13 տարի առաջ. միայն մեկը՝ բարեփոխումներից

22/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 22-ի համարում

Այսօր լրանում է Հայաստանում ազգային արժույթի` Դրամի ներդրման 13-րդ տարին: Այս իրադարձությունը հիմնականում դիտարկվում է տեխնիկական տեսանկյունից`  ինչպիսի փոխարժեքով այն ներդրվեց, ներդրումն ուշ իրականացվեց եւ այլն, եւ այսպես շարունակ: Սակայն դրամի ներդրումը, որպես իրադարձություն, շատ ավելի կարեւոր է քաղաքական տեսանկյունից: Ընդհանրապես, դրամի ներդրումը ընդամենը մեկն էր Հայաստանում իրականացված այն ցավոտ, սակայն անհրաժեշտ բարեփոխումներից, առանց որոնց այսօր մեր երկիրը, պարզ ասած, գոյություն չէր ունենա որպես պետություն: Ու տարիներ անց նայելով այն բարեփոխումներին` միայն զարմանալ կարելի է, թե ինչպես դրանք հաջողվեց իրականացնել զուգահեռաբար ծանր ու արյունալի պատերազմ մղելով ու ապրելով գրեթե լիակատար շրջափակման մեջ: Բայց հաջողվեց: Ինչպե՞ս:

Հարցի պատասխանը, իրականում, շատ պարզ է: Հայաստանում այն ժամանակ կար լեգիտիմ` ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը իրեն հաշվետու էր զգում իր ընտրողների` ՀՀ քաղաքացիների առաջ: Երեկ այս պնդումը կրկին հաստատեցին Հայաստանում դրամի ներդրումը իրականացրած եւ այդ աշխատանքը գրեթե ամբողջությամբ իրենց վրա վերցրած անձինք` ՀՀ այն ժամանակվա Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանը, այն ժամանակվա ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ այն ժամանակվա ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը: Վերջիններս «Ուրբաթ» ակումբում հանդիպել էին լրագրողների հետ եւ պատմում էին թե, պատկերավոր ասած, ինչպես եղավ, որ այդպես եղավ: Մի քանի դետալ նրանց պատմածներից:

«Մեզ հատկացրեցին կառավարության ընդունելությունների տունը»,- պատմում է Տիգրան Սարգսյանը: Այդ ժամանակ էներգետիկ ճգնաժամը, ինչպես ասում են, մոլեգնում էր ամբողջ ուժով: Կառավարության ընդունելությունների տանը եւս ցուրտ է եղել եւ հնարավոր չի եղել նորմալ աշխատել: Եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը աշխատանքային խմբին նախագահական նստավայր տեղափոխելու հանձնարարություն է տվել: Այստեղ էլ ցուրտ է եղել, եւ մեքենագրուհին մատների սառածության պատճառով չի կարողացել արագ տպագրել բազմաթիվ այն նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ էին դրամը ներդնելու համար:

«Այդ ժամանակ մեզ Վանո Սիրադեղյանը օգնեց եւ երկու հատ «Ֆուջիկա» ուղարկեց մեզ: Ես իմ կյանքում առաջին անգամ  տեսա այդ «Ֆուջիկաները»»,-շարունակում է պատմությունը ԿԲ ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանը: Իսկ հետո, երբ արդեն աշխատանքները ավարտվել էին, եւ սկսվելու էր դրամի ներդրումը, ամբողջ հանրապետությունում արդեն ձյուն էր եկել, եւ դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին մեր նոր արժույթի խմբաքանակները միաժամանակ տարածվելու ամբողջ հանրապետությունով մեկ: 

«Ազգային դրամը շրջանառության մեջ դնելու օրերին ամենամեծ աջակցությունը մենք ստացանք Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Վանո Սիրադեղյանից»,- պատմում է Տիգրան Սարգսյանը: Ուրեմն ի՞նչն է այս պատմության մեջ ամենաէականը, առանց որի վերը նշվածը ընդամենը տեխնիկական մանրամասներ է թվում: Իսկ ամենաէականն այն է, որ այդ ժամանակ Տիգրան Սարգսյանը ընդդիմություն էր, այսօրվա տերմիններով ասած` արմատական ընդդիմություն: Նա, բավական չէ, որ եղել է ԳԽ հանձնաժողովի նախագահ, բավական չէ, որ ընդգրկվել է դրամի ներդրման աշխատանքային խմբում, դեռ մի բան էլ, ըստ էության, ղեկավարել է այն եւ այդ ընթացքում ստացել է ՀՀ նախագահի եւ ՆԳ նախարարի մեծ աջակցությունը:

Ընդ որում, դա սովորական աջակցություն չի եղել, ինչպիսին կարող էին ցույց տալ այն ժամանակվա իշխանությունները նման բարեփոխում իրականացնող որեւէ աշխատանքային խմբի: Շատ են եղել պահերը, երբ իշխանության մի թեւը առաջարկել է մի բան, մյուս թեւը` մեկ այլ: Բայց այդ իրավիճակում Լ. Տեր-Պետրոսյանն աջակցել է ոչ թե այս կամ այն պաշտոնյային կամ իշխանության ներկայացուցչին, այլ հենց արմատական ընդդիմադիրին` Տիգրան Սարգսյանին: Վերջինս երեկ պատմեց, որ ինչ-ինչ տարաձայնություններ են ծագել իրենց աշխատանքային խմբի եւ այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանի միջեւ: Երբ խումբը լարված աշխատում էր, Հրանտ Բագրատյանը, ինչպես ասում է Տիգրան Սարգսյանը, որոշեց, որ Լեւոն Բարխուդարյանը պետք է գործուղվի Վրաստան: Տիգրան Սարգսյանը ընդդիմացել է:

«Եթե դու կարծում ես` հայ-վրացական հարաբերությունները պակաս կարեւոր են, քան ազգային արժույթը, դու սխալվում ես»,- ի պատասխան Տ. Սարգսյանի դժգոհության ասել է Հրանտ Բագրատյանը: Եւ արմատական ընդդիմադիր Տիգրան Սարգսյանը արմատական դիմադիր ԳԽ պատգամավոր Բագրատ Ասատրյանի հետ գնացել են Լեւոն Տեր Պետրոսյանի մոտ: «Ասացինք, որ դա չի կարելի թույլ տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը զանգեց վարչապետին: Նա նորից փորձում էր հիմնավորել, որ խիստ կարեւոր է Բարխուդարյանի գործուղումը Վրաստան, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ կտրուկ բանավիճելով հանձնարարեց, որ Բարխուդարյանը չպետք է գնա»,- մանրամասներ է ներկայացնում Տիգրան Սարգսյանը: Եւ այս պահին էական չէ, թե ինչ են առաջարկել մյուսները, մասնավորապես Հրանտ Բագրատյանը:

Էականն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչը ամենայն աջակցություն է ստացել բարձրագույն իշխանությունից: Սա այսօրվա չափանիշներով առնվազն տարօրինակ է հնչում: Ընդդիմություն լինելով` Տիգրան Սարգսյանը եղել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի հետ աշխատել է միեւնույն հարկի տակ, բանավիճել է նախագահի հետ, ստացել նրա աջակցությունը: Այսօր նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ:

«Ընդհանրապես, ոչինչ չի կարելի բացառել»,- մեր հարցին երեկ այսպես պատասխանեց Տիգրան Սարգսյանը: Հայտնի չէ, թե ինչ հիմքեր ունի նա նման բաները չբացառելու համար: Սակայն վերը նշված պատմությունը լավագույնս ցույց է տալիս, որ վստահության քվե ունեցող իշխանության համար անլուծելի խնդիրներ պարզապես չկան: Դժվար է այսօր անգամ պատկերացնել, թե ինչպես Հայաստանի իշխանությունները կարող էին դուրս գալ 90-ականների սկզբի մղձավանջային իրավիճակից, եթե չլինեին ընտրված: Ու ամենեւին պատահական չէ, որ վերջին 8-10 տարիներին Հայաստանում այլեւս բարեփոխումներ, ըստ էության, չեն իրականացվել:          

Հայկ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18549 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ