Կարեւոր մրցաշար Գերմանիայում. հայ մարմնամարզիկներին օլիմպիական ուղեգրերի շատ փոքր հույս է մնացել

ՀՀ մարմնամարզության հավաքականը պատրաստվում է կարեւոր ու ինչ-որ առումով որոշիչ մրցաշարի: Նոյեմբերի 21-25-ը մասնակցելու են Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Ներկայացված է լինելու 4 մարզիկով: Նրանք են աշխարհի բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ օղակներ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (բազմամարտ):

Սա Տոկիո 2020-ի ուղեգրեր նվաճելու փոքրիկ շանս է հայ մարմնամարզիկների համար: Աշխարհի գավաթի խաղարկություններում յուրաքանչյուր վարժությունում խաղարկվում է 1 ուղեգիր, որը բաժին է հասնում տվյալ գործիքի վրա գավաթի բոլոր խաղարկություններում ամենաշատ միավորները հավաքած մարզիկին: Խաղարկություններից 2-ը ՀՀ-ն բաց է թողնում, քանի որ մրցավայրը Բաքուն է: Ավստրալիայի խաղարկություններից մեկին չի մասնակցել, քանի որ մարզական տեսանկյունից այնքան էլ նպատակահարմար չէ այդքան հեռու գնալ: Եվրոպայի 2020 թ. առաջնությանն էլ չի կարող մասնակցել, քանի որ կրկին Բաքվում է: Մնում է փորձել միավորներ հավաքել Քոթբուսում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին ասել էր, որ, եթե Քոթբուս 2019-ում հաջող մասնակցություն ունենան, Ավստրալիա էլ կգնան՝ չնայած ժամային գոտիների ու ժամանակացույցի բարդությանը:  

Մինչեւ հիմա այս մարզաձեւում Հայաստանը միայն 1 օլիմպիական ունի: Այն նվաճել  է Արթուր Դավթյանը աշխարհի 2019 թ. առաջնությունում: Ռիո 2016-ում Հայաստանը 3 մարմնամարզիկ ուներ՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Հուրի Գեբեշյանը՝ առաջին կին մարմնամարզիկը, որը երբեւէ ՀՀ-ն ներկայացրել է օլիմպիական խաղերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22968 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ