Երևան
12 °C
Սյունիքի նախկին մարզպետին վերաբերող ՀՔԾ հաղորդագրության մեջհիշատակված Ակներ համայնքի ղեկավարը տեղի գործող համայնքապետ Սպարտակ Մինասյանն է, որը հարուցված քրեական գործով ունի վկայի կարգավիճակ:
Այս մասին «Հայական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Մինասյանը՝ նշելով, որ ինքը ամիսներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2016 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ակներ համայնքի ղեկավարին կարգադրել է համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքի՝ ճանապարհին միացնող հատվածը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Աշոտ Գևորգյանին. «Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը, համայնքի ղեկավարի ցուցումով, ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016 թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Մեր զրույցում Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը հերքեց իր առնչությունը՝ նշված դեպքին. «Այդ գործընթացը ինձ հետ կապ չունի, դա աշխատակազմի ղեկավարի հետ է եղել, ես այդ ժամանակ տեղում չեմ եղել, մանավանդ, որ դեպքը եղել օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը, այդ ընթացքում ես հիվանդանոցում պառկած եմ եղել»:
Մինասյանը հերքեց նաեւ, թե ինքը կարող էր որեւէ սպառնալիքի տակ ապօրինի կարգադրություն տալ: Նա նաեւ տեղեկություն չուներ՝ գործում առկա է իր դեմ ցուցմունք թե ոչ. «Ինձ ընդամենը հեռախոսով ասել են՝ նայեք ձեր հարմարությանը, եթե անելու բան է, արեք, եղելությունը դա է»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ առանց իր մասնակցության իր անունից կարգադրություն տրված լինի, Մինասյանը պատասխանեց. «Միգուցե, չեմ կարող ասել»:
Սպարտակ Մինասյանը տեղեկություն չուներ, թե ով է ՀՔԾ հաղորդագրության մեջ հիշատակված այն անձը, ում նշված տարածքը օտարվել է. «Նա գորիսեցի է, թե ինչ կապ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ, չեմ կարող ասել, չեմ ճանաչում»:
Մեր զրույցում Ակներ համայնքի աշխատակազմի նախկին ղեկավար Լեւոն Սահակյանն էլ ասաց, որ ինքը եւս գործով ունի վկայի կարգավիճակ. «Ես այս տարի եմ հարցաքննվել, բոլորը գրված է, գտնվում է քննիչների մոտ»: Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի նա հաղորդագրության մեջ նշված դեպքի վերաբերյալ, որում շոշափվում նաեւ իր անունը, Սահակյանը պատասխանեց. «Իմ դիրքորոշումը արդեն հայտնել եմ քննիչներին, ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել, ամեն ինչ արվել է ՏԻՄ-ի օրենքներին համապատասխան»:
Ի պատասխան հարցին՝ ինքը տեղեկություն ունի՞, թե ով է հիշատակված անձը՝ Աշոտ Գեւորգյանը, ում փոխանցվել է նշված հողատարածքը, Սահակյանն ասաց, որ նրան ճանաչում է: Մեր մյուս հարցին՝ նա ի՞նչ կապ կարող է ունենալ Սուրիկ Խաչատրյանի հետ, Լեւոն Սահակյանը չպատասխանեց, ապա անջատեց հեռախոսը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնել են նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012 թթ. ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ. «Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա այն համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը»:
Նորավան համայնքի նախկին ղեկավար Լավրենտիկ Առաքելյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ հոգեհանգստի վայրում է:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT