Երևան
12 °C
Արթուր Վանեցյանը հաստատել է, որ պատրաստ է հեռանալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նա այդ մասին ասել է այսօր՝ նոյեմբերի 21-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան-ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Նրանք քննարկում ունեցան այս պահին ՀՖՖ-ում ընթացող գործկոմի նիստի ընդմիջման ժամանակ։ «Red Eagles»-ի ղեկավարն ասաց, որ Վանեցյանի համար ընդունելի է եղել իրենց առաջարկը։ «Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետն արտահայտեցինք։ Մեր տեսակետը հետևյալն է, որ ֆեդերացիայի նախագահը գործկոմի հետ միասին պետք է հրաժարական տա։ Ստեղծված իրավիճակի լուծումը միայն դա է։ «Ֆեյք» ՀԿ-ները պետք է մաքրվեն ՀՖՖ-ից, որպեսզի ձևավորվի նոր ֆեդերացիա։ Վանեցյանի համար ընդունելի է այդ տարբերակը, եթե բոլորով են հեռանում»,- ասաց Դենիս Սարգսյանը:
Նա կարծում է, որ ֆեդերացիայի նոր ղեկավարությունը, որն ընտրվել է 2018 թ. սեպտեմբերին, ոչ միայն չի լուծել առկա խնդիրները, այլև խորացրել է դրանք։ Նաև ընդգծում է, որ շատ է խանգարում գործկոմում մեծ թվով քաղաքական գործիչների առկայությունը։ «2 բևեռի է բաժանվել ֆեդերացիան, ամեն կողմն իր շահերն է առաջ տանում»- ասաց «Red Eagles»-ի ղեկավարը՝ ավելացնելով, որ գործկոմում կան նաեւ ֆուտբոլային մարդիկ, և նրանք կարող են կրկին իրենց թեկնածությունն առաջադրել։
Սարգսյանն անդրադարձավ նաև Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին տուրի Իտալիայի դեմ խաղում կրած 1։9 հաշվով պարտությանը։ Նա նշեց, որ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին մեղադրելն օբյեկտիվ չէ, քանի որ նա շատ կարճ ժամանակ է, ինչ գլխավորում է ընտրանին, թիմն ուներ կադրային խնդիրներ և բացի այդ՝ ազդել է ֆեդերացիայում տիրող իրավիճակը։ Ինչ վերաբերում է ՀՖՖ աուդիտի բաժնի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի խոսքերին, ըստ որոնց՝ ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թքած ունի ընտրանու վրա, Դենիս Սարգսյանը չհամաձայնեց այդ կարծիքին։ Ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ հավաքականի մյուս ֆան-ակումբը՝ ՖԱՖ-ը։ Հայտնել էր, որ հանդիպել են Վանեցյանի հետ, եւ վերջինս ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե գործկոմն էլ հեռանա:
Այս պահին գործկոմի նիստը շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT