Լուծումը չգիտեն. կդատե՞ն Արթուր Բաղդասարյանին

25/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 25-ի համարում

ԱԺ նախկին նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարզապես խաբել է Ռոբերտ Քոչարյանին եւ ուղղակի քցել է պետությանը` միաժամանակ խաբելով նաեւ ժողովրդին: Ու հիմա Բաղդասարյանը կարող է դատվել եւ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվել: Ըստ էության, այսպիսին էր երեկ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ասուլիսի մի հատվածի բուն իմաստը: Ինչո՞ւմն է բանը: ԿԳ նախարարությունը դիմել է դատարան: Խնդրո առարկա է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա-հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արթուր Բաղդասարյանը, որը բացել է հենց Արթուր Բաղդասարյանը` իր իշխանությունում եղած շրջանում, եւ որի կարմիր ժապավենը կտրել է Ռոբերտ Քոչարյանը:

ԿԳՆ-ն, սակայն, միայն վերջերս է պարզել, որ այդ բուհը ստեղծվել է խաբեությամբ, առանց որեւէ իրավական հիմքի: Այստեղ պտտվել են հսկայական գումարներ, որոնք հիմա պետք է դատարանը պարզի, թե ինչ են եղել: Սկսենք սկզբից. Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, ինչպես ժամանակին պաշտոնապես հայտարարվում էր, ստեղծվել է միջպետական համաձայնագրերի հիման վրա, որտեղ մեծ մասնակցություն է ունեցել Հայաստանի  Հանրապետությունը: Եղել է բուհի հիմնադիր ժողովը, պետությունը բուհին հսկայական շենք է հատկացրել` Զեյթունի հանրակացարանի մի մասնաշենքը, Քոչարյանը կտրել է ժապավենը, այնուհետեւ կառավարությունը բուհին մեծ քանակությամբ պետպատվեր տեղեր է հատկացրել, եւ սկսվել է բուհի գործունեությունը:

Այս տարի ակադեմիան պետք է տա իր առաջին շրջանավարտներին: Բայց ԿԳՆ-ն չգիտի, թե ավարտական ինչ վկայականներ պետք է տա նրանց: Ակադեմիայի ստեղծումից միայն  5 տարի անց ԿԳՆ-ն պարզել է, որ աշխարհի որեւէ համալսարան այս բուհում որեւէ պարտավորություն չունի եւ որեւէ ծրագիր այստեղ չի իրականացնում: Այսինքն, դրսի ոչ մի համալսարանի կողմից հաստատագրված վկայական Եվրոպական ակադեմիան իր շրջանավարտներին տալ չի կարող: Ակադեմիան հավատարմագրված չէ, հետեւաբար, մասնավոր բուհի վկայական տալ չի կարող, նրա որեւէ ծրագիր պետության կողմից հաստատված չէ, եւ հետեւաբար, պետական նմուշի վկայական էլ չի կարող տալ:

Այսինքն, ըստ ԿԳ նախարարի, խաբված են 1000-ից ավելի ուսանողներ, որոնք այս տարիների ընթացքում վճարել են, սովորել են: Բացի այս, ըստ ԿԳ նախարարի, բուհի հիմնադիր ժողովին մասնակցել են դեսպանատների եւ համալսարանների ներկայացուցիչներ: Դեսպանատները, սակայն, ԿԳՆ-ին պաշտոնապես տեղեկացրել են, որ իրենք այս բուհի հիմնադիր չեն եւ չեն մասնակցել դրա ստեղծմանը, իսկ իրենց ներկայացուցիչները պարզապես մասնակցել են որպես անձեր: Այնուհետեւ ԿԳՆ-ն սկսել է նամակներ ուղարկել այն համալսարաններին, որոնք ներկայացված են իբրեւ հիմնադիր:

«Բոլոր համալսարանները հրաժարվեցին իրենց որպես հիմնադիր ճանաչել` ասելով, թե գաղափար չունեն այդ բուհի մասին»,- երեկ ասում էր Լ. Մկրտչյանը, որը, որպես օրինակ, ընթերցեց Վիեննայի Մասնագիտական աջակցության ինստիտուտի աշխատակից Ռոյթինգերի նամակը, որը ներկայացված է իբրեւ բուհի հիմնադիր.

«Ես շատ զարմացա ձեր գրության կապակցությամբ, քանի որ ես շատ խամրած ձեւով եմ մտաբերում Վիեննայի ՄԱԻ-ում մի քանի տարի առաջ տեղի ունեցած մեր հանդիպումը: Բայց միաժամանակ շատ հստակորեն հարկ եմ համարում ձեզ ասել, որ Վիեննայի ՄԱԻ-ն միանշանակ անդամ չէ ձեր կողմից նշած ակադեմիայի, առավել եւս ես՝ որպես մասնավոր անձ: Ես, ինչպես եւ Վիեննայի ՄԱԻ-ի միջազգային բաժանմունքը, երբեւէ չենք լսել այդ ակադեմիայի մասին եւ ոչ էլ որեւէ անգամ գրություններ կամ հրավերներ ենք ստացել` մասնակցելու որեւէ ժողովի: Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ ես 2003 թ-ից ի վեր ՄԱԻ-ի աշխատակից չեմ եւ, որպես մասնավոր անձ, այդ գործերին չէի կարող որեւէ մասնակցություն ունենալ, այդ նույն պատճառով էլ ցանկություն չունեմ որեւէ կապ ունենալու: Եւ խնդրում եմ ձեզ, իմ անունն այլեւս չհիշատակել այդ կապակցությամբ, որպեսզի տպավորություն չառաջանա, թե ես, որպես ՄԱԻ-ի աշխատակից, ինչ-որ ակադեմիայի անդամ եմ դարձել կամ եղել եւ չեմ մասնակցել նիստերին եւ իմ գործատուին ոչինչ չեմ պատմել իմ այդ անդամության մասին: Սա կնշանակեր համբավի վարկաբեկում»:

Մոտավորապես նույնաբովանդակ մի նամակ է ստացվել Բորձանոյի եվրոպական ակադեմիայի տնօրենից, որը եւս պնդում է, որ իրենք հայաստանյան ակադեմիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ չեն, ինչպես նաեւ Լիոնի համալսարանից եւ այլն. մի խոսքով, կան բոլոր հիմնադիրների «հրաժարականի» նամակները:

«Մենք հիմա մտել ենք դատարան` փորձելու ակադեմիայից ստանալ այն հիմքերը, որով նրանք ձեւավորվել են: Այսպիսի աբսուրդային վիճակ ես, որպես ԿԳ նախարար` երկար տարիներ լինելով կրթության համակարգում, ուղղակի չեմ տեսել, եւ մենք հարցի լուծումը չունենք: Դիմել ենք դատարան, որպեսզի այն ակնհայտ աղավաղումները եւ չարաշահումները, որ եղել են, բացահայտվեն: Պատասխանատուները պատասխան կտան իրենց արածի համար: Կրթական հաստատություններում այսպիսի ձեռագրով աշխատելը բարոյական չէ մեր ժողովրդի հանդեպ»,- երեկ ասում էր Մկտչյանը: Մեր այն հարցին` արդյո՞ք կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Ա. Բաղդասարյանը, պրն Մկրտչյանը պատասխանեց.

«Եթե դատարանում նյութերը պարզեն, որ այնտեղ կան քրեական հանցագործներ եւ քրեական տարրեր, մենք քրեական մասով կգնանք: Եթե կլինեն զուտ կազմակերպչական խախտումներ, դատարանին խնդրելու ենք, որպեսզի պետությանը բուհի առողջացման հնարավորություն տա, որովհետեւ այսօր դուրս է գալիս, որ այդ հիմնադրամում հիմնական հիմնադիրը եղել է պետությունը, որն այստեղ կատարել է հիմնական ծախս: Այստեղ իրականացվել են Տասիսի ծրագրեր` մի քանի միլիոն դոլար արժողությամբ, բայց դրանց ֆինանսական հաշվարկները մենք հիմա կփորձենք դատարանում ստանալ»:

Երեկ մենք զրուցեցինք նաեւ բուհի ռեկտոր, ՕԵԿ անդամ Վիկտոր Մարտիրոսյանի հետ: «Բուհը ստեղծվել է կառավարության որոշմամբ: Հիմնադրումից հետո գործընկերային հարաբերությունները ձեւավորվել են Գերմանիայի, Ավստրիայի եւ Իտալիայի կառավարությունների միջեւ կնքված միջպետական համաձայնագրերով: Իտալիայի այն ժամանակվա դեսպանը 60 հազ. եվրո է ներդրել այս ծրագրի համար, Գերմանիայինը` 40 հազ. եվրո, ԵՄ-ն 196 մլն դրամի դրամաշնորհ է հատկացրել` հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերը...»,- թվում էր պրն Մարտիրոսյանը: Ըստ նրա, այս խնդիրը լրիվ քաղաքական բնույթ է կրում: Պարոն Մարտիրոսյանի մանրամասն մեկնաբանություններին եւ գործի շարունակությանը կանդրադառնանք հետագայում: 

Լուսինե Բարսեղյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19145 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ