Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք, իր պնդմամբ, առկա են 2020 թվականի բյուջեի նախագծում:

Պատգամավորի համոզմամբ՝ բյուջեում որևէ տող չկա արևային և քամու էներգիան օգտագործելու մասին եւ դա ոչ այլ ինչ է, քան սոսկ հայտարարություն:

Անդրադառնալով տուրիզմի ոլորտին՝ Թանդիլյանը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում զարգացնել տուրիզմը, եթե չկան ծրագրեր:

Պատգամավորի կարծիքով՝ մյուս շատ կարևոր ոլորտը գյուղատնտեսությունն է, որի ապահովագրության մասով որոշակի սուբսիդավորում է իրականացվում, սակայն հարց է, թե որքանով է դա արտացոլում գյուղատնտեսության ապահովման համակարգի ներդրումը կամ ընդհանուր գյուղատնտեսության աճը: Գյուղատնտեսության աճը, որ 0.5% է կազմում, պատգամավորի խոսքով, ցույց է տալիս, որ այս ոլորտով զբաղվող մարդկանց կյանքը որևէ կերպ չի փոփոխվելու և չի բարեկարգվելու:

Թանդիլյանը, խոսելով բնապահպանական ոլորտի մասին, ասաց, որ հանրայնորեն հրապարակված ցանկությունները, օրինակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ծրագրած 10 միլիոն ծառի ծառատունկը, նույնպես բյուջեի մեջ տեղ չի գտել:

«Պարզվում է, որ այդ հայտարարությունը վարչապետի մակարդակով ուղղված է եղել մեր հանրությանը, որ գումարներ հավաքեն՝ այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար, բայց ծրագիրը և բյուջեն չեն նախատեսել դա»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ ամենահամեստ հաշվարկներով սա մոտ 20 մլրդ դրամի ծախս է:

«Հայաստանը, իմ գնահատմամբ, բնական աղետի մեջ է և որևէ ծրագիր չունենք, որը կապահովեր բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթը և 54 միլիարդի փոխարեն ընդամենը 16 միլիարդի 1-2 ծրագրեր անելով՝ մենք չենք լուծում ՀՀ-ում բնապահպանական խնդիրը»,- ասաց Թանդիլյանը: Նրա խոսքով՝ ներկա իշխանությունն անխնա կեղեքում է բնությունը:

Անդրադառնալով ՀՆԱ-ի 4.9% աճին՝ Թանդիլյանը հարցրեց, թե որքանով է այս բյուջեն հեղափոխական՝ օրինակ բերելով հարևան Վրաստանը, որտեղ 2003 թ.-ի հեղափոխությունից հետո գրանցվեց 11.1% տնտեսական աճ և մինչև 2008 թ.-ի ճգնաժամը պահպանեց 9.7% տնտեսական աճ:

«Կապիտալ ծախսերի մասով, իհարկե, տպավորիչ է, բայց որքանով է իրատեսական»,- հնչեցրեց Թանդիլյանը՝ հավելելով, որ սրանք իրատեսությունից կտրված թվեր են, չնայած որ շատ կուզենար՝ դա տեղի ունենար:

Եզրափակելով իր ելույթը՝ պատգամավորը նշեց, որ բյուջեն, անկախ նրանից, որ կան որոշ դրույթներ, որոնք նա կուզեր, որ կյանքի կոչվեն, շատ հրատապ՝ այս 4 օրվա ընթացքում, պետք է հետ վերադարձվի և բյուջետային համակարգի մասին օրենքի բոլոր խախտումները շտկվեն:

 Ժաննա Ջեյրանյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3557 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի