունը, ինչպե՞ս է դուրս գալու իր այն հայտարարության տակից, որ պաշտոնյաներին ավանսով կաշառք ենք խոստանում՝ ընտրությունները իշխող կուսակցության օգտին կեղծելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։
Մասնավորապես ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համար խիստ հետաքրքիր է լինելու ընդդիմության արձագանքը: «Ընդդիմությունը արդեն որոշել էր, որ մենք այդ նախագծով նախընտրական կաշառքի հարցերը լուծել ենք, եւ ժողովրդին գցում էր թյուրիմացության մեջ։ Հիմա ինձ համար իսկապես հետաքրքիր է, թե նույն այդ ընդդիմությունը ի՞նչ կերպ է ժողովրդին բացատրելու, որ որեւէ մեկը պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնելու նախագծով ընտրակաշառքի հարց չէր ուզում լուծել։ Եւ քանի որ ընդդիմությունն իր համար մարտավարություն է ընտրել՝ անել ամեն ինչի հակառակը, ենթադրվում է, որ հիմա էլ նրանք պիտի պահանջեն, որ կառավարությունն այդ նախագիծը ետ չվերցնի»,- ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը։
Մինչդեռ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի համար կառավարության կայացրած քաղաքական որոշումը տհաճ անակնկալ էր: «Ես կարծում եմ, որ կառավարությունը սխալ որոշում է կայացրել՝ տեղի տալով ընդդիմության շանտաժներին, եւ ետ է վերցնում մի նախագիծ, որը բյուջեով լիովին հիմնավորված էր։ Եթե բյուջեն ուներ նման հնարավորություն՝ բարձրացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, չեմ կարծում, որ նախընտրական կրքերին ու շանտաժներին ենթարկվելը ճիշտ որոշում է»,- ասում է կառավարության որոշումից հիասթափված Ռաֆիկ Պետրոսյանը։
Այդուհանդերձ, ընդդիմությունը, պարզվում է, այնքան էլ մանթրաշ չի, որ զրկվել է «քլնգելու» համար բավականին լավ նյութից: «Ուրեմն, պետք է արձանագրենք, որ ընդդիմության բավականին գրագետ հիմնավորումներից հետո, որ առնվազն ծիծաղելի է կոռուպցիայի դեմ պայքար համարել ստվերային բիզնեսով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, կառավարությունը նման ծիծաղելի հիմնավորումով բերած իր նախագիծը ետ է տանում»,- ասում է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։
Սակայն դա չի խանգարելու Դալլաքյանին եւ մյուս ընդդիմադիրներին երկուշաբթի օրը կառավարության ներկայացուցչին հարցնել՝ նրանք այլեւս չե՞ն պայքարելու կոռուպցիայի դեմ, թե՞ հասկացել են, որ եթե անգամ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների ամսական աշխատավարձերը բարձրացնեն ոչ թե 40, այլ 400 տոկոսով, նրանք, միեւնույն է, մնալու են նույն կաշառակերն ու գանձագողը։ Ինչ վերաբերում է 2007-ի բյուջեով 6 ամսվա համար հատկացված այն 710 միլիոն դրամին, որը պետք է ծախսվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վրա, ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, այդ գումարը կվերաբաշխվի այլ ոլորտների վրա։
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT