Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 17-ի համարում
Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը հիրավի կարող է համարվել սենսացիոն: ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ պարբերությունը: Հիշեցնենք, որ նշված գործը ՍԴ-ն քննում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի եւ քաղաքացի Սոֆիկ Գասպարյանի դիմումների հիման վրա: Հակասահմանադրական ճանաչված դրույթում ասվում է. «Դատարանի քննության ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցի որոշելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է»:
Սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետը սահմանում է, որ ՍԴ-ն որոշում է օրենքների, ԱԺ որոշումների, հանրապետության նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Արդյունքում, ՀՀ դատական համակարգում գրեթե ութ տարի շարունակ ձեւավորվել է ավանդույթ, ըստ որի` դատարանները հրաժարվել են վարույթ ընդունել բոլոր այն հայցերը, որոնք եղել են այս կամ այն պետական մարմնի ընդունած իրավական ակտերը անվավեր ճանաչելու մասին:
Այս դիմումի քննարկման մասին մեր նախորդ հրապարակման մեջ մենք կանխատեսել էինք, որ ՍԴ-ն կբավարարի Զեյնալյանի եւ Գասպարյանի դիմումները: Սակայն բավարարումը կարող էր լինել տարբեր կերպ: Ուստի, երբ երեկ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը սկսեց ընթերցել որոշումը, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ, թե այդ փաստաթղթում ինչպիսի սենսացիոն ձեւակերպումներ կարող են տեղ գտած լինել: Առաջ անցնելով` միանգամից նշենք, որ ՍԴ-ն իր այս որոշմամբ պետական մարմինների, հատկապես ԱԺ-ի, ՀՀ կառավարության եւ հանրապետության նախագահի ընդունած իրավական ակտերը զրկեց նախկինում ունեցած իրավական անձեռնմխելիությունից:
ՍԴ-ի որոշման պատճառաբանական մասում քննարկվող խնդիրը ներկայացված է հնարավորինս պարզ եւ կոնկրետ: Ասենք, ՍԴ-ն նախ ընդգծում է, որ վիճարկվող դրույթը ձեւակերպված է ոչ հստակ, այնուհետեւ պարզաբանում. «Դատավարական նորմերը պետք է ապահովեն դատարանների լիազորությունների իրացումը, այլ ոչ թե խոչընդոտեն դրանց իրականացումը` ստեղծելով իրավաբանական վակուում»: ՍԴ-ն ուղղակի արձանագրել է, որ ստեղծված իրավիճակում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք փաստացի զրկված են եղել իրենց խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքից:
«Իրավական պետությանն անհարիր է այն իրավիճակը, երբ օրենքով ու իրավակիրառական պրակտիկայով բացառվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա առանձին իրավական ակտերի` օրենքի համապատասխանության հարցի դատական վերահսկողությունը»,- նշված է ՍԴ-ի որոշման մեջ: Այլ կերպ ասած, ոչ մի պետական մարմին կամ պաշտոնյա վերջնական ճշմարտության կրողը չէ, եւ քաղաքացիները հնարավորություն պետք է ունենան նրանց ընդունած իրավական ակտերը բողոքարկել, երբ գտնում են, որ դրանք խախտել են իրենց իրավունքները: Բայց ՍԴ-ի որոշման մեջ տեղ գտած, մեր կարծիքով, ամենակարեւոր միտքը հետեւյալ պարբերությունն է.
«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ ՀՀ ԱԺ որոշումների, ՀՀ նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության, վարչապետի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների` օրենքի համապատասխանության հարցի որոշումը ներկայումս վերապահված է ընդհանուր իրավասության դատարաններին»: Այսինքն, ՍԴ-ն ուղղակի մատնացույց է անում, որ դատարանները պարտավոր են քննության առնել եւ, ըստ էության, քննարկել վերը նշված պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի օրինականությունը բողոքարկող հայցերը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ երեկ ՀՀ իրավական դաշտում տեղի ունեցավ լուրջ փոփոխություն, որի հետեւանքները անհնար է ամբողջությամբ կանխատեսել:
Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ փորձել են բողոքարկել կառավարության կամ այլ պետական մարմինների ընդունած իրավական ակտերը, որոնցով խախտվել են իրենց իրավունքները: Սակայն բոլոր նման փորձերն անցել են ապարդյուն, քանի որ դատարաններն անգամ վարույթ չեն ընդունել համապատասխան հայցերը եւ դիմումները: Այսօր արդեն դատարանները չեն կարող նման դիմումները վարույթ չընդունել: Դատարանները ստիպված կլինեն դրանք վարույթ ընդունել եւ քննել: Եթե դատավորը ամեն կերպ ցանկանում է պահպանել այս կամ այն պետական մարմնի իրավական ակտը, ապա նա այդ պետք է անի արդեն իր պատասխանատվությամբ:
Բոլոր այն դեպքերում, երբ իրավական ակտի հակաօրինականությունն ակնհայտ է, դրանք ուժի մեջ թողնելու համար դատավորները ստիպված են լինելու իրենք եւս խախտել ՀՀ օրենսդրությունը եւ կայացնել ապօրինի որոշում: Դատարանները եւ դատավորները, կարող ենք ասել, այսուհետ բավական բարդ կացության մեջ են հայտնվել: Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ դատավորները ստիպված լինեն կիսել կառավարության որեւէ որոշման պատասխանատվությունը կամ կարողանան իրենց մեջ ուժ գտնել եւ անվավեր ճանաչել համապատասխան իրավական ակտը: Մի խոսքով, վերացավ այն իրավական վակուումը, որը դատարաններին հնարավորություն էր տալիս խուսափել ՀՀ նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի ընդունած իրավական ակտերին գնահատականներ տալուց:
Վահագն Հովակիմյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT