Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ  նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ:

Հայաստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ, և հնարավորությունները շատ ավելին են։

Համաձայնելով Հայաստանի նախագահի հետ՝ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ, սերտ կապեր և չիրացված մեծ ներուժ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։

Տպել
785 դիտում

Դիլիջան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են Դիլիջանի բժշկական կենտրոն

ՖԻՖԱ-ն հրապարակել է լավագույնների թեկնածուների անունները

Վերջին տասնօրյակում կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել

Կրկնակի անպատասխանատու կլիներ իշխանությունը թողնել՝ հաշվի առնելով այն խնդիրների քանակը, որ ունենք․ Նազելի Բաղդասարյան

Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդ

ՀՀ Կառավարությունը գրեթե երկամսյա ընդմիջումից հետո հերթական նիստը կգումարի

Skilling Chess. Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Չկա՞, ոչինչ․ ԱՆ մասնագետը հորդորում է չտագնապել կորոնավիրուսով վարակվածներին նշանակված վիտամինները դեղատներում չգտնելով

Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել (լուսանկար)

Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրել են մեկի գլուխը, մյուսի՝ ականջը, ստորացրել, ծաղրել, ծեծել. դատախազությունը՝ Ադրբեջանի վայրագությունների մասին

Պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Արցախում հաշվառված եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող 328 հիվանդ դեղորայք է ստացել

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Դատախազությունն ունի բավարար ապացույցներ Ադրբեջանում հայ ռազմագերիների ու քաղաքացիների սպանության, խոշտանգման մասին

Դրամաշնորհ աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Չեխիայի կողմից Հայաստանին է նվիրաբերվել 100.000 բժշկական դիմակ և 43.000 ձեռնոց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ Կառավարության հրաժարականը