Երևան
12 °C
2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ամենեւին չենք համարում հեղափոխական. այն տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ասուլիսի ժամանակ, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա պնդմամբ՝ բյուջեում դրված ցուցանիշներով չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ․
«Ավելին՝ մենք, անցնելով այս մեկ տարին, կառավարության հնգամյա ծրագրին դեմ ենք քվեարկել, արտահայտել ենք մտահոգություններ այդ ծրագրի ցուցանիշների մակարդակի, ներդրումների ներգրավման քաղաքականության վերաբերյալ: Եվ հիմա մեկ անգամ եւս 2020 թվականի բյուջեն հստակ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք այդ փուլում եւ այս ձեւով, այս մոտեցումներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն եւ տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մելքումյանը՝ շարունակելով խոսել մի քանի ցուցանիշների մասին։
Նրա ներկայացմամբ՝ նախագծում Համախառն ներքին արդյունքի աճը 4,9 տոկոս է եւ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին 5-7 տոկոս էր դրվում նվազագույն շեմը։ Սա, բնականաբար, պատգամավորը հետնահանջ է համարում եւ նշում, որ դա չի ապահովում բնակչության կենսամակարդակի ապահովման համապատասխան երաշխիքներին․
«Ընդ որում՝ կառավարությունն արձանագրում է, որ որոշակի աճ պետք է լինի, բայց դա անբավարար է, խիստ անբավարար: Եվ ասեմ, որ ՀՆԱ-ի աճի արդյունքի բաժանումն ըստ ոլորտների՝ արդյունաբերություն՝ 5 տոկոս, գյուղատնտեսություն՝ 0,5 տոկոս, շինարարություն՝ 4 տոկոս, ապշեցուցիչ է, նույնիսկ հարկային մուտքերը 9-ից 6 տոկոս են իջել, բյուջեի հարկահավաքման տեմպը կանգնել է»։
Մելքումյանը նկատեց, որ 2019 թվականի պետական ծախսերից, որոնք նախատեսված են եղել 221 մլրդ դրամ, նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսվել է ընդամենը 89 մլրդ դրամ․
«Այսինքն՝ մոտ 500 մլն դոլարից 150 մլն դոլարն է ծախսվել, էն 350 մլն դոլարը կառավարությունը չի կարողանում ծախսել: Փող կա, չենք կարողանում ոլորտ գտնել, որ ծախսենք. բացատրությունը քաղաքական մակարդակով հնչել է, որ բոլոր տենդերները, որտեղ պետք է իրացվեին պետական ծախսերը, նույն ընկերություններն են, նորերը չեն առաջանում, նրանց մի մասի վրա էլ քրեական գործ է հարուցված: Հիմա եթե ներդումային միջավայրը նպաստավոր է, ինչո՞ւ նոր ընկերություններ չեն գալիս ՀՀ»,- հարց հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով, որ 2020 թվականի բյուջեում 221 մլրդը բարձացնում են 359 մլդր, որ ի՞նչ անեն։
Միեւնույն ժամանակ պատասխանելով իր իսկ հնչեցրած հարցին՝ Մելքումյանն ասաց՝ որպեսզի այդ գումարների մեծ մասը դնեն ԿԲ հաշվին, իսկ այսօր ԿԲ համապատասխան հաշվին դրված է 300 մլրդ դրամից ավելի գումար, որը մոտ 650 մլն դոլար է, բայց բիզնեսի ոլորտներ չկա՞ն, որ այդ փողերը չեն ծախսվում․
«Բացատրություններից մեկն այն է՝ քանի որ ճանապարհաշինությունն ու ջրամբարաշինությունը միջազգային կառույցների կողմից համաֆինանսավորվում է, մեր կողմից ֆինանսավորման այդ մասը բացակայում է։ Այսպիսի կառավարման համակարգ ես բացարձակ չեմ պատկերացնում»։
ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ իրենք բյուջեի այս նախագծին միանշանակ դեմ են քվեարկելու, որովհետեւ, իր համոզմամբ, սա չի կարող սպասարկել մեր պետության եւ մեր ժողովրդի շահը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT