Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 11-ի համարում
Սահմանադրական դատարանի վերջին որոշումը հերթական ներքաղաքական սկանդալի պատճառ է դառնում։ Եւ ընտրական հանձնաժողովներում դատավորների՝ այլեւս թափուր մնացած տեղի համար պայքարն այսօր արդեն թիվ մեկ քաղաքական թեման է։ Չնայած կարծիքին, թե դատավորների գոյությունը ընտրական հանձնաժողովներում համարելով հակասահմանադրական` դրանով հանրապետության նախագահը ընտրական հանձնաժողովներում սպասվող ՀՀԿ-ԲՀԿ գլադիատորական մարտերը փորձում է կառուցել երկուսն ընդդեմ երկուսի սկզբունքով՝ դատավորների տեղը հանձնելով «Բարգավաճ Հայաստանին», բայց ՀՀԿ-ն չի պատրաստվում հաշտվել այդ անարդարության հետ։ Եւ, օրինակ, Հանրապետականի ուղղակի դրդմամբ «Գործարար» պատգամավորական խումբը պայքարելու ու մաքառելու է, որ թափուր մնացած այդ տեղը տրվի իրենց.
«Խորհրդարանական մեկ խումբ՝ «Ժողպատգամավորը», ներկայացված է ընտրական հանձնաժողովներում, եւ տրամաբանական կլինի, որ մենք եւս ներկայացված լինենք։ Եւ քանի որ առաջիկայում այդ հարցը քննարկվելու է, մենք անպայման կպայքարենք, որ ներկայացված լինենք ընտրական հանձնաժողովներում»,- ասում է «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանը։ Հասկանալի է, որ այս պայքարը լինելու է բացարձակ անարդյունք, որովհետեւ, եթե «Գործարարի» մաքառումները բավարարվեն, կստացվի, որ Հանրապետական կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում արդեն ունի ոչ թե երկու, այլ երեք անդամ, քանզի «Գործարար» խումբը ՀՀԿ-ի նույնքան նվիրյալն ու կցորդն է, որքան «Ժողպատգամավորը»։
Եւ որքան հանրապետական է «Ժողպատգամավորը», նույնքան հանրապետական է «Գործարարը», որի մի քանի անդամ առաջիկայում համալրելու են ՀՀԿ շարքերը, իսկ մի քանիսն արդեն գնել են իրենց տեղը ՀՀԿ համամասնական ցուցակում։ Ուստի, «Գործարարի» պայքարը` հանուն ՀՀԿ-ի ընտրական բարգավաճման, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Ավելին, որոշ ընդդիմադիր պատգամավորներ պատրաստվում են Ընտրական օրենսգրքի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկել, որ հանձնաժողովներից, որպես ոչ քաղաքական ուժի, վերցվի նաեւ «Ժողպատգամավորի» տեղը։
Եւ եթե ԸՕ-ում ընդդիմության այս առաջարկը պաշտպանեն ՀՅԴ-ն ու ՄԱԿ-ը, կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրների պրոյեկտը ունի նախագահականի «դաբրոն», որի նպատակը ՀՀԿ-ին հանձնաժողովի երկրորդ տեղից զրկելն է։ Եւ չնայած «Ժողպատգամավորին» այդ տեղը տրվել է քաղաքական համաձայնության արդյունքում, սակայն այս օրերին խորհրդարանում շատերն են հիշել, որ «Ժողպատգամավորը», այնուամենայնիվ, քաղաքական ուժ չէ, եւ նրան հանձնաժողովի տեղ չի հասնում։ Իհարկե, այդ ուժն իր մասին նման ապաքաղաքական կարծիքի չէ: «Ո՞վ ասաց, որ մենք քաղաքական ուժ չենք։
Մենք շատ լավ էլ ուժ ենք, եւ այդ մենք ենք, որ մեծամասնական ընտրատարածքներում լուծում ենք այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի չեն լուծելու բազմաթիվ քաղաքական ուժեր։ Բացի այդ, պետք չէ ապակողմնորոշել հանրությանը, թե ընտրական հանձնաժողովներում «Ժողպատգամավորը» ներկայացնելու է Հանրապետականի շահերը։ Դե յուրե մենք առանձին ուժ ենք, իսկ դե ֆակտոն հաշիվ չի»,- դե յուրեի եւ դե ֆակտոյի արանքում նման տեսակետ ունի կուսակցությամբ հանրապետական, խմբակցությամբ՝ «ժողպատգամավոր» Ռաֆիկ Պետրոսյանը։
Իսկ ի՞նչ են մտածում այս հարցի վերաբերյալ դե յուրե ու դե ֆակտո հանրապետականները։ ««Ժողպատգամավոր» խմբի հարց չի կարող բարձրանալ, որովհետեւ դա քաղաքական համաձայնություն է, որը չպետք է խախտվի։ Իսկ ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանն ու արդեն թափուր մնացած դատավորների տեղին, ապա, որքան տեղյակ եմ, քննարկվում է, որ այդ թափուր տեղը հատկացվի դատարանների աշխատակազմերի պատասխանատուներին։ Կարծում եմ` այդ հարցը հենց նման տարբերակով էլ կլուծվի»,- ասում է հանրապետական Գալուստ Սահակյանը։ Իսկ այն, որ ընդդիմությունն առաջարկելու է վերցնել «Ժողպատգամավորի» տեղը, ՀՀԿ-ին, պարզվեց, ընդդիմության ծրագրերը առանձնապես չեն հետաքրքրում։
Հանրապետականին չի հետաքրքրում նաեւ ՕԵԿ-ի առաջարկը՝ ընտրական հանձնաժողովներից հանել «Ժողպատգամավորին», հանձնաժողովի անդամների թիվը դարձնել 12՝ ԱԺ-ում ներկայացված վեց քաղաքական ուժերին տալով երկուական տեղ։ ՀՀԿ-ին կհետաքրքրեր հանձնաժողովների թափուր տեղերը «Գործարար» խմբին տալը, սակայն այդ կուսակցությունում հասկանում են, որ երեք երնեկ մի տեղ չի լինում։ Իրեն ջնջելու ծրագրին դեմ է նաեւ «Ժողպատգամավորը», որը չի պատրաստվում դառնալ Ընտրական օրենսգրքի քննարկման առարկա։ Ուստի, այդ խմբի անդամներն արդեն դիմել են իրենց հանրապետական շեֆերին՝ հարցը բնում խեղդելու համար։ Վերջիններս խոստացել են, որ 2005-ի մայիսին ձեռք բերված քաղաքական համաձայնությունը կպահպանվի, եւ ՀՀԿ-ն չի կորցնի ընտրական հանձնաժողովներում իր ունեցած երկրորդ տեղը։
Մինչդեռ, ամեն առիթով մեջբերվող համաձայնության ընդդիմախոսներն էլ պնդում են, որ երբ կնքվում էր քաղաքական այդ գործարքը, «Ժողպատգամավորի» անդամները դեռ չէին դարձել Հանրապետական կուսակցության անդամ, ու գործարքը կայացել է այն սկզբունքով, որ ընտրական հանձնաժողովներում սուբյեկտները պետք է ներկայացված լինեն հավասարաչափ։ Սակայն հուլիսի 22-ից հետո, երբ «Ժողպատգամավորը» սահուն կերպով լցվեց Հանրապետական կուսակցություն, քաղաքական այդ համաձայնությունը կորցրեց իր իրավական ու բարոյական ազդեցությունը։ Ինչեւէ, առաջիկա օրերին կոալիցիան Ռոբերտ Քոչարյանի մոտ քննարկելու է ընտրական հանձնաժողովների թափուր մնացած տեղերի հարցը։ Եւ միայն դրանից հետո պարզ կդառնա, թե իրականում ո՞ւմ համար էր ՍԴ-ն կայացնում իր խիստ սահմանադրական որոշումը։
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT