Երևան
12 °C
Նախօրեի երեկոյան, ավարտելով առաջին պաշտոնական այցն Իտալիա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան: 3 գերհագեցած օր, անդադար հանդիպումներ ու ելույթներ. երբեմն նույնիսկ իրար բարեւելու ժամանակ չէր լինում:
Ներկայացնենք պաշտոնական այցի որոշ մանրամասներ, անսպասելի ու չպլանավորված դրվագներ, որոնք դուրս են մնացել պաշտոնական հաղորդագրություններից: Նոյեմբերի 20-ի առավոտյան Զվարթնոց օդանավակայանից ուղեւորվեցինք Վենետիկի միջազգային օդանավակայան:

Ինչպես հայտնի է՝ այցի առաջին կանգառը Սուրբ Ղազար կղզին էր, որը վերջին շաբաթներին գտնվում էր արտակարգ իրավիճակում՝ պայմանավորված Վենետիկին պատուհասած ջրհեղեղով: Վենետիկի միջազգային օդանավակայանից Մխիթարյան միաբանություն հասանք նավով: Շատ զգուշավոր ու փոքր ինչ վախվորած նավ նստելուց հետո միայն հասկացանք, որ իրավիճակն արդեն այնքան վատ չէր, որ անհրաժեշտ լիներ ռեզինե «սապոգներ» հագնել: Ճանապարհին արձանագրեցինք, թե ջուրն ինչպես է քանդել տարածքում գտնվող հյուրանոցների, տների պատերը:

Արդեն Մխիթարյան միաբանությունում շատ տպավորիչ էր կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը. այն հարվածել էր կառամատույցին եւ բավականին վնասվել: Ջուր էր լցվել նաեւ միաբանության սեղանատուն, ողողվել էին գետնահարկի սենյակները, վնասվել որոշ զարդաքանդակներ:
Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը բարեբախտաբար չէին տուժել: Ինչպես հայտնի է՝ Մխիթարյան միաբանության գրապահոցը հայկական ձեռագրերի աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։

Կրթական ու հոգեւոր մեծ արժեք ներկայացնող այս հաստատությունը Իտալիայում եզակիներից էր, որտեղ մեզանից փաստաթուղթ չպահանջեցին՝ ներս թողնելու համար: «Դուք հայկական հողի վրա եք, սա մի փոքրիկ Հայաստան է»,- շշուկով կեսկատակ նկատեց միաբանության հոգեւորականներից մեկը:
Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զաքիյանը մեր զրույցում ասաց, որ շատ մեծ վնաս է կրել հատկապես ցանկապատը, որը 2000 թվականին ամբողջությամբ վերանորոգվել էր: Նա սակայն, ընդգծեց, որ տեղի իշխանությունների, հայկական համայնքի աջակցությամբ եւ Աստծո օրհնությամբ պատրաստ են դիմակայել աղետին:
Վարչապետի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը Միլանի հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցին էր: Հենց այստեղ տեղի ունեցավ հայտնի միջադեպը ադրբեջանցի «բլոգերի» մասնակցությամբ: Եվ եթե հեռուստադիտողներն ու ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջի հետեւորդները վախեցել էին այդ միջադեպից, ապա եկեղեցու տարածքում գտնվողները այդ պահին չէին էլ մտածել, թե ինչ հնարավոր վտանգ կարող էր ներկայացնել ադրբեջանցու ներկայությունը հայկական եկեղեցում, նրա գտնվելը ՀՀ վարչապետից ոչ շատ մեծ հեռավորության վրա:

Բարեհաջող դուրս գալով այս միջադեպից եւ շարունակելով հանդիպումները՝ այցի հենց առաջին օրը ՀՀ վարչապետը հասցրեց լինել նաեւ Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում, այնուհետեւ հանդիպել Միլանի քաղաքապետի հետ, անգլերեն լեզվով քննարկում ունենալ վերը նշված ինստիտուտում, եւ այսքանից հետո «Լա Սկալա» օպերային թատրոնում ունկընդրել Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենան» ներկայացումը:
Մինչ վարչապետն ու նրան միացած տիկին Աննա Հակոբյանը օպերա էին ունկընդրում, լրագրողները տեսան ու զգացին, թե ինչքան նման են իտալացիները մեզ՝ իրենց ջերմությամբ, հյուրընկալությամբ:
Նկատեցինք նաեւ, որ ի տարբերություն Երեւանի՝ Միլանը շատ կանաչ քաղաք է, ինչով պայմանավորված քաղաքում փոշու հատիկ գտնելն իսկ դժվար է: Ու թեեւ ճանապարհները գերազանց վիճակում չէին, բայց ավելի քան 1 միլիոն բնակիչ ունեցող քաղաքում երթեւեկության խնդիր, կանգառներում կուտակված հսկայական բազմություններ ու ավտոբուսներում «իրար շալակ բարձրացած» մարդկանց չնկատեցինք: Պատճառներից մեկը թերեւս այն է, որ այնտեղ թե կանանց եւ թե տղամարդկանց համար սովորական երեւույթ էր հեծանիվով ու մոպեդով աշխատանքի ու դասի գնալը: Մյուս պատճառը թերեւս երթեւեկության կազմակերպման նրբություններն էին. ճանապարհները բաժանված էին տարբեր կատեգորիաների. օրինակ տաքսիների համար առանձին գիծ կար: Ինչ վերաբերում է խցանումներին. օրինակ, երբ, անհրաժեշտ եղավ հայ լրագրողներին սպասարկող մեքենան ազատել խցանումից՝ մոտոցիկլավոր ոստիկանից դա մեկ րոպեից ավելի քիչ ժամանակ պահանջեց:
Շարունակելով ՀՀ վարչապետի այցի մանրամասների ներկայացումը՝ նկատենք, որ նոյեմբերի 21-ը չէր զիջում հանդիպումների առատությամբ: Լոմբարդիայի փոխնահանգապետի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելեց Միլանի կաթոլիկ տաճար, շրջեց տաճարով, ծանոթացավ պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։ Ինչպես հայտնի է՝ գոթական ոճի կաթոլիկ այդ տաճարը Միլանի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Այն ունի 106.5 մետր բարձրություն եւ կարող է տեղավորել միաժամանակ 40 հազար մարդու։ Այս տաճարի շինարարությունը տեւել է շուրջ 5 դար՝ 1386-1813 թվականները։
Տաճարի մոտ սելֆիից հետո ՀՀ վարչապետը քայլեց դեպի «Mediobanca» ներդրումային բանկի գրասենյակ: Ճանապարհին նրան հանդիպող զբոսաշրջիկները ճանաչում էին ու հարցնում՝ «Նա Նիկոլ Փաշինյա՞նն է»:

Ի դեպ, Հայաստանի մասին լսած մեզ հանդիպած իտալացիները մեր երկիրը գիտեին Արամ Խաչատրյանով եւ Ատոմ Էգոյանով:
Նույն օրը Հայաստանի վարչապետը մեկնեց Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր, որից առաջ փոքրիկ դիպված տեղի ունեցավ. պարտաճանաչ ՀՀ վարչապետին ակնհայտորեն դուր չեկավ, որ Կազելատին ուշացավ իր հետ հանդիպումից: Այս հանգամանքին ՀՀ վարչապետն իր վերաբերմունքը ցույց տվեց յուրահատուկ ձեւով. մինչ Սենատի նախագահը կժամաներ՝ ՀՀ վարչապետը մոտեցավ հայելուն ու սկսեց մազերն ուղղել: Նա դա շարունակեց անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն եկել էր ու սպասում էր իրեն: Սենատի նախագահի արարողակարգի աշխատակիցը անհուսորեն փորձում էր զգուշացնել, որ Կազելատին ժամանել է: Սա, իհարկե որեւէ կերպ չազդեց պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա եւ հանդիպումն ավարտվեց նախատեսվածի պես:


Իտալիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը՝ նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետի այցի առիթով պաշտոնական դիմավորման արարողություն տեղի ունեցավ Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի (նախարարների պալատի նախագահի) պաշտոնական նստավայրում:
Մինչ ՀՀ վարչապետը կժամաներ Կիջի պալատ, Պատվո պահակախումբը փորձեր էր անում: Եվ չնայած առողջական վիճակին (հարբուխին եւ բարձր ջերմությանը) Իտալայի վարչապետը շատ լավ տրամադրություն ուներ. փորձի ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին մոտեցավ նվագախմբին եւ անձամբ հարվածեց թմբուկին:

ՀՀ վարչապետի ժամանումից հետո տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողություն. հնչեցին Հայաստանի եւ Իտալիայի Հանրապետությունների օրհներգերը, տեղի ունեցավ ստուգայց եւ այլն: Իտալիայի վարչապետի մոտ հանդիպման կարողացան մտնել միայն նրանք, ովքեր նախապես ստացել էին հատուկ կրծքանշաններ: ԶԼՄ աշխատակիցները սպասեցին նախասրահում:
ՀՀ եւ Իտալիայի վարչապետերի բարձր մակարդակի բանակցություններից հետո վարչապետերը հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարություններով: Այստեղ եւս մեկ «անակընկալ» էր սպասվում ՀՀ վարչապետին, հայ լրագրողներին ու պատվիրակության մյուս անդամներին: Իտալիայի վարչապետի խոսքը թարգմանող աշխատակիցը չկարողացավ թարգմանել, ականջակալներում լսվում էին միայն նրա հուզմունքի արտահայտությունները կամ հազվադեպ բառեր: Իրավիճակը փրկեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, որը փոխարինեց թարգմանչին:

Ընդգծենք սակայն, որ այս ամենով հանդերձ լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցում ՀՀ վարչապետը արդյունավետ գնահատեց այցը՝ ընդգծելով, որ շատ հետաքրքիր էր լսել որոշ հարցերում Իտալիայի նման պետության փորձի մասին: Եթե հաշվի առնենք, որ գործարարների ու հայ համայնքի հետ հանդիպումներում ձեռք բերվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ պայմանավորվածություններ, ապա Իտալիա այցը արդյունավետ գնահատելը չափազանցված չի լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT