Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 24-ի համարում
Երեկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով տարածվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` նոյեմբերի 20-22-ին Երեւան եւ Բաքու կատարած այցերի արդյունքների հիման վրա կազմված հայտարարությունը: «Համանախագահները հանդիպեցին նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ արտգործնախարարների հետ: Այս բաց եւ կառուցողական մթնոլորտում անցկացված հանդիպումների արդյունքում երկու նախագահները ընդունել են համանախագահների առաջարկությունը` հանդիպել հաջորդ շաբաթ Մինսկում անցկացվող ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ, սակայն, չի հստակեցվում, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից միայն երկո՞ւսն են այս հայտարարության հեղինակը, թե՞ նրանց միացել է նաեւ ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան:
Սակայն տվյալ դեպքում, իհարկե, դա արդեն այդքան կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ֆրանսիացի եւ ռուս համանախագահներ Բեռնար Ֆասիեին եւ Յուրի Մերզլյակովին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել իրենց այս այցի նպատակին, այն է` համաձայնություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից նոյեմբերի 28-ին Մինսկում ԼՂ հարցով բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, երկու կողմի համաձայնությունը կա, եւ հանդիպումը կկայանա: Քոչարյան-Ալիեւի վերջին երկու` Ռամբույեում եւ Բուխարեստում տեղի ունեցած անհաջող հանդիպումներից հետո Մինսկի հանդիպման հիմնական նպատակը թերեւս պետք է մեկը լինի` ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու առումով այդքան «խոստումնալի» 2006 թվականը ավարտել քիչ թե շատ դրական նոտայով:
Այն գնահատականը, որ Մինկի հանդիպման ժամանակ համաձայնության մասին չի կարող խոսք լինել, թերեւս հավելյալ հիմնավորումների կարիք չունի: Նման հույսեր չունեն նաեւ իրենք` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք հայտարարության մեջ խոսում են նաեւ Մինսկի հանդիպումից իրենց ունեցած ակնկալիքներից: Դրանք բավական համեստ են: «Համանախագահները հույս ունեն, որ Մինսկում նախագահների եւ արտգործնախարարների հանդիպման ժամանակ մեկ քայլ առաջ կարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար այն սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, որոնք հաստատվել են Սանկտ Պետերբուրգում Մեծ Ութնյակի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ:
Այսինքն` այս պահին համանախագահները Քոչարյանից եւ Ալիեւից առանձնապես մեծ բան չեն պահանջում, ընդամենը մեկ քայլ առաջ: Մեկ քայլ առաջ ասելով` նրանք, իհարկե, կարող էին ի նկատի ունենալ սեղանին դրված շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն կարծես թե սա այդ դեպքը չէ: Ընդամենը վերջերս Բրյուսելում Օսկանյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե այդ հանդիպումն իրենց օգնեց ավելի լավ հասկանալ այն հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ: Այսինքն` այս պայմաններում փաստաթղթի ստորագրման մասին չի կարող խոսք լինել: Իսկ մինչ օրս, ըստ բանակցողների հայտարարությունների, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ երկու սկզբունքի շուրջ` ԼՂ կարգավիճակի եւ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի:
Ի դեպ, նոյեմբերի 17-ին Վիեննայում մամուլի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ այս հարցին անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կողմերը վերջին բանակցությունների ընթացքում առաջընթաց են արձանագրել հակամարտության կարգավորման երկու սկզբունքները համատեղելու ուղղությամբ իրենց խորհրդածություններում: Խոսքը ԼՂ կարգավիճակի եւ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի սկզբունքների մասին է: Ըստ Մեթյու Բրայզայի, կողմերը ներկայումս խորհրդածում են այս հարցերի շուրջ: Ընդ որում` այդ խորհրդածություններում նրանք ցուցաբերում են ստեղծագործական եւ կառուցողական մոտեցում` հարգելով մեկը մյուսին:
Թերեւս հենց սա ի նկատի ուներ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, երբ Բրյուսելի հանդիպումից հետո հայտարարեց, որ համաձայնության ընդհանուր եզրեր են սկսել երեւալ: Այսինքն` որտեղ կա ստեղծագործական մոտեցում, այնտեղ կարող են լինել նաեւ առաջընթացներ, համաձայնության եզրեր եւ այլն: Եւ կարծում ենք` Մինսկում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջ դրված խնդիրը հենց ստեղծագործական եւ կառուցողական այդ մթնոլորտի պահպանումն է: Համանախագահների համար կարեւոր է, որ 2006 թվականը այդ տրամադրություններով էլ ավարտվի: Մյուս կողմից` պատահական չէ նաեւ հայտարարության մեջ Մեծ Ութնյակի երկրների անունը շոշափելը: Սրանով համանախագահները փորձում են ճնշում գործադրել կողմերի վրա` սպասված «մեկ քայլ առաջն» ապահովելու համար: Այսինքն` չկռվել, իրար չվիրավորել, հանդիպման կեսից չհեռանալ, ուղղակի նստել եւ զրուցել` ցուցադրելով սեփական ստեղծագործական կարողությունները: Ռամբույեից եւ Բուխարեստից հետո դա իսկապես մեկ քայլ առաջ կլինի:
Աննա Հակոբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT