Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները  

Այսօր՝ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարհանվել է 207 աշակերտ եւ 35 ուսուցիչ:

Լրագրողների հետ զրույցում դպրոցի տնօրեն Անժելա Խաչատրյանը նշել է, որ ուսուցիչների եւ երեխաների շրջանում խուճապ չի եղել, դասապրոցեսը եւս չի խաթարվել, քանի որ դասերի ավարտի ժամն էր, դպրոցականները պատրաստվում էին գնալ տուն:

 

Տպել
372 դիտում

ԿԳՄՍՆ-ն մոտ կես միլիոն դրամ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված միջոցառման ծրագրին. ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել. (տեսանյութ)

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել, 28-ամյա կինը կալանավորված է․ (տեսանյութ)

Սահմանամերձ Բերդավան գյուղի դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը պաշտպանական նոր պատեր ունեն. գյուղն ավելի ապահով կլինի

Փարիզում ոստիկանները արգելափակել են ցուցարարների ճանապարհը դեպի խորհրդարան

Աբովյան քաղաքը շուտով կունենա «loft» ոճի հանրային գրադարան

Ինքնասպանություններ-սպանություններ բանակում, կռիվներ դպրոցում. կրթությունը չի կարողանում չեզոքացնել քրեական բարքերը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ

Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է (լուսանկարներ, տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

Մեծամորի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Մեդալս Կարեն Գիլոյանին եմ տվել, խոստացել էի. Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

Առաջ շունչներս պահած սպասում էինք՝ Սերժ Սարգսյանը վտանգավոր մի բան չասի, Փաշինյանի դեպքում ախորժակը մեծացել է. քաղաքագետ

Արդեն շուրջ 10 օր է՝ 160 բեռնատարներ Լարսի անցակետում խցանման մեջ կանգնած են. նրանց խոսքով՝ խնդիրը վրացական կողմում է

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 10-16-ը ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 102 վարորդ (տեսանյութ)

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է. Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Քաղաքացին բնակարան գնելու համար List.am-ով գործակալություն է գտել, վճարել 10 միլիոն դրամ, ապա հետքը կորցրել