Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 16-ի համարում
Տասը օրը մեկ՝ մի երկրում. այսպիսին է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի «աշխատանքային» գրաֆիկը բուհական ընդունելության քննություններից հետո: Իհարկե, հասկանալի է, որ ընդունելության քննություններ կազմակերպելն այնքան էլ հեշտ գործ չէ. հոգալ, որ այսինչ պաշտոնյայի երեխան ընդունվի իր ուզած տեղը, որ այնինչ «գողականի» երեխան դուրս չմնա, որ X գումար «մուծված» մարդու բալիկը հավաքի համապատասխան միավորներ, ընդունելության անցողիկ շեմը վերահսկել եւ այլն: Հասկանալի է, որ տաժանակիր սույն աշխատանքից հետո մարդուն հանգիստ է պետք: Եւ ուրեմն, քննությունների ավարտից ու հետքննական ամբողջ գործընթացը` թափուր տեղեր լրացնել եւ այլն, եւ այլն, բարեհաջող վերջացնելուց հետո արդեն սեպտեմբերի 19-ից ԿԳ նախարարը սկսել է իր արտասահմանյան շրջագայությունները:
Դրանք սկսվել են Վրաստանով: Բայց, քանի որ Վրաստանն այնքան էլ հետաքրքիր երկիր չէ, այստեղ նախարարը շատ քիչ է մնացել: Այս երկրում պարոն Մկրտչյանն ԱՊՀ երկրների ԿԳ նախարարների հետ մասնակցում էր «Ընդունելություն եւ քննություններ» խորագրով Սեւծովյան առաջին համաժողովին: Ի՞նչ է տվել սույն այցը մեր երկրին, կամ ի՞նչ է տվել մեր երկիրը համաժողովի մասնակիցներին: Բնականաբար, պարոն Մկրտչյանը ԱՊՀ երկրների ԿԳ նախարարների հետ չէր կիսի հայրենի ընդունելության քննությունների փորձն ու չէր ներկայացնի դրանց անցկացման իրական ձեւը: Այսինքն, այս առումով մենք ուրիշներին որեւէ դրական բան չունենք տալու: Իսկ թե ինչ ենք մենք ստացել` գոնե առայժմ չի ասվել: Ինչեւէ, արդեն հոկեմբերի 3-ին Լեւոն Մկրտչյանը Սանկտ Պետերբուրգում էր:
Այստեղ նա մասնակցում էր «Կրթական որակ եւ համապատասխանություն» կոնֆերանսին: Նախարարը նույնիսկ հաշվետվություն է ներկայացրել, թե ինչպես է իրականացվում Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը: Թե իրականում ինչպես է իրականացվում սույն ծրագիրը, ինչպես են փոշիացվում գումարները, ինչպես է ապականվում համակարգը` մենք արդեն մանրակրկիտ ներկայացրել ենք: Բայց ենթադրվում է, որ պարոն Մկրտչյանը կոնֆերանսի մասնակիցներին չէր պատմի, թե ինչպես ՀԲ նույն ծրագրի շրջանակներում իրականացվեց ուսուցիչների խայտառակ ձեւի օպտիմիզացիան, ինչպես վերապատրաստեցին մնացած ուսուցիչներին, որի արդյունքում դպրոցներում որեւէ բան չփոխվեց, կամ ինչպես են այժմ փորձում իրականացնել գիտելիքների գնահատման, դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության նոր ծրագիրը եւ այլն:
Ամեն դեպքում, հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ԿԳ նախարարն արդեն հոկտեմբերի 18-ին Չինաստանում էր: Այս երկրում նա մնաց մինչեւ հոկտեմբերի 29-ը: Պեկինում նա մասնակցում էր ասիական կրթական համաժողովին, որին, ի դեպ, մեր երկիրը մասնակցում էր առաջին անգամ: Լեւոն Մկրտչյանն այնտեղ հանդիպում է ունեցել նաեւ Չինաստանի կրթության նախարարի հետ: Վերջինիս հետ մեր նախարարը խոսել է կրթության ոլորտում փոխհամագործակցության ծրագրերի մասին: Նշենք, որ այդ համագործակցությունը մեզ համար խիստ կարեւոր է, քանի որ Չինաստանը հենց այն երկրներից մեկն է, ուր հայ երեխաներն ամենաշատն են ցանկանում մեկնել սովորելու, եւ ԿԳՆ-ում դրա համար հսկայական ստվերային գումարներ են շրջանառվում: Ու հիմա որքան այդ համագործակցությունն ընդլայնվի, այնքան ԿԳՆ-ն ու մեր երեխաները կշահեն: Այնպես որ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի այցը Չինաստան այս առումով խիստ կարեւոր էր:
Այժմ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը գտնվում է Գերմանիայում: Այդ երկիր նա մեկնել է նոյեմբերի 12-ին` Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության եւ գիտության նախարար Յ. Օլբերթի հրավերով: Մինչեւ նոյեմբերի 15-ը պարոն Մկրտչյանը գերմանական կողմին կծանոթացնի հայրենի դպրոցական եւ բուհական համակարգին, կծանոթանա նրանց համակարգի հետ: Երկու երկրների միջեւ նախատեսվում է սկսել համագործակցության ծրագրեր, դպրոցական եւ բուհական կապեր եւ այլն: Այնուհետեւ Լեւոն Մկրտչյանը կմիանա Գերմանիայում գտնվող Ռոբերտ Քոչարյանի պատվիրակությանը եւ նոյեմբերի 17-ի գիշերը կվերադառնա Հայաստան: Թե մի 10 օր անց որ երկրում կհանգրվանի ՀՀ ԿԳ նախարարը` մեզ դեռ հայտնի չէ:
Ահա սա է դառնում բուհական ընդունելության քննությունների արանքում կրթության եւ գիտության նախարարի հիմնական զբաղմունքը: Սույն շրջագայություններից հետո, իհարկե, մեր կրթական համակարգում գոնե դրական առումով որեւէ բան չի փոխվում: Համենայնդեպս, առ այսօր տեսանելի փոփոխության ականատես ոչ ոք, թերեւս, չի դարձել: Մի խոսքով, մինչ ԿԳ նախարարը զբաղված է իր շրջագայություններով, նախարարության աշխատակիցներն էլ ողջ աշխատանքային օրը զբաղված են անբանությամբ ու բամբասանքով, եւ կրթական համակարգն էլ իր հունով հանգիստ քանդվում է, եւ, փաստորեն, ոչ ոքի դա առանձնապես չի հուզում:
Լուսինե Բարսեղյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT