Կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

21/11/2019 schedule20:45

Նոյեմբերի 20-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը  նվիրված աշխատաժողով։ Այդ մասին հաղորդում է Էկոնոմիկայի լրատվական ծառայությունը:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հիմնական բաղադրիչները և իրականացման ճանապարհային քարտեզը։ Ծրագիրը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և որի կազմում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արտակ Քամալյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության (ADA) փոխտնօրեն Նորա Ալանակյանը,  «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Անասնաբույժների ազգային ասոցացիա» ՀԿ-ի, «Ոհմային կենդանիների անասնաբույծների ասոցացիա» ՀԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ոլորտի այլ պատասխանատուներ։

CARD-ի տնօրեն Գագիկ Սարդարյանը բացման խոսքում նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ ծրագիրը նախաձեռնելու և իրականացնելու ընթացքում, աշխատանքային խումբը հենվել է Ավստրիայի կառավարության նմանատիպ ծրագրի փորձի վրա, որը դեռևս 20 տարի առաջ դրական արդյունքներ է արձանագրել։ Նա հավելել է, որ ծրագրի հիմքում ներդրված  է ԵՄ կողմից հաստատված մոդելը, որը կկիրառվի նաև Հայաստանի ծրագրում։ Գ․Սարդարյանի խոսքով,  ներկայումս լավ նախադրյալներ են ստեողծվել, որպեսզի 2020 թվականին Հայաստանում ներդրվի անասնաբուծության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս համակարգը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում նույնպես չափազանց կարևորել է ծրագիրը՝ նշելով, որ այն ունի ռազմավարական նշանակություն։ Նա հույս է հայտնել, որ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի, Ավստրիական զարգացման գործակալության և մյուս գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես  նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ, հնարավոր կլինի կյանքի կոչել անչափ կարևոր և հրատապ դարձած ծրագիրը, որի գործարկումը կնպաստի պարենային անվտանգության ապահովմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և նոր շուկաների հասանելիությանը, ինչպես նաև կենդանիների առողջության բարելավմանն ու անասնաբուծության ոլորտի զարգացմանը։

Աշխատաժողովի ընթացքում ելույթների, հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են ծրագրի մանրամասները, մտքեր են փոխանակվել, ներկայացվել առաջարկություններ։ Միջազգային փորձագետներ՝ Ավստրիական «Ագարմարկթ» և Վրաստանի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մասնագետները ներկայացրել են կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձը Ավստրիայի և Վրաստանի օրինակներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2018թ. հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը ստացվել է տավարաբուծությունից, իսկ  ոչխարաբուծությունից  ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվել է շուրջ 50 մլրդ ՀՀ դրամի սահմաններում, որով էլ պայմանավորված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման առաջնահերթությունը:

Հաշվի առնելով կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարձորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ բոլոր ժամանակներում խիստ հրամայական է գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: Այս համակարգի ներդրումը կարող է համակարգային խնդիրների լուծման արդյունավետ գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են զոոնոզ (մարդկանց և կենդանիների ընդհանուր հիվանդություններ) հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության և հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրման և արտահանման գործընթացները:

Ակնկալվում է, որ այս ծրագիրը կնպաստի հետևյալ ռազմավարական նպատակների իրականացմանը․

  • ագրարային բարեփոխումների խորացում,
  • պարենային ապահովության մակարդակի բարձրացում, սննդամթերքի անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովում,
  • տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, ըստ նպատակահարմարության, ներմուծվող պարենամթերքների փոխարինում և արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության զարգացու,
  • սննդամթերքի անվտանգության ապահովում,
  • կենդանիների առողջության բարելավում,
  • կենդանիների հետագծելիության (շարժի) ապահովում,
  • օրգանական գյուղատնտեսության զարգացում,
  • անասնաբուծության զարգացում,
  • գյուղատնտեսական հումքի վերամշակում,
  • գյուղատնտեսական ռիսկերի մեղմացում,
  • ագրարային ոլորտի վարկավորման բարելավում,
  • ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի  բարելավում,
  • գյուղատնտեսական հաշվառման համակարգի բարելավում:

 Աշխատաժողովը կազմակերպել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ։

Տպել
1037 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց