Մենք ուզում ենք հասկանալ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող են հասցնել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել էր Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության անդամների հետ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ դիմելով Փաշինյանին, նկատեց, որ արցախցի պատգամավորները հանդիպումից հետո իրենց հարցազրույցներում նշել են, որ Փաշինյանն ասել է՝ այս պահին, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներն Արցախի խնդրի կարգավորման սեղանին չեն։

Բաբաջանյանը Փաշինյանից խնդրեց հաստատում կամ հերքում, ապա, եթե այդ փաստաթուղթը չկա, ապա ի՞նչ կա բանակցային սեղանին․

«Սա կարեւոր է, քանի որ տարեսկզբին՝ Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստից հետո, երկարաշունչ անդրադարձ էիք կատարել Մադրիդյան սկզբունքներին՝ հասկանալու, թե դրա վերաբերյալ Ադրբեջանն ինչ է հասկանում։ Եթե այլեւս հետաքրքրություն չունենք, կա՞ արդյոք մտադրություն՝ միջնորդների կողմից նոր փաստաթուղթ երեւան բերելու»,- մասնավորապես հարցրեց Բաբաջանյանը։

Վարչապետը նկատեց, որ թյուրըմբռնում է եղել, որովհետեւ ինքը նոր բան չի ասել, քան այն, ինչն ասել է հրապարակային 2019 թվականի մարտի 12-ին՝ ԱԽ համատեղ նիստում․

«Ես ելույթում ասել էի, որ քանի դեռ սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ չենք ընդունում, եւ մի քանի անգամ ասել եմ՝ ինչումն է հարցը։ Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, ճանապարհն են հարցի լուծման, մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, մենք նախապես իմանանք՝ մենք էդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե՞ չէ»,- պարզաբանեց Փաշինյանը եւ իր միտքը հստակ բացատրելու համար մի օրինակ բերեց․

«Նույն ճանապարհով կարելի է գնալ Սեւան, Գավառ, Դիլիջան, Վարդենիս, Իջեւան։ Հիմա ասում ենք՝ այս ճանապարհով կարելի է գնալ էս քաղաքները, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չէ էս ճանապարհով գնալ, որովհետեւ ոնց էլ պտտվենք՝ կածաններով Արմավիր հասնել չենք կարող, իսկ մեզ պետք է գնալ Արմավիր»։

Փաշինյանը շարունակեց, որ այս դեպքում եթե մեկն ուզում է գնալ Վարդենիս, մեկը՝ Գավառ, մեկը՝ Դիլիջան, մյուսը՝ Իջեւան, եթե հինգ հոգով այդ ճանապարհն ունեն, նորմալ է, որ Երեւանից դուրս գան եւ Աբովյանով մտնեն այդ ճանապարհ, եւ եթե վերջում կորոշեն, որ նույն տեղն են գնում, շատ լավ, բայց առնվազն մինչեւ Գավառի խաչմերուկ կարող ենք իրար հետ շարժվել․

«Հիմա ասում ենք՝ եկեք պարզենք՝ ուր են տանում Մադրիդյան սկզբունքները, հասկանանք՝ սա է իրավիճակը, գնանք առաջ, մինչեւ Գավառի խաչմերուկ գալիս ենք, եթե էդտեղ պարզվի, որ մեկը ուզում է գնալ Գյումրի, մեկը՝ Արմավիր, մյուսը՝ Արտաշատ, նշանակում է՝ խնդիր կա, ինչ-որ մեկը ինչ-որ մեկին խաբում է։ Մենք չենք ուզում բանակցային գործընթացում եւ ընդհանրապես որեւէ մեկին խաբել»,- շեշտեց Փաշինյանը։

Տպել
1536 դիտում

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ

Երեւանի բակերից մեկում կայանված մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. բոլորը՝ Ստեփանակերտից

Մեքենան ճանապարհից սահել է դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր. փրկարարներն ուղղել են

Ինչո՞ւ է աղմկում Ծառուկյանը

Լուսաղբյուր գյուղում այրվել է անասնագոմ. մեկնել է 2 մարտական հաշվարկ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ

Արարատի մարզում մեծ շուքով նշվել է «Բերքի տոնը»․ մարզպետ

Լոռիում ավտովթարի հետեւանքով ՌԴ 102-րդ ռազմաբազայի 27-ամյա զինծառայող է զոհվել (լուսանկարներ)

Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք. մահացել է քրոնիկական հիվանդություններ ունեցող 2 տղամարդ

Մահացել է բժիշկ, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը

Բալահովիտ–Աբովյան ավտոճանապարհին բախվել են Mercedes G500 և KIA մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված