Պարտության պատճառը մեկը չէ. Ռոբերտ Արզումանյանը վերլուծում է հավաքականի գերխոշոր հաշվով պարտությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը կարծում է, որ Իտալիայի դեմ խաղում ՀՀ ընտրանու 9:1 հաշվով պարտության բազմաթիվ պատճառներ կան: Երեկ՝ նոյեմբերի 18-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ, տուրում Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ 8 գնդակի տարբերությամբ զիջեց մրցակցին: Որքան էլ հայ ֆուտբոլասերները հավաքականից մեծ սպասելիքներ չունեին ու պատրաստ էին պարտության, սակայն դժգույն խաղով նման հաշիվը շոկ էր նրանց համար, ու համացանցում բազմաթիվ են մեղադրական մեկնաբանությունները: Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ասել էր, որ իր տրամադրության տակ է եղել ոչ թե ազգային հավաքականը, այլ պարզապես հավաքական: Դրա վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել ու այս բառերի համար մարզչին քննադատել էր Արզումանյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախկին պաշտպանը խոսեց մարզչի մեկնաբանության ու խայտառակ պարտության մասին:

- Խաղի մասին կարծիք չեմ ասի: Հաշիվը կա, լավ չէ, բայց ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Գրառումս էլ վերաբերում էր խաղից հետոյին, որ էական չէ՝ ինչ հաշվով կպարտվես, կհաղթես, պետք չէ մեղավորներ գտնել ու մեղադրել կոնկրետ ֆուտբոլիստներին:

- Ճիշտ է՝ հավաքականը շատ բացեր ունի. կային կադրային խնդիրներ, նաեւ կան առհասարակ խորքային խնդիրներ, բայց արդյո՞ք անգամ այս վիճակում պետք է այս հաշվով պարտվեր:

- Եթե պարտվել ենք, ուրեմն պետք է, բայց ունեինք 3-4 ֆուտբոլիստ, որ հիմնական կազմի խաղացողներ են: Ամեն դեպքում, երեւի, դա արդարանալու պատճառ չէ, որովհետեւ շատ դեպքեր են եղել, որ 3, 4, 5, 6 հոգի չեն եղել ու... հարցն այն է՝ ով կա, ով չկա: Հարցը զուտ այն է, որ ֆուտբոլիստների վրա բարդելն ընդունելի չէ:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը, որ 9:1 հաշիվ եղավ:

- Պատճառ մեկը չէ, անհնար է՝ մեկ պատճառով 9:1 պարտվես, դրա համար հիմա պատճառներից խոսելը շատ երկար կարող է տեւել:

- Մի քանի հիմնականները...

- Ֆուտբոլային առումով ճիշտ չէինք խաղում: Եթե խոսեմ միայն ֆուտբոլ խաղի մասին, ճիշտ չէինք խաղում: Ոչ ֆուտբոլային հարցերի շուրջ չեմ ուզում խոսել:

- Տակտիկայի հետ կապված. 2-րդ խաղն է՝ թիմը 5 պաշտպանով է խաղադաշտ մտնում, ու դա մեծ քննադատության առիթ է դարձել:

- Էական չէ՝ 5 պաշտպան է, 5-3-2 է, 5-4-1 է, 4-2-3-1 է, սխեման կապ չունի, եթե ուղղակի պետք է սխեման դնես, ֆուտբոլիստներին տվյալ դիրքերում դնես ու մտածես՝ դրանով հարց է լուծվելու... սխեման չի հաղթում, սխեման չի պարտվում: Եթե դու ամեն սխեմայում չարեցիր այն, ինչ պետք է անես դաշտում, արդեն կապ չունի 5 լինես, 10 լինես, 3 լինես կամ 2 պաշտպանով լինես: Պետք է իմանաս՝ ինչ անես ու ճիշտ անես: Բաներ կան, որ պետք է արվեն դաշտում, ու չկար, ահավոր մեծ զոնաներ կային, ժամանակ, տարածություն էր տրվում իտալացիներին, նրանք էլ երիտասարդ ֆուտբոլիստներ ունեին ու օգտագործեցին դա:

- Ձեր ֆեյսբուքյան գրառումը Խաշմանյանի խոսքերի մասին էր: Մյուս կողմից էլ ֆուտբոլիստներն են մարզչի մասին խոսել: Օրինակ, Հունաստանի դեմ խաղից հետո Արտակ Գրիգորյանն ասել էր, որ նոր մարզչի խոսքերը լավ չեն ըմբռնում...

- Չեմ ուզում մեկնաբանել՝ Արտակն ինչ ասաց, մյուսն ինչ ասաց: Ըմբռնելու մասին չգիտեմ, նրանք գիտեն ներսում՝ ըմբռնում են, թե ոչ: Ես՝ զուտ որպես նախկին ֆուտբոլիստ ու հիմա էլ որպես երկրպագու, ինքս ինձ ֆուտբոլիստի տեղ դրեցի, ու եթե մարզիչն ասում է՝ սա ազգային հավաքական չէր, ուղղակի հավաքական էր, նշանակում է այստեղ ոչ մեկ արժանի չէր հավաքական գալու, կոպիտ ասած, ստիպված իրենց էինք բերել: Ես՝ որպես նախկին ֆուտբոլիստ անընդունելի եմ համարում այդպիսի խաղից հետո մեղքը միայն ֆուտբոլիստների վրա բարդելը: Եթե 9:1 հաշվով պարտվում ես, բացի դրանից՝ 6-7 շանս էլ մրցակիցն ունենում է, ինչքան էլ մտածես՝ դու մեղավոր չես, ֆուտբոլիստն է, անհնար է, մեղմ ասած:

- Եթե վնասվածքները չլինեին, նման հաշիվ կլինե՞ր:

- Կարող էր նման հաշիվ չգրանցվել, այլ 13:0 գրանցվել: Չես կարող ասել, ֆուտբոլ է, չես կարող ասել՝ ինչ կլիներ, եթե չլինեին վնասվածքները: Խաղից հետո խոսել ու կարծիքներ հայտնել, թե ինչ կարող էր լինել, դժվար է:

- Ըստ Ձեզ՝ կարիք կա՞, որ այս հաշվից հետո Խաշմանյանը հրաժարական տա:

- Չգիտեմ: Ներսում բաներ կան, որ կողքից գիտես: Կողքից ես միայն ասացի այն, ինչ ակնհայտ երեւում էր: Իսկ թե ինքը հրաժարական կտա, չի տա, իր գործն է, կընդունեն, չեն ընդունի, իրենց գործն է:

- Իսկ տեղեկություններ ունե՞ք, հավաքականի ներսում ինչ-որ անհամաձայնություններ կա՞ն, թե ոչ:

- Չեմ կարծում, նման բան չի կարող լինել:

- Արտակ Գրիգորյանն է խոսում մարզչին չհասկանալու մասին, ավագի պարտականությունները կատարող Հովհաննես Համբարձումյանն է 9:1-ից հետո նշում, որ 5 պաշտպանով չեն կարող խաղալ: Մի փոքր անսովոր է, որ խաղից հետո ֆուտբոլիստները մարզչի ցուցումներն են քննարկում:

- Եթե մեկնաբանեմ նրանց ասածը, նրանք, երեւի, ուրիշ ձեւ են ասել. հարց է տրվել, պատասխանել են, բայց ֆուտբոլիստը չպետք է քննարկի, ներսում կարող ես դա ասել: Մարզիչն ինչ ասում է, այդպես պետք է անեն:

- Հարցը հանդերձարանի մթնոլորտը քննարկելու համար էր, ու այդ թեմայով մի հանգամանք էլ է ուշադրություն գրավել, որ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ոչ հավաքականի խաղերից առաջ, ոչ էլ հետո թիմակիցներին համենայնդեպս հրապարակային աջակցություն ցույց չի տվել (գուցե ոչ հրապարակային եղել է), այնինչ հավաքականի հանդիպումների օրերին ֆեյսբուքյան էջում «Ռոմա»-ի ընդհանուր խմբում մարզումները վերսկսելու մասին գրառում է կատարել: Հարց է առաջանում՝ արդյո՞ք ընտրանու ներսում ինչ-որ բան այն չէ:

- Նա գիտի, նա պաշտոնապես վնասվածք ուներ, չի կարողացել խաղալ, չի խաղացել: Թե նա ոնց է մեկնաբանում իր ֆուտբոլային ու ոչ ֆուտբոլային գործերը, նրա անձնական գործն է: Նա գիտի: Եթե ինչ-որ հարց կա, նրան կարելի է տալ, բայց այդտեղ ոչինչ չկա:

- Խոսե՞լ եք հավաքականի անդամների հետ, տեղյա՞կ եք ինչպե՞ս են հիմա իրենց զգում:

- Չեմ խոսել, ու կարիք էլ չկա: Բնականաբար, լավ չեն զգում: Երեկ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը՝ դարպասապահից հարձակման գծի խաղացող, մաքսիմալ, իմ կարծիքով, իրենց կողմից անում էին, մինչեւ վերջին ուժը ծախսում էին:

- Հոգեբանական այս ծանր վիճակից ինչպե՞ս կարելի է դուրս գալ:

- Մյուս խաղն է գալիս, պետք է ճիշտ պատրաստվել, ամեն ինչ ճիշտ անել: Միայն այդ դեպքում կստացվի: Եթե մտածում եք ինչ-որ հոգեբանական աշխատանք... չկա, սպորտ է, ֆուտբոլ է, որքան էլ ցավալի է, բայց ամեն հաջորդ խաղն ամենակարեւորն է: Ֆուտբոլիստներն էլ են դա գիտակցում, ու միակ միջոցն է, որ ճիշտ պատրաստվեն:

- Հավաքականի պոտենցիալը հաշվի առնելով՝ Եվրո 2020-ի որակավորման փուլում ինչի՞ կարող էինք հասնել:

- Մի քիչ ավելի հաջող դասավորվելու դեպքում շատ հնարավոր էր պայքարել Ֆինլանդիայի հետ 2-րդ տեղի համար, որովհետեւ մենք շատ լավ խաղեր ունեցանք: Ինչ-որ տեղ, եթե առաջին 2 խաղից ինչ-որ միավոր կորցրած չլինեինք կամ հետագայում Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ տեղի ունեցածը չլիներ...Մենք լավ խաղեր ունեցանք, եւ հավաքականը ցույց տվեց, որ պատրաստ էր ու պայքարում էր 2-րդ տեղի համար մինչեւ այս վերջին 2-3 խաղերը:

- Այդ լավ խաղերի հեղինակներից մեկը նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն էր: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր ճիշտ նրա գնալը, որ նրան չպահեցին:

- Միանշանակ է, որ նախկին մարզչական շտաբի անդամները լավ էին աշխատում, ճիշտ էին աշխատում, հիմա կարող ենք ավելի վառ համեմատել: Նախկին մարզչական շտաբից Սուրեն Չախալյանին լավ ճանաչում եմ, 6-7 ամիս «Փյունիկ»-ում միասին աշխատում ենք, գիտեմ՝ ինչպես է թիմին պատրաստում ու դրա համար էլ կարող եմ հավաքականի մասին վստահ ասել, որ ճիշտ էին պատրաստվում խաղերին:

- Հիմա երկրպագուները համացանցում համատարած հրաժարական են ուզում բոլորից:

- Երկրպագուներին կարելի է հասկանալ, նրանք միշտ էլ հաղթանակի են սպասում, բայց չեմ կարող ասել, որ պետք է հրաժարական պահանջել:

Տպել
3493 դիտում

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)