Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 22-ի համարում
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու հետեւանքները առավել քան հետաքրքիր կարող են լինել: Հիշեցնենք, որ ՍԴ այդ որոշման իմաստն այն էր, որ այսուհետ ՀՀ քաղաքացիներն իրավունք ստացան դատական կարգով բողոքարկել ՀՀ ԱԺ եւ կառավարության որոշումները, նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները: Նշված երեք պետական մարմինները` ՀՀ նախագահը, ԱԺ-ն եւ կառավարությունը, փաստացի մինչ այս գտնվելով դատական վերահսկողությունից դուրս, տեսականորեն իրավասու էին կայացնել ցանկացած հակաօրինական որոշում:
Իրենց այդ իրավունքից նշված մարմիններն օգտվել են բազմաթիվ անգամներ, որպես կանոն, օրենքի հետ ընդհանուր ոչինչ չունեցող իրավական ակտերը կայացնելով հիմնականում քաղաքական հարցեր լուծելու մղումով: ԱԺ նախկին գումարման պատգամավոր Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ կողմից 2000թ. ապրիլի 4-ին կայացված որոշումը վերը նշված ՀՀ օրենսդրության հետ ընդհանուր ոչինչ չունեցող իրավական ակտերից մեկն էր: Այսինքն, քաղաքական խնդիրը լուծվեց օրենքի խախտումով որոշում կայացնելու ճանապարհով: Վեց տարվա վաղեմություն ունեցող ԱԺ այդ հանրահայտ որոշումը բառացի այսպիսի բովանդակություն ուներ.
«Տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2000թ. ապրիլի 3-ի որոշումը կատարելու համար»: Այսինքն, ԱԺ-ն գործնականում իրեն վերադաս դատական ատյանի իրավունք է վերապահել: Կարծում ենք, ավելորդ է բացատրել, որ ՀՀ դատարաններն անկախ են եւ չեն կարող կախում ունենալ որեւէ այլ պետական մարմնից: ՀՀ Սահմանադրությունը եւ ԱԺ կանոնակարգ օրենքը խորհրդարանին լիազորություն են տալիս պատգամավորին կալանավորելու համաձայնություն տալ: Բայց այդ լիազորությունը երբեք չի կարող հաջորդել պատգամավորին կալանելու մասին դատարանի որոշմանը:
Այլ կերպ ասած, ԱԺ-ն տալիս է իր համաձայնությունը, որից հետո նոր միայն դատարանը կարող է քննարկել պատգամավորին կալանելու հարցը: Սա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգը, եւ այլ տարբերակ ո՛չ վեց տարի առաջ է եղել եւ ո՛չ էլ այսօր գոյություն ունի: Ուստի, կարող ենք ասել, որ Սիրադեղյանը կամ նրա փաստաբանը այսօր արդեն ՍԴ-ի որոշման եւ Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի հիման վրա ԱԺ-ի 2000թ. վերը նշված որոշումը կարող են բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Կասկած չկա, որ նման բողոքն այդ դատարանին բավական բարդ կացության մեջ կարող է դնել: Դատարանը ստիպված է լինելու հայցը քննարկել, քանի որ ՍԴ-ի որոշումը հենց այդ է փաստում, իսկ հայցը քննելով` ստիպված է լինելու փաստել որոշման հակաօրինական լինելը:
Հակառակ դեպքում, դատարանը ստիպված է լինելու այս անգամ ԱԺ-ի փոխարեն ինքը խախտել ՀՀ օրենսդրությունը: Եթե դատարանը ընտրություն կատարի հօգուտ օրենքի եւ ԱԺ-ի հակաօրինական որոշումն անվավեր ճանաչի, ապա դրանից հետո իրադարձությունները բավական հետաքրքիր զարգացում կարող են ստանալ: Բանն այն է, որ նման որոշումը Սիրադեղյանին կամ նրա պաշտպանին կարող է իրավունք տալ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան` դեռեւս 2000թ. կայացված որոշման վերանայման պահանջով: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը բավական բարդ կացության մեջ կարող է հայտնվել:
Բանն այն է, որ տվյալ դեպքում ամենահեշտ եւ, կարծում ենք, միակ օրինական լուծումը կարող է լինել Սիրադեղյանի մասով կասեցված դատաքննության վերսկսումը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դեռեւս 2000թ. ապրիլի 3-ի որոշման վերացումը: Այդ որոշման հետ միաժամանակ դատարանը կարող է նորովի անդրադառնալ Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելուն: Դատարանը կարող է արդեն ներկա պայմաններում նոր որոշում կայացնել դրա վերաբերյալ:
Ի դեպ, այս որոշումը նախորդի համեմատ հնարավոր կլինի կայացնել առանց օրենքի խախտման, առավել եւս, որ այժմ բացակայում է Սիրադեղյանի անձեռնմխելիության հանգամանքը: Այսպիսով, կվերացվի Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում տեղի ունեցած ապօրինությունը: Նման զարգացումը չնայած բավական հեշտ լուծումներ է ենթադրում, բայց միեւնույն ժամանակ իշխանությունների համար անցանկալի կարող է լինել: Դատարանը, ընդունելով, որ վեց տարի առաջ Սիրադեղյանի գործի քննության ընթացքում ապօրինություն է տեղի ունեցել, միունույն ժամանակ, թեկուզ անուղղակի կերպով, բայց, այնուամենայնիվ, փաստելու է, որ ամբաստանյալի փախուստը եղել է պարտադրված: Այս հանգամանքն իր հերթին առաջ է բերելու նոր զարգացումներ, որոնց հնարավոր ընթացքը նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել:
Վահագն Հովակիմյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT