Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

18/11/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում

Առողջապահության նախարարությունը ծրագիր է ներկայացրել կառավարություն, ըստ որի` նախատեսվում է մարզերում միավորել այնտեղ եղած պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները: Ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը նախագահի կողմից դեռեւս չի վավերացվել: Ճիշտ է, առողջապահության բնագավառի ներկայացուցիչները հաճախ այդ որոշման մասին այնպես են խոսում, կարծես արդեն ամեն բան հաստատ է (ինչի վստահության հիմքերը նրանք թերեւս ունեն), սակայն տեսականորեն այդ որոշումը կարող է եւ երբեւիցե չվավերացվել: Թե ինչքանով են բնակչին օգուտ տալու այդ միացումները, ուսումնասիրության կարիք է զգում: Մի բան պարզ է, Համաշխարհային բանկը բուժհաստատությունները արդիականացնելու, վերազինելու եւ այլնի համար ֆինանսական միջոցներ է տրամադրում արդեն միավորվածներին միայն:

Ասել է թե, չպետք է բացառել, որ կարող է ընդամենը ֆինանսական ներարկում ստանալու նկատառումից ելնելով էլ պոլիկլինիկաները հիվանդանոցների հետ միավորելու նախաձեռնություն է հանդես բերվել: Ինչեւէ: Թեեւ որոշումը դեռ վավերացման կարիք է զգում, սակայն ըստ տարածված լուրերի` Տավուշի մարզպետն ու Իջեւանի քաղաքապետն արդեն աչքադրել են Իջեւանի պոլիկլինիկայի շենքը, որը, ինչպես նշված է պոլիկլինիկայի կոլեկտիվի շուրջ քսան անդամների կողմից մեզ ուղղված նամակում, Իջեւանի վերջին տիպային առողջապահական կառույցն է: ՀՀ նախագահին, վարչապետին ու առողջապահության նախարարին ուղղված դիմումներում (որոնց տակ չեն ստորագրել պոլիկլինիկայի ղեկավարությունը եւ մի քանի բժիշկներ) կոլեկտիվն առաջարկում է, որ եթե պոլիկլինիկայի տարածքը մասնավորեցվելու է, ապա այն ուղղակի վաճառքի ձեւով հենց պոլիկլինիկայի կոլեկտիվին հատկացվի:

Իսկ գնելու հնարավորություն կոլեկտիվի անդամները գտնում են, որ կունենան, քանի որ ուղղակի վաճառքի դեպքում բավականին էժան է լինում` մեկնարկային արժեքի 20-30 տոկոսը: «Եթե չի մասնավորեցվում, առաջարկում ենք ստեղծել մարզային նեղ մասնագիտական առողջապահական կառույց, քանի որ պոլիկլինիկան ունի ժամանակակից ախտորոշիչ բաժանմունք, ապահովված է համապատասխան մասնագետներով: Մարզի քաղաքների եւ սահմանամերձ գյուղերի բնակչությունը ստիպված է բժշկական օգնություն ստանալ մայրաքաղաքում, որը ֆինանսապես մատչելի է քչերի համար»,- նշվում է դիմումի մեջ:

Թե ի՞նչ հաջողություն կունենա Իջեւանի պոլիկլինիկայի կոլեկտիվը, երբ նրանց «պայքարը», փաստորեն, մարզպետի ու քաղաքապետի դեմ է, դժվար է ասել: Կոլեկտիվի անդամներից ոմանք ասում են, թե որպեսզի իրենց հասկացնել տան, որ բողոքները արդյունք չեն տա, լուրեր են տարածել, թե Իջեւանի պոլիկլինիկայի շենքը գնելու է ՀՀ վարչապետը: Դրան, սակայն, նրանք լուրջ չեն վերաբերվում: Այստեղ հետաքրքիր է տողատակի այն միտքը, որ եթե վարչապետն է մտքին դրել ինչ-որ շենքի սեփականատեր դառնալ, ուրեմն նրա ցանկության դեմ բողոքելը որեւէ իմաստ չի կարող ունենալ: Ինչեւէ: Նախագահի նստավայրից կոլեկտիվի անդամների դիմումին պատասխանել են` հայտնելով, որ իրենց դիմումը վերահասցեագրել են կառավարություն, թեեւ կոլեկտիվն ինքն էլ նաեւ կառավարություն էր դիմել: Մյուս տեղերից առայժմ պատասխան չկա: 

Աննա Զախարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19133 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ