Ժամանակն է՝ Մարտի 1-ի գործով Լեւոն Սարգսյանին հարցնեն՝ այդ զենքերն ինչու էին պատմական. Սեդա Սաֆարյան

Ռուսաստանի Դաշնությունում երեկ հայտնաբերված եւ ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի անունը հոլովվում է նաեւ 2008 թ. մարտի 1-ի գործով։

Դեռեւս մայիս ամսին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նշված մերձավոր անձանց թվում է նաեւ նա: Արթուր Դավթյանը մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում է օլիգարխների թիկնազորին համազգեստ բաժանելու դրվագին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեւոն Սարգսյանի՝ մարտիմեկյան իրադարձություններին ունեցած դերակատարությունը, գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ նրա դերը մարտի 1-ին բավականին մեծ է եղել. «Լավ է, որ նա հայտնաբերվել է, շատ ողջունելի է, որ վարույթն իրականացնող մարմնի ցուցումով աշխատանքը մտել է մի փուլ, որ կարողացել են Ռուսաստանում գոնե նրան հայտնաբերել, ձերբակալել, որովհետեւ ինձ մոտ տպավորություն է, թե հենց ոտքդ դնում ես ՌԴ, արդեն ապահով վիճակում ես. ինչպես տեսնում եք, հենց ՌԴ-ում են մեր քրեական գործերով հետապնդվող մի շարք կարեւոր դեմքեր, որոնք ՀՀ ոչ միայն չեն վերադարձվում, այլեւ նրանց հասցեները անհայտ են»:

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Լեւոն Սարգսյանը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլեւ Սերժ Սարգսյանին է շատ մոտ կանգնած անձնավորություն. «Իսկ եթե ավելի անկեղծ, ապա մարտի 1-ի օրերին երեւի ավելի մոտ է եղել Հովիկ Աբրահամյանի հետ, որովհետեւ այդ ամբողջ օրերի եւ իրենց հարաբերությունների շուրջ տրված ցուցմունքներից ես հանգել եմ հետեւության, որ այդ պլանավորված գործընթացներում օլիգարխիկ թեւի մասնակցության կապակցությամբ եւս քննարկումներ, զանգեր, հանդիպումներ են եղել, եւ քրեական գործով հաստատված է, որ դա ավարտվել է նրանով, որ Կառավարության շենքի մոտ իրային պահեստից բերված համազգեստ, զենք, այդ թվում՝ «Կալաշնիկով» ավտոմատներ, տրամադրվել են նրանց, այսինքն՝ նորմալ զինվածության աստիճան են ունեցել»:

Սաֆարյանը նշեց, որ այդ օրը՝ առավոտից մինչ երեկո, Լեւոն Սարգսյանը բազմաթիվ անգամներ մտել-դուրս է եկել Կառավարության շենք. «Նաեւ օրվա պլանավորմանը համընթաց՝ մասնակցել է գործընթացներին, ավելին, հաջորդ օրը, երբ հավաքվել են մի քանի անձինք, սեղանին դրվել են զենքեր, դրանց հետ կապված կարծիքներ են հնչել, թե դրանք պատմական զենքեր են, լավ պահեք դրանց: Հիմա ժամանակն է, որ Լեւոն Սարգսյանին հարց տան, թե այդ պատմական զենքերը ինչու էին պատմական եւ ուր են այսօր, որովհետեւ շատերի սպանությունը, մարմնական ծանր վնասվածք հասցնելու սուբյեկտների առումով, անհայտ է, որովհետեւ անհայտ աղբյուրներից տարաբնույթ զենքեր են կիրառվել, եւ դրանք մասամբ ոչնչացվել են, մասամբ պահպանվել են, մասամբ պահված են»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը շեշտեց. «Ես կարծում եմ, որ իմ կողմից բարձրացված հարցերը կդառնան քննության առարկա, եւ մենք պատասխաններ կակնկալենք վարույթն իրականացնող մարմնից: Կարծում եմ՝ նրանց մասին ցուցմունք տված անձանց հարցաքննելու, նաեւ առերես հարցաքննությունների կարիք կլինի»:

Հարցին, թե կա՞ն անձինք, որոնք ցուցմունք են տվել Լեւոն Սարգսյանի դեմ, Սաֆարյանը չցանկացավ պատասխանել՝ հիշեցնելով, որ այդ անջատված մասով նախաքննությունը դեռ շարունակվում է. «Ես չեմ ուզում մանրամասնել, համենայն դեպս, ես լավ տեղյակ էլ չեմ,  չգիտեմ՝ նա ինչ կարգավիճակ ունի, ինչ է արվել, բայց ինչպես հասկացա, որոշ օլիգարխների այդ մասով եւս հարցաքննել են»:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործի՝ նախաքննության փուլում գտնվող մասով հայտնի է մեղադրյալի կարգավիճակ ունեցող երեք անձի մասին: Նրանք են գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը (որպես մեղադրյալ է ներգրավվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ), Ոստիկանության ներքին զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը (մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ) եւ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը (որպես մեղադրյալ է ներգրավել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ):

 

Տպել
9629 դիտում

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ