2020 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 457 ընտանիքի անհրաժեշտ գումարի չափով վաուչերներ կտրամադրվեն. Միրզոյան

«Եթե ես բնութագրեի կառավարության սկզբունքները կամ դեւիզը, որով առաջնորդվում է կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, ես պիտի մեջբերեի 2 բառ՝ մասնակցայնություն եւ ներառականություն: Իմ ընկալմամբ՝ հենց այս 2 բառերով է առաջնորդվում կառավարությունը»,- իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Դարերով, օտարի լծի տակ լինելու հանգամանքի բերումով, ապա անկախ պետականության վերականգման ժամանակ կոռուպցիայի, թալանի հանգամանքների բերումով, ըստ ԱԺ նախագահի, ՀՀ քաղաքացին օտարված էր պետությունից, չէր զգում սեփականատեր իրեն այդ պետության, հետեւաբար չէր հասկանում հարկեր վճարելու իմաստը, որովհետեւ չէր տեսնում, թե այդ հարկերն ինչպես են իրեն հետ գալիս:

«Կհաջողվի՞ կառավարությանը փոխել այս վերաբերմունքը, ուրեմն՝ կհաջողի կառավարությունը»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ հիմա ժամանակն է, որ ոչ թե մեկնաբանություններ արվեն, այլ պետք է, որ թվերը խոսեն:

Անելով որոշ մեջբերումներ բյուջեի նախագծից՝ Միրզոյանն ասաց, որ 2020 թվականի նախատեսվող պետական բյուջեի եկամուտը 1.7 տրիլիոն դրամ է եւ որ այսպիսի բան երբեք չի եղել: Օրինակ՝ 2017 թվականին եկամուտը 1.2 տրիլիոն էր, 2018-ին՝ 1.3 տրիլիոն:

Սա, ըստ Միրզոյանի, վկայում է այն մասին, որ քաղաքացին հավատում է պետությանը, տնտեսական աճին եւ մասնակցելու է դրան:

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ըստ ԱԺ նախագահի՝ այն 2 բան պիտի շարունակի անել. ավելացնել սոցիալական ծախսերը, որ իր վճարած հարկից քաղաքացին տեսնի՝ ինչ է հետ գալիս իրեն եւ ավելացնի երկարաժամկետ ներդրումները՝ կապիտալ ծախսեր, ենթակառուցվածքների զարգացումը:

Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի առումով՝ 2020 թվականի համար  նախատեսվում է ավելացնել 20 մլրդ դրամ, իսկ «սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի համար բժշկական օգնություն» ծրագրով՝ միայն 8.5 մլրդ դրամ ավելի, քան 2019 թվականին:

«2020 թվականին երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 457 ընտանիքի անհրաժեշտ գումարի չափով վաուչերներ կտրամադրվեն»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ սա միայն մեկ տարվա կտրվածքով եւ միայն մեկ ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Միրզոյանը նշեց, որ համաձայն է բազմաթիվ գործընկերների այն դիտարկումներին, ովքեր առաջարկում են կրթության վրա արվող ծախսը դիտարկել ոչ թե որպես սոցիալական ծախս, այլ որպես երկարաժամկետ ներդրում:

«Բայց այստեղ մենք մեծ անելիքներ ունենք, որովհետեւ կարող է ստացվել, որ մենք գումարներ ավելացնենք, բայց դրանք դառնան մի կաթիլ ծով օվկիանոսում եւ արդյունքի չբերեն: Համաձայնեք՝ չարժե ավելացնել փողը այն պայմաններում, երբ որեւէ ինստիտուտում հաստատվում է գիտական թեմաներ, որոնք ընդհանրապես արդիական չեն եւ տնտեսության արդիականացման առումով կոնտեքստից կտրված, մաքուր գրասենյակային գիտություն են»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով նաեւ, որ կրթության եւ գիտության ոլորտում լուրջ, էական ներդրումներ են պետք, բայց դրանք պետք է լինեն կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություններ, որպեսզի արդյունավետ լինի անհրաժեշտ գումարներ ուղղել այդտեղ:

Եզրափակելով իր ելույթը՝ ԱԺ նախագահն ասաց, որ սա ամենեւին էլ երազանքների բյուջե չէ, բայց սա շատ վառ ապացույց է այն բանի, որ կառավարությունը գնացքը ճիշտ ռելսերի վրա է դրել եւ ընթանում է ճիշտ ուղղությամբ:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3317 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով