Երևան
12 °C
Բլոգեր ներկայացած ադրբեջանցու հետ Նիկոլ Փաշինյանի հարց ու պատասխանը կամ իրադարձությունը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի գնահատում որպես միջադեպ։ Այս մասին նա ասաց այսօր՝ Իտալիայում «Հայկական ժամանակ»-ի, Հանրային հեռուստաընկերության, «Երկիր մեդիա»-ի, «Շանթ»-ի եւ «Արմենպրես»-ի հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով երեկ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի բլոգեր ներկայացած մի անձ մտավ եկեղեցի եւ արցախյան հակամարտության վերաբերյալ հարց տվեց վարչապետին։
Կարապետյանը նշեց, որ հանդիպումը եկեղեցում էր, եւ այնտեղ մուտքը բոլորի համար ազատ էր, բայց, բնականաբար, այնտեղ, որտեղ վարչապետն է, անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում, եւ այդ միջոցառումները ձեռնարկվել են։ Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ փաստաթղթերի ստուգում չի իրականացվել, եւ այդ առումով յուրաքանչյուր մարդ՝ համապատասխան հանդերձանքով ու համապատասխան կերպով, կարող էր մուտք գործել եկեղեցի։
Միեւնույն ժամանակ նա վստահեցրեց, որ ադրբեջանցի բլոգեր ներկայացած այդ անձը պատկառելի հեռավորության վրա էր հարց տալիս վարչապետին, եւ ամեն բան վերահսկելի էր․
«Ընդ որում, այդ անձնավորությունը բավականին բարձր էր հարցը հնչեցնում, եւ վարչապետը հարցի հնարավորություն ընձեռեց նրան, այնուհետեւ հանգամանալից, մանրամասն պատասխանեց, որ լսելի լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում եւ ամենուր»։
Հարցին՝ այդ անձի մուտքը եկեղեցի արդյոք անվտանգության աշխատակիցների թերացո՞ւմն էր, հնարավո՞ր է՝ վարչապետի անվտանգությունն ուժեղացվի, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ եթե համապատասխան մարմինները գնահատական տան, որ տեղի ունեցածը ռիսկեր պարունակել է, ըստ այդմ՝ քայլեր կձեռնարկվեն։ Սակայն անձամբ չլինելով պրոֆեսիոնալ՝ Կարապետյանն ընդգծեց, որ եկեղեցում ամեն բան վերահսկելի էր, անվտանգության ծառայողներն էլ իրականացնում էին իրենց համապատասխան գործառույթները։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ-ի համագումարում արած հայտարարությանը, թե հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականում վերջին 1,5 տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն չեն արել, ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերում բեկումնային փոփոխություն չեն արել, Վլադիմիր Կարապետյանը նախ վկայակոչեց Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ նա, պատասխանելով պատգամավորների հարցերին, մանրամասն խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք ակնհայտ են, տեսանելի եւ շոշափելի։ Կարապետյանի խոսքով՝ այդ ելույթից հետո որեւէ լուրջ հակափաստարկ չհնչեց։
«Իսկ Սերժ Սարգսյանը նման հայտարարություններ անելիս, իմ կարծիքով, պետք է նախ բացատրություն տա՝ ինչու է իր անվտանգության ծառայության ղեկավարը (նկատի ունի Սերժի Վաչո անունով հայտնի Վաչագան Ղազարյանին,- հեղ․) սիրահոժար վերադարձնում գումարները, ինչու են իր եղբայրները միլիոնավոր դոլարներ վճարում պետբյուջե, ինչու է իր ողջ շրջապատը, ընդունելով իրավապահների կողմից իրենց մեղսագրվող մեղադրանքները, թալանված գումարները վերադարձնում պետական բյուջե։ Եվ ես խոսում եմ հենց ի՛ր շրջապատի մասին, լավ կլինի՝ ինքը մտածի եւ պատասխան տա հենց էդ շրջապատի եւ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված մարդկանց մասին»։
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ նույն այդ ելույթում Սարգսյանը խոսում է նաեւ այն մասին, թե Հայաստանում ժողովրդավարության առումով վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, Կարապետյանը հայտարարեց, որ ինքն այն մարդկանցից է, որ ապրել է Սերժ Սարգսյանի ժողովրդավարության օրոք եւ կարող է ասել՝ դա ուղղակի մղձավանջ էր․
«Իսկ ինչ վերաբերում է այսօրվան, յուրաքանչյուրն ազատ է իր խոսքն ասել, տեսնում եք՝ ինչ է կատարվում ԶԼՄ-ներով, հեռուստաընկերությունները հիմնականում քննադատաբար են տրամադրված եւ ազատորեն իրենց խոսքն են հասցնում հեռուստադիտողին, նույնը քաղաքական գործիչներին է վերաբերում, «Վերնատունը» իր հավաքն անում է Մարզահամերգային համալիրում, իսկ մենք չէինք էլ կարող երազել երեք կամ երկու աստղանի հյուրանոցում որեւէ թույլտվություն ստանալ եւ միջոցառում անել»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ նախկինն ու ներկան համեմատելի չեն, եւ Սերժ Սարգսյանը պարզապես երեւի այնքան է կտրված իրականությունից, որ իրեն թույլ է տալիս նման բան ասել։
Մեր հարցին՝ ինչն է պատճառը, որ հեռուստաընկերությունները քննադատաբար են տրամադրված, Կարապետյանը պատասխանեց, որ պատճառներից մեկն այն է, որ որոշ ԶԼՄ-ների սեփականատերերը այն մարդիկ են, որոնք կապված են նախկին իշխանավորների հետ՝ բիզնես թելերով, վարչական, մարդկային թելերով, եւ իրենց թվում է, որ այդպես կկարողանան ավելի թուլացնել այս իշխանությանը կամ սասանել վճռականությունը․
«Բայց ինչպես երեկ Փաշինյանը կրկնեց եկեղեցում՝ բոլոր կոռուպցիոներները պատասխան են տալու, յուրաքանչյուր գողացված լումա վերադարձվելու է»։
«Հայկական ժամանակ»-ի նկատառմանը, որ Փաշինյանն իր ելույթում անուններ չտվեց, բայց դրան արձագանքեց Միքայել Մինասյանը եւ Փաշինյանին «փրկիչ» անվանեց, Կարապետյանը կեսկատակ ասաց․ «Եթե անուններ չտվեց, բայց Մինասյանն արձագանքեց կարող է՞ տեսած լինեք փողոցներում»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Միլանում՝ իր ելույթի ժամանակ ասաց, որ այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, եւ որեւէ մեկը հույս չունենա, թե պլստալու է․
«Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ՝ վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները, եւ գողացված վերջին կոպեկը վերադարձնենք ժողովրդին: Բայց մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում»,- ասել էր Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT