Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 24-ի համարում
Ո՞վ իր շարքերում ավելի շատ ակադեմիկոսացու կունենա՝ «Բարգավաճ Հայաստան»+ ղարաբաղյան կլա՞նը, թե՞ Հանրապետականը. այս խնդիրն է այժմ որոշվում Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների ընտրությունների նախաշեմին: Իհարկե` ոչ կարտոֆիլի տեսքով, ակադեմիայում արդեն սկսվել են նախընտրական «բարեգործությունները»: Աշխատում են յուրաքանչյուր ձայնի վրա, կիրառում նախընտրական բոլոր տեխնոլոգիաները, եւ այս կերպ ակադեմիան պատրաստվում է շնորհել գիտնականի իր` գրեթե ամենաբարձր տիտղոսը: Մի խոսքով, ԳԱԱ թղթակից անդամների սպասվող ընտրությունները խոստանում են լիովին քաղաքական բնույթ ստանալ` հետաքրքիր ինտրիգներով, ու հիմա յուրաքանչյուր տեղի վրա, բառիս բուն իմաստով, «բազար է գնում»: 129 թեկնածու պետք է պայքարեն 38 տեղի համար: Ընտրությունները տեղի են ունենալու 20 օրից, դեկտեմբերի 14-ին եւ 15-ին:
Եւ ուրեմն, ի՞նչ է կատարվում յուրաքանչյուր բլոկում. պատմություն` այստեղ դիմել է 6 թեկնածու: Ի սկզբանե սույն բլոկում հատկացված էր 1 տեղ: Սակայն, քանի որ ԵՊՀ հանրապետական ռեկտոր Արամ Սիմոնյանը եւս որոշել է ԳԱԱ թղթակից անդամ դառնալ, կատարվել է տեղերի վերաբաշխում: Խնդիրն այն է, որ սույն բլոկում ընտրվելու ամենամեծ շանսն ունի պատմաբան Բաբկեն Հարությունյանը ԵՊՀ-ից: Բայց հիմա այս բլոկում իջեցվել է եւս 1 տեղ` հատուկ Սերժ Սարգսյանի սիրելի ռեկտոր Արամ Սիմոնյանի համար: Այսինքն, այստեղ հարցերը, ըստ էության, կարելի է լուծված համարել: Մնացած թեկնածուները որեւէ շանս չունեն:
Իրավագիտություն. այս բլոկում դիմել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը ԵՊՀ ռեկտորի թեժ ընտրությունների ժամանակ 1 ձայնի տարբերությամբ տանուլ տվեց Արամ Սիմոնյանին, եւ Գառնիկ Սաֆարյանը: Բայց այստեղ եւս լուրջ խնդիր կա լուծելու: Նախ, հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանն ու ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը սանիկ-քավորական հարաբերությունների մեջ են, հետո` ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ժամանակ, ինչպես ժամանակին գրել ենք, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին, որին ՀՀԿ-ն չթողեց ԵՊՀ խորհրդի նախագահ դառնալ, փոխարենը խոստացվել էր ԳԱԱ նախագահի աթոռը, եթե ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ժամանակ նա հանրապետական Արամ Սիմոնյանի համար մի քանի ձայն ապահովի, այսինքն, կոպիտ ասած, «քցի» Ղազինյանին: Ու հիմա եկել է Ղազինյանին պարտքերը վերադարձնելու ժամանակը:
Այսինքն, հիմա ամեն ինչ պետք է արվի, որ Ղազինյանը ստանա թղթակից անդամի տիտղոսը: Տնտեսագիտություն. սույն բլոկում երիտասարդներին հատկացված 1 տեղի համար դիմել է 3 հոգի` ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը եւ նույն վարչության պետի նախկին տեղակալ Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, որ վերջին երկուսը մի քանի ամիս առաջ փորձում էին Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դառնալ: Սույն բլոկում խնդիրը բավական բարդ է: Իհարկե, ընտրվելու ամենամեծ շանսերը Աշոտ Մարկոսյանինն են, հետո` Արմեն Դարբինյանինը: Բայց մյուս կողմից էլ կա Միքայել Մելքումյանը, որը ԲՀԿ-ի անդամ է, եւ ակադեմիայում չեն բացառում, որ նրան հաջողվի կարտոֆիլատիպ ինչ-որ բանով ավելի շատ ձայներ հավաքել:
Նույն բլոկում, արդեն մեծերի 1 տեղի համար, պայքարելու են Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Վերջինս, իհարկե, ուժեղ թեկնածու է, սակայն Յուրի Սուվարյանը, նախ, ղարաբաղցի է, բացի այդ, նրան սատարում են նաեւ կառավարությունից: Մի խոսքով, այստեղ, ըստ կանխատեսումների, անցնելու է Սուվարյանը: Լեզվաբանության բլոկում 1 տեղի համար պայքարելու է 6 թեկնածու, որոնց թվում են Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, «Արմենիա» հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանի հայրը` Արտեմ Սարգսյանը, ԵՊՀ-ից` Լեւոն Եզեկյանը, այնուհետեւ «Անանիա Շիրակացու» ռեկտոր Վաղարշակ Մադոյանը, Վազգեն Համբարձումյանը եւ Լավրենտի Հովհաննիսյանը:
Վերջին երկուսի շանսերը բարձր են գնահատվում, սակայն ԳԱԱ-ում վստահ են, որ կանցնի Արտեմ Սարգսյանը, որին հովանավորում է ղարաբաղյան կլանը: «Մեխանիկա» բլոկում 1 տեղի վրա պայքարում են 5-ը, որոնց թվում է Մանկավարժական համալսարանի ռեկտոր, ղարաբաղցի Արտուշ Ղուկասյանը, որն էլ, ըստ ամենայնի, կանցնի, թեեւ ոմանք կարծում են, որ կանցնի Մեխանիկայի ինստիտուտի աշխատակից Սուրեն Մխիթարյանը: Նույն բլոկում երիտասարդների 1 տեղի համար դիմած ԿԳ հանրապետական փոխնախարար Արա Ավետիսյանի հարցերը կարելի է համարել լուծված, քանի որ այստեղ նա միակ թեկնածուն է:
Լուծված կարելի է համարել նաեւ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանի հարցերը, քանի որ բացի այն, որ նա կենսաֆիզիկայի բլոկում երիտասարդների 1 տեղի միակ թեկնածուն է, նաեւ բարձր հովանավորություն է վայելում: Հետաքրքիր է, որ թղթակից անդամների թեկնածուների մեջ կան 7 ռեկտոր, մի քանի պրոռեկտոր, մեծ թվով ղարաբաղցիներ, մի քանի թեկնածու ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բարեկամներն են: Բայց բոլոր նրանք, ում շանսերը սույն ընտրությունների ժամանակ ամենաբարձրն են գնահատվում, նախ հայտնի են ոչ որպես գիտնականներ:
Լուսինե Բարսեղյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT