Երևան
3 °C
Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Դեմիրը մասնավորապես նշել է, որ տրամաբանական չէ Ս-400-ներ գնելը եւ չօգտագործելը: Նա նշել է, որ ռուսական անձնակազմը գործողություններում չի ներգրավվի, այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեն լինի:
Ռուսական Ս-400-ների ձեռքբերումը հուլիսի կեսերից սկսած Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ս-400-ներն ամբողջությամբ կօգտագործվեն հաջորդ տարվա ապրիլին:
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռեւս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը եւ Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:
Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին
Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում
Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են
Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է
Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով
Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան
Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք
Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու
Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին
Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը
Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է
Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում
Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում
Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը
Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է
Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ
3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից
Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել
© 2019 Հայկական ժամանակ