Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:

Տպել
2583 դիտում

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում

Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը

Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է

Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ

3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից

Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել