Երևան
12 °C
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կրկին հերքեց տեղեկությունները, որ ինքը միջնորդավորված ձեւով սպառնացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Վարդան Ղուկասյանը նույնիսկ արձագանքեց՝ դուք եք սպառնացել։
Ղուկասյանի ճեպազրույցը լրագրողների հետ ներկայացնում ենք հարց ու պատասխանի ձեւաչափով․
- Պարո՛ն Ղուկասյան, «Իմ քայլ»-ի պատգամավորին սպառնալուց հետո ձեզ հրավիրե՞լ են բացատրության։
- Դուք եք սպառնացել։ Զարմանում եմ՝ ինչի եք էսքան հավաքվել, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի։ Ինչի՞ եք էսքան խառնվում։ Մի հատ ձեր տերերին մի բան եմ ասում, ասեք՝ ինձանից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ՝ հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող։ Ուղղակի զարմանալի է, Ալիեւին էսքան հարց չեք տալիս։
- Ձե՞ր տերն ով է՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն։
- Իմ տերն Աստված է, իսկ քո տերը՝ չգիտեմ, իմ տերն Աստված է, իսկ քո տերը հնարավոր է՝ շատերը։
- Քաղաքական տերը նկատի ունեմ։
- Քաղաքական տերը․․․ Ես միակ մարդկանցից մեկն եմ, որ տերեր չեմ փնտրել մինչեւ էսօր, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում։
- Բա ի՞նչ գիտեք լրագրողների տերերին, դուք եք ԲՀԿ-ՀՀԿ մայրուղու վրա․․․
- Էլ ուրիշ պատգամավոր չկա՞, պիտի ամեն օր կանգնեք իմ ճամփան փակե՞ք։
- Պարո՛ն Ղուկասյան, ինչ հայտարարել եք, որ Գյումրին ամենաոչկրիմինալ քաղաքն է եղել ձեր քաղաքապետության օրոք, մամուլում սկսել են հիշեցնել այդ ընթացքում տեղի ունեցած կրիմինալ դեպքերը, «Օազիս» սրճարանում կրակոցները, «Դուետ»-ում սպանության դեպքերը․․․
- «Օազիս» սրճարանում․․․ ԶԼՄ-ներով նմանատիպ զրպարտանք ներկայացնելով՝ խայծը գցում եք, ոչ մի նմանատիպ բանի ես ներկա չեմ եղել, ոչ մի քրգործ չի առաջացել։ «Դուետ» սրճարանի հորեղբոր տղան իմ փեսան է, դրանից հետո ո՞նց կարող է նմանատիպ բան լինի, մահացածն իր հորեղբոր տղան է եւ ամբողջ էդ ընտանիքն իմ հարազատությունն է։ Էն երեխան, որ նռնակից մահացավ, բերեցիք կապեցիք իմ վրա, հիմա ես ձեզ ասեմ՝ դուք բռնաբարություն եք արել, մարդ եք սպանել, ամոթ է, չափ ու սահման էլ կա, հետո որ դատի չեմ տալիս, ամեն ինչ պիտի բերեք մեզ կապե՞ք, խայծը գցում եք, ռեսպուբլիկայով խայտառակում եք, դրանից հետո Վարդան Ղուկասյան, արի տակից դուրս արի։
- Իսկ Փաշինյանին զրպարտելու համար դատի տալո՞ւ եք։
- Մի օր երկրում ճանաչված տարիքով մեծերի հետ նստած էինք, մեկը կողքից դարձավ, երջանկահիշատակ վարչապետների հասցեին մի բան խոսեց, էդտեղից տարիքով պաշտոնյա ասաց՝ դե՜, դե՜, եթե իրեն չես հարգում, պաշտոնը հարգի։ Ես պաշտոն հարգող մարդ եմ, ՀՀ վարչապետ, թագավոր եւ կաթողիկոսով հարգում եմ, ինձ կոռեկտության մեջ եմ պահում։ Վարչապետն ասում է, գուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ, ես իրեն լավն եմ ցանկանում, բարիքներ։
- Պարո՛ն Ղուկասյան, Նազելի Բաղդասարյանը․․․
- Ինքը փոքր է, մեր կալիբրներն իրար չեն բռնում, ուրիշ անուն տվեք։
- Ձեզ վերագրվում են միլիարդավոր․․․
- Գնացեք, բացեք բանկերը, տեսե՞լ եք ինչքան գումար ենք տալիս, բանկերի տակ ենք։ Մինչեւ քաղաքապետ լինելը, ես աշխատել եմ, եկեղեցիներ եմ կառուցել․․․
- Հիմա ֆինանսավորո՞ւմ եք Եկեղեցաշինությանը։
- Ինչի՞ ասեմ, որ ի՞նչ անես ինձ։ Քե՞զ ինչ, ես անում եմ, որ իմ հոգին հանգիստ լինի, որ երբ հոգիս ավանդեմ, պիտի հարցնեն՝ որ էսքան բան կառուցեցիր, Աստծո տունը փլված էր, ինչո՞ւ չկառուցեցիր, ես մենակ չեմ կառուցել, նորոգել եմ։
- Մեղքերի թողության համար են ավելի շատ անում։
- Ուզում ես ասել՝ ես շատ մեղք եմ գործե՞լ։ Այո՛, ես շատ մեղք եմ գործել։ Երբ Գրիգոր Նարեկացին ասում է՝ եթե իմ մեղքերը դնես մի նժարին, Արարատ լեռը՝ մյուս նժարին, իմ մեղքերս կգերազանցե Արարատ լեռանը։ Երբ Ներսես Շնորհալին ասում է՝ եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս, եթե իրենք մեղավոր են, ես ո՞նց ասեմ մեղավոր չեմ։
- Պարո՛ն Ղուկասյան, Գյումրու քաղաքապետի ընտրություններին թեկնածություն դնելու ե՞ք։
- Որ իմ վրա հարձակվում եք, վախենում եք, որ ես կարող է դնեմ թեկնածություն ու անցնեմ։ Չեմ դնելու, հանգստացիր, չեմ դնելու, ժողովուրդն ամեն րոպե ասում է՝ ինչու եք մեզ անտեր թողել, բայց չեմ դնելու։
- Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսում էր ծիծակ կոշիկներ հագնողների մասին, ձեր հագուկապը համընկնո՞ւմ է այդ նկարագրության հետ։
- Աղջի՛կ ջան, ես միշտ գեղեցիկ եմ հագնում, փոքրուց ամբողջ քաղաքը միշտ կոկիկ, ես իրեն ամենալավն եմ ցանկանում, որովհետեւ վարչապետն է։
- Շփում կա՞ Սերժ Սարգսյանի հետ։
- Ո՛չ, չկա։
- Քոչարյանը ձեր կո՞ւռքն է։
- Ես կուռք չունեմ, Աստված եմ պաշտում, բայց պատերազմ հաղթող մարդուն, աղետի գոտին կառուցած մարդուն հարգում եմ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT