Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

 

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, որտեղ մի շարք թերություններ էր նկատել եւ դրանք բարձրաձայնել՝ դիմելով անձամբ իրեն ուղեկցող համայնքապետ Դավիթ Հարությունյանին:

Մասնավորապես փողոցներից մեկում շրջայց կատարելիս վարչապետը նկատել էր, որ վերանորոգման աշխատանքները, որոնք դեռեւս կատարվում էին՝ «գլխառադ» են արված: Բակերից մեկի բարեկարգումը եւս վարչապետին չէր գոհացրել: Վարչապետը դժգոհել էր նաեւ Եղեգնաձորի լուսավորությունից՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար գրեթե ոչ մի բան արված չէ: Դրա վերաբերյալ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քաղաքապետն ասում է՝ դժվար մասն արել ենք: Հումորով քաղաքապետ։ Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով՝ ինչ նկատի ուներ»:

Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ փողոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում է մրցութային կարգով՝ մասնավոր ընկերության միջոցով:

«Մասնավորն ինձ ասում է՝ ես ժամանակ ունեմ եւ իմ գործը ժամանակին կավարտեմ, եթե ժամանակին չավարտեմ, նոր ինձ հետ խնդիր ունեցեք»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ մինչեւ նոյեմբերի 30-ը շինարարական կազմակերպությունը ժամանակ ունի. «Եթե աշխատանքը նորմալ չլինի, մենք գումարը չենք վճարի: Մենք մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չենք վճարել»:

Նա ասաց, որ շինարարական աշխատանքներն արդեն մեկուկես ամիս արվում են, սակայն դժվարացավ ասել, թե աշխատանքի քանի տոկոսն է կատարվել. «5 փողոցի վերանորոգում են անում՝ 2 փողոցի ասֆալտապատում, բակերի բարեկարգում»: Անդրադառնալով բարեկարգված բակի վերաբերյալ վարչապետի դժգոհությանը, Եղեգնաձորի համայնքապետն ասաց. «Ինչ դժգոհություն եղել է, այդ թերությունները պետք է վերացվեն»:

Հարցին՝ այս պահին աշխատո՞ւմ են այդ թերությունները վերացնելու ուղղությամբ, Հարությունյանն առաջարկեց այցելել համայնք եւ տեղում համոզվել. «Աշխատում ենք, բա ի՞նչ պետք է անենք»:

Հարցին՝ մինչ վարչապետի այցը այդ խնդիրներն ինքը չէ՞ր նկատել, Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրներ կան՝ գուցե չնկատենք, խնդիրներ կան՝ գուցե հուշեն, բոլոր համայնքներում էլ խնդիրներ կան: Փորձում ենք բոլոր խնդիրներին էլ լուծում տալ: Յուրաքանչյուր այցից կարող է ինչ-որ նոր բան փոխվել»:

Եղեգնաձորի Նորավանք թաղամասի բնակիչները վարչապետին ասել էին, որ 26 տարի է թաղամասը շահագործման է հանձնվել, սակայն կոյուղի չկա, ինչին ի պատասխան վարչապետը խոստացել էր խնդիրը կարգավորել: Սրա վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետը մեր զրույցում ասաց, որ այդ խնդրի լուծման համար 290 մլն դրամ է հարկավոր ըստ հաշվարկների, որը գերազանցում է համայնքի տարվա բյուջեն, իսկ համայնքի բյուջեն կազմում է 277 մլն դրամ:

Հարությունյանն ասաց, որ սուբվենցիոն ծրագրերով՝ Կառավարության հետ համաֆինանսավորմամբ աշխատանքներ են իրականացնում: Դիտարկմանը, թե կարծես ավանդույթ է դարձել, որ պաշտոնյաների այցելություններից առաջ կամ հետո են շատ խնդիրներ սկսում լուծվել, Հարությունյանն արձագանքեց. «Մեզ մոտ այդպես չէ. եթե աշխատանքներ կան՝ պետք է արվեն: Կարեւոր չէ՝ գալուց առաջ, թե հետո»: Հարցին՝ այս դեպքում չի՞ ստացվում, որ վարչապետի նկատած թերություններն այցելությունից հետո են վերացվում, Եղեգնաձորի համայնքապետը պատասխանեց. «Չենք վերացնում, դա շինարարի աշխատանքներն է, որը նա պետք է իր ժամանակի մեջ հասցնի կատարել: Եթե չհասցնի, այդ ժամանակ  խնդիր կունենա»:

Հարությունյանի կարծիքով՝ բոլոր համայնքներում էլ խնդիրներ կան. «Հանրային լսումներ ենք անցկացնում, խնդիրները ներկայացնում ենք, հասկանում ենք գումարի չափը, եւ ավագանին որոշում է, թե ինչ անել»:

Հարցին՝ լուսավորության հարցն ինչո՞ւ չի լուծվել, քանի որ վարչապետը դրանից եւս դժգոհել էր, Հարությունյանը պատասխանեց. «Երեկ այդ շինարարը մարզպետին ասաց՝ ես ունեմ ժամանակ եւ դրանք 1 շաբաթում կհասցնեմ անել»:

Հարցին՝ վարչապետի հետ զրույցում նշել էր, որ գործի դժվար մասն արվել է, ի՞նչ նկատի ուներ դժվար մաս ասելով, պատասխանեց. «Ես ասացի՝ դժվարն անցել ենք: Էլեկտրասյուները, որ տնկվում են, 19 տեղում՝ 30 մետրի վրա փոսեր են փորվել, որոնց ներքին շերտերը կավային են,  քանդել են՝ մեկուկես մետր խորությամբ, ցեմենտ-բետոն են արել, որ էլեկտրականություն անցկացնեն: Այդ 19 անցքեր բացելն էր դժվար, ես դա նկատի ունեի: Հիմա մնացել է ամենահեշտը՝ սյուները տնկել, պլաֆոնները (լուսամփոփ) դնել եւ կաբելը միացնել»:

Հարությունյանը նշեց, որ լուսավորությունն իրականացնում է այլ կազմակերպություն, փողոցի վերանորոգումն՝ այլ եւ երկուսն էլ մինչեւ նոյեմբերի 30-ը ժամանակ ունեն խնդիրը կարգավորելու համար:

Հարցին՝ ստուգումներ սպասվո՞ւմ են այս առնչությամբ, Հարությունյանը պատասխանեց. «Ստուգումներ պետք է լինեն տվյալ կազմակերպություններում, եթե իրենք տվյալ ժամանակահատվածում չհասցնեն կատարել իրենց աշխատանքը»:

Անդրադառնալով հարցին, թե նման դժգոհություններից հետո սովորաբար համայնքապետները հրաժարական են տալիս, հնարավո՞ր է այս դեպքում էլ այդպես լինի, նա պատասխանեց. «Բայց ի՞նչ դժգոհություն, եթե գործն անավարտ է մնացել: Եթե գործը լավ չանեն, դժգոհություն կլինի՝ այդ ժամանակ կարելի է մտածել»:

Եղեգնաձորի համայնքապետը նշեց, որ լրատվամիջոցները թերությունների ժամանակ հիշում եւ զանգահարում են, սակայն առավելությունների համար չեն զանգահարում: Ի պատասխան խնդրեցինք Հարությունյանից նշել, թե 2012 թվականից մինչ այժմ ի՞նչ խոշոր աշխատանքներ է իրականացրել: Նա խորհուրդ տվեց դրանք տեսնելու համար այցելել համայնք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9558 դիտում

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը