Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 15-ի համարում
Չնայած հավաստիացումներին, թե եկող խորհրդարանական ընտրություններում ընտրական տեղերի 90 համամասնական-41 մեծամասնական հարաբերակցությունը պահպանվելու է, այս օրերին իշխանական կուլիսներում քննարկվում է մեկ այլ համամասնության վերադառնալու հարցը։ Ուստի, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցության կամ «Ժողպատգամավոր» խմբի կողմից խորհրդարանին կներկայացվի կրկին 75-56 ընտրական հարաբերակցությանը վերադառնալու օրենքի նախագիծը։ Նման նախագիծ պատրաստ ունեն ե՛ւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ե՛ւ «Ժողպատգամավորի» քարտուղար Վահրամ Բաղդասարյանը։
Նախկին ընտրակարգին անցնելուն կողմ ՀՀԿ-ն իր արբանյակներով՝ «Ժողպատգամավորով», «Գործարարով» ու իրեն կից անկախ պատգամավորներով, արդեն իսկ կարող է առանց պրոբլեմի լուծել այդ հարցը, սակայն, ինչպես մեզ վստահեցրեցին ՀՀԿ պատգամավորները, խնդիրը Դաշնակցությունն է, որի հետ բանակցությունները դեռ որեւէ վերջնական լուծման չեն բերել։ Դաշնակները, ըստ մեր մի զրուցակցի, պատրաստ են վերանայել 90-41 ընտրական համամասնության շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, եթե ՀՀԿ-ն օգնի, որ մեծամասնականով իրենք կարողանան մի քանի թեկնածու ավել անցկացնել։
ՀՀԿ-ում այս պայմանը համարում են անընդունելի, քանզի անգամ 56 մեծամասնականի դեպքում Հանրապետականն իր արբանյակներով չի կարողանում տեղավորվել` չհաշված «Բարգավաճ Հայաստանը», որն արդեն հայտարարել է, թե մեծամասնական բազմաթիվ ընտրատարածքներում առաջադրելու է սեփական թեկնածուներին։ Այնպես որ, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, Հանրապետականը չի կարող գնալ նման շռայլության եւ չի կարող դաշնակներին մեծամասնական 4-5 տեղ խոստանալ։ Ահա այս խնդրի վրա էլ առայժմ «լռվել» են ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները։ Իհարկե, ՀՀԿ-ում վստահեցնում են, որ իրենք կարող են եւ առանց դաշնակների ձայների անցկացնել 75-56 համամասնությամբ իրենց նախագիծը, բայց դա կնշանակի ՀՅԴ-ին մղել ընդդիմադիր դաշտ։
Մինչդեռ, ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ից հետո եւս մեկ «նյուընդդիմադիր» ՀՀԿ-ին առանձնապես պետք չէ։ Հատկապես, որ ՀՅԴ-ն սպառնացել է՝ եթե բերվի 75-56 համամասնությամբ նախագիծ, իրենք դուրս են գալու կոալիցիայից։ Իհարկե, հրապարակավ հնչող այս սպառնալիքի հեղինակները չեն ասում, որ կոալիցիայից իրենք դուրս կգան միայն այն ժամանակ, եթե լրացուցիչ մեծամասնական տեղեր ստանալու բազարները ՀՀԿ-ի հետ ավարտվեն անարդյունք։ Եւ քանի որ տարվող բանակցությունները խիստ կոնֆիդենցիալ են, երեկ մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հերքեց, թե նման բանակցություններ են գնում, ու որ իրենք այս օրերին զբաղված են քաղաքական բազարներով։ Մեր հարցին, որ եթե բերվի 75-56 համամասնությունը, իրենք հաստա՞տ դեմ են քվեարկելու, Ռուստամյանը պատասխանեց այսպես.
«Այս պահի դրությամբ մեր որոշումը միանշանակ է՝ քվեարկելու ենք դեմ»։ Իսկ թե ո՞ր պահին եւ ի՞նչ քաղաքական պայմանավորվածության դեպքում այդ հարցի քվեարկության հանդեպ Դաշնակցության մոտեցումը կարող է փոխվել` Ռուստամյանն այդ մասին առայժմ լռում է։ Մինչդեռ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ 75-56 համամասնությանը վերադառնալն ամենաճիշտ լուծումը կլինի, ու ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքական ուժերը այդ տարբերակի շուրջ գան կոմպրոմիսի։ Թե ի՞նչ կոմպրոմիսի կգան ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեռեւս անորոշ է։ Սակայն ՀՀԿ-ում հաշվել են, որ անգամ 56 մեծամասնականի դեպքում իրենք չեն կարողանում տեղավորվել ՀՀԿ-ով, «Ժողպատգամավորով», «Գործարարով». «Բարգավաճ Հայաստանն» էլ չհաշված։
Ուստի, հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ չեն ՀՅԴ-ին լրացուցիչ մեծամասնական տեղեր զիջել։ Չնայած, մեծամասնականի կլիենտների քանակը պակասեցնելու համար կառավարությունը ԱԺ է բերել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն անելու օրենսդրական նախագիծ, որն ընդունելու դեպքում համայնքապետները կարող են անսահմանափակ անգամներ առաջադրվել ու ընտրվել։
Այս նախագծով ՀՀԿ-ն փորձում է լուծել արդեն երկու անգամ համայնքապետ դարձած եւ գործող օրենքով երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունեցող համայնքապետների հարցը, որոնցից առավել կարկառունները մտադիր էին 2007-ին գալ խորհրդարան։ Ուստի, օրենքի ընդունումից հետո, երբ համայնքապետը կարող է ընտրվել ինչքան ուզում է եւ ինչքան կարող է, մեծամասնական ընտրատեղերի կլիենտները մի քանիսով կպակասեն։ Չնայած, ՀՀԿ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ դա եւս ելք չէ, եւ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակին ձայն բերող նվիրյալներին բավարարելու համար 56-ը հազիվ հերիքի։
Թե ի՞նչ հանգուցալուծում կստանա ներիշխանական հերթական այս պլանը, եւ ի՞նչ համաձայնության կգան իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը, դժվար է ասել։ Սակայն ՀՀԿ խմբակցության անդամները վստահեցնում են, որ 75-56 համամասնությամբ նախագիծ իրենք 99,9 տոկոսով բերելու են խորհրդարան։ Եւ եթե առաջիկա օրերին կհաջողվի ինչ-որ համաձայնության գալ դաշնակների հետ, ՀՀԿ-ի համար դա կլինի լավագույն լուծումը։ Եթե` ոչ, ՀՀԿ-ում վստահ են, որ իրենց նախագիծն իրենք կանցկացնեն սեփական ուժերով։ Թեկուզ՝ արդյունքում վաստակելով լրացուցիչ մեկ թշնամի։ Որովհետեւ հանրապետականները պրագմատիկ հաշվարկ են արել ու պարզել, որ մի քանի մեծամասնական տեղ շահելն իրենց համար կենսական անհրաժեշտություն է, եթե անգամ դրա գինը պետք է լինի ՀՅԴ-ին որպես դաշնակից կորցնելը։
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT