Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունը մի քանի օր առաջ հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին նախագծին եւ այն ուղարկեց ԱԺ՝ քննարկման:
Այս նախագծով, ըստ էության, ՍԴ անդամներին, այդ թվում՝ գործող նախագահ Հրայր Թովմասյանին, առաջարկվում է մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տալ, փոխարենը՝ մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալ աշխատավարձի եւ հավելավճարի չափով կենսաթոշակ: Եթե ելնեինք այն կանխավարկածից, որ ՍԴ անդամները կգնային այս քայլին՝ կարելի էր համարել, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը նշմարվում է: Սակայն շատ մասնագետներ թերահավատ են՝ գրեթե վստահ լինելով, որ ՍԴ անդամները չեն գնա այդ քայլին:
Մյուս կողմից, օրինակ փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, պետք է մտածել՝ արժե՞ պետբյուջեի միջոցները վատնել՝ տարիներ շարունակ բարձր կենսաթոշակ վճարելով մարդկանց, որոնք խաթարեցին Սահմանադրության էությունն ու բնույթը, իրենց գործողություններով հասան նրան, որ մինչեւ 2035 թ. գործող ՍԴ-ն չվերափոխվի:
- Պարոն Նորիկյան, Կառավարությունը ԱԺ ուղարկվեց «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերը, որոնց համաձայն ՍԴ դատավորները կամավորության սկզբունքով կարող են մինչեւ 2020 թ. հունվարի 31-ը հրաժարական տալ եւ մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ: Սա ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հնարավո՞ր տարբերակ է:
- Տարբերակ համարել կարելի է, բայց այդ օրենքի տրամաբանությունից բխում է, որ բոլոր դեպքերում կամավորության սկզբունքն է հնարավորություն տալիս ՍԴ անդամին մինչեւ 2020-ի հունվարի 31-ը իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել: Իսկ եթե այդ մարդիկ դիմում չտա՞ն մինչեւ հունվարի 31-ը, արդյո՞ք մենք կհամարենք, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծվում է: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի խնդիրը ավելի գլոբալ եւ ավելի մեծ փոփոխությունների համատեքստում պետք է լուծվի, որպեսզի հաղթահարվի ճգնաժամը եւ պայմանավորված չլինի անձերով: Իսկ էս օրենքի նախագիծը ուղղակի հնարավորություն է՝ որոշակի պայմաններում ՍԴ կազմը նորացնելու համար, բայց ես չեմ կարծում, որ մենք կունենանք այն արդյունքը, որի համար ընդունվել է այս օրենքը: Այսինքն պարզ ասեմ, ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի գործող անդամները կգնան այս քայլին:
- Որոշակի քննադատություններ կան նաեւ աշխատավարձի պահպանման մասով: Մեկնաբանություններ կան, որ Սահմանադրությունը միտումնավոր իր օգտին փոխած անձանց Կառավարությունը պատժելու փոխարեն խրախուսում է:
- Տեսեք, այստեղ խնդիր կա: Աշխատավարձը պետական բյուջեի միջոց է: Մենք ուզո՞ւմ ենք մեր հարկատուների հաշվին ինչ-որ մարդկանց տարիներ շարունակ ապահովել բարձր կարգի թոշակով: Ճիշտ հակառակը, գործող Սահմանադրության հեղինակները, որոնք խաթարեցին Սահմանադրության բուն էությունն ու բնույթը, իրենց գործողություններով ըստ էության հասան նրան, որ ինչպես վարչապետն էր ասում, մինչեւ 2035 թվականը ստեղծեն հնարավորություն, որ գործող Սահմանդրական դատարանը չվերափախվի՝ այդ կոնտինգենտի համար արժի՞ այսքան միջոցներ վատնել: Պետք է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի լուծման ավելի արմատական միջոց գտնվի, որ ամբողջ ՍԴ կազմը փոփոխվի՝ սկսած ՍԴ նախագահից, վերջացրած բոլոր անդամներով: Իմ համոզմամբ միակ լեգիտիմ միջոցը սահմանադրական փոփոխությունների միջոցով նոր սահմանադրական դատարանի վերակազմավորմանը հասնելն է: Իսկ այս միջոցներով մենք ուղղակի շահարկման պատուհան ենք բացելու որոշակի շրջանակների համար, որովհետեւ սա վատ նախադեպ է լինելու. վաղը մյուս օրը վճռական դատարանի անդամները կարող են այսպիսի հավակնություններ ունենալ, պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցներ կարող են այսպիսի խնդիր բարձրացնել, ժամկետից շուտ թոշակի գնալու եւ որոշակի շատ լավ պայմաններով թոշակ ստանալու հնարավորություն պահանջել:
Անդրադառնալով վերը նշված փաստարկներին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Կառավարության առաջարկածը շատ եվրոպական երկրներում կիրառելի պրակտիկա է, եւ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Հարցին՝ արդյոք նորմա՞լ է թոշակ տալ այն մարդկանց, որոնք համարվում են ոչ լեգիտիմ՝ Վարդանյանը պատասխանեց. «Առաջինը՝ մենք գործ ունենք կամավոր կենսաթոշակի ինստիտուտի հետ, երկրորդ՝ դա ոչ թե միայն ինչ-որ ճգնաժամի լուծում է, դա նաեւ Սահմանադրության մեջ ամրագրված ՍԴ նոր կարգով ձեւավորման արագացմանն ուղղված միջոց է: Երրոդ, սա տարածված պրակտիկա է եվրոպական երկրներում: Քննադատությունը կարող է լինել, ցանկացած պարագայում կարող է իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինել, բայց մենք մի քանի արժեքների հետ գործ ունենք. մի պարագայում անհրաժեշտ է արագ ձեւավորել այն մարմինները, որոնք անհրաժեշտ են, որ մեր երկիրը ժողովրդավարական հունով ընթանա, երկրորդ խնդիրը քաղաքացիների կողմից բյուջեի հատկացումների արդյունավետ օգտագործումն է: Վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը ինչ-որ առումով կարող է նաեւ արդյունավետ դարձնել բյուջեի օգտագործումը, որովհետեւ եթե դատավորի աշխատանքի արդյունավետությունը այնքան բարձր չէ եւ նա պատրաստ է հրաժարական տալ կամովին, սա հնարավորություն կտա ավելի բարձր արդյունավետություն ունեցող դատավոր հրավիրել եւ շարունակել աշխատանքը: Բայց, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ խոսքը կամավոր կենսաթոշակի մասին է, խոսքը վերաբերում է կոնկրետ ժամանակահատվածին: Ինչ վերաբերում է՝ լեգիտիմ են, լեգիտիմ չեն, մենք այստեղ փորձում ենք չառաջնորդվել այն սկզբունքով, թե ով է մեղավոր, այլ փորձում ենք հասկանալ, թե ինչ է պետք անել, որ լուծում գտնվի»:
Փորձեցինք ՍԴ դատավորներից պարզել՝ արդյո՞ք պատրաստ են հրաժարական տալ, օգտվել քննարկվող օրինագծի ընձեռած հնարավորությունից: ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի օգնականը մեզ փոխանցեց, որ նա այլ լրատվամիջոցների հետ պայմանավորված է եւ նպատակահարմար չի համարում մեր հարցերին պատասխանել: Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի եւ Արեւիկ Պետրոսյանի հետ խոսել եւս չհաջողվեց: Հրայր Թովմասյանն, ինչպես տեղեկացրել ենք, արձակուրդում է:
Իսկ ահա Վահե Գրիգորյանին եւ Արման Դիլանյանին Կառավարության ընդունած նախագիծը չի վերաբերում: Ըստ նախագծի՝ վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված ՍԴ դատավորները: Պարզ ասած՝ վաղ կենսաթոշակի ինստիտուտից չեն կարող օգտվել միայն այն դատավորները, որոնք ընտրվել են նոր Սահմանադրության սահմանած նորմերով՝ 12 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի:
Այնուամենայնիվ, փորձեցինք զրուցել նաեւ նրանց հետ: Արման Դիլանյանն ասաց, որ իր մասնակցությամբ ՍԴ-ում այդ թեմայով քննարկում տեղի չի ունեցել. «Ես չեմ կարող որեւէ դիրքորոշում կամ մեկնաբանություն տալ, որովհետեւ «Սահմանադրական դատարանի մասին օրենքը» արգելում է ինձ որեւէ նախնական կարծիք հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ, որը ապագայում կարող է Սահմանադրական դատարանի քննարկման առարկա դառնալ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT