Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 9-ի համարում
Հարցազրույց Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ
- Պարոն Ավետիսյան, խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվելու է «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունից հետո մաքսային ծառայողը եւս կարող է դառնալ կուսակցական, ինչը գործող օրենքով արգելվում է։ Ճի՞շտ են լուրերը, որ օրենքի փոփոխությունից հետո դուք եւ համակարգի մեծ թվով աշխատակիցներ համալրելու եք Հանրապետական կուսակցության շարքերը։
- Երբ օրենքը խորհրդարանը կընդունի, եւ թույլ կտան, որ մենք անդամակցենք որեւէ կուսակցության, այդ ժամանակ էլ կմտածենք։ Իսկ ես, բնականաբար, եթե դառնամ կուսակցական, ապա կանդամակցեմ միմիայն Հանրապետականին, որը ինձ հոգեհարազատ է։
- Կոնկրետ ինչո՞վ է հոգեհարազատ։
- Հանրապետականն այսօր կառավարող կուսակցություն է, ես էլ ծառայում եմ այս պետությանն ու պետական չինովնիկ եմ։ Եթե այդ կուսակցության դիրքորոշումը ինձ հոգեհարազատ չլիներ, անբարոյական կլիներ իմ կողմից այդ ծրագրերի իրականացմանը մասնակցելը։ Եւ եթե օրենքն ընդունվի, ու ես դառնամ Հանրապետական կուսակցության անդամ, ապա որպես անհատ՝ աշխատելու եմ իմ կուսակցության համար։ Իսկ մինչ օրենքի փոփոխությունը իմ բոլոր կառույցների ղեկավարներին` մինչեւ վերջին տեսուչը, կոնկրետ ցուցում է տրված, որ որեւէ կուսակցության հետ կապված քայլ չանեն։ Ցանկացածին կպատժեմ, եթե մինչեւ օրենքը որեւէ մեկը հարի որեւէ կուսակցության. ընդհուպ՝ Հանրապետականին։
- Այսինքն, հենց օրենքն ընդունվեց, մաքսային ողջ համակարգին ստիպողաբար դարձնելու եք ձեզ հոգեհարազատ հանրապետակա՞ն։
- Մենք արդեն նախադեպ ունենք, թե ստիպողաբար կուսակցություն մտածները իրենց ինչպես են պահում։ Իսկ Հանրապետականն իր իմիջով այնքան բարձր է, որ իմ լոբբինգի կարիքը չի զգում։
- Չե՞ք վախենում, որ հենց դարձաք հանրապետական, անմիջապես հայտնվելու եք ՀՀԿ-ի կրիմինալ հատվածում։ Հատկապես, որ ըստ «Հակակրիմինալի» սեւ ցուցակի, ձեր անունը այնտեղ Սերժ Սարգսյանի կողքին է։
- Ես վախենալու քիչ բան ունեմ, ինչպես նաեւ ձեր նշած անձը, որովհետեւ պիտակներ կպցնելով` ոչինչ չի որոշվում։ Նման պիտակներ կպցնողները պարզապես թույլ եւ անօգնական մարդիկ են, որոնք այլ այիբներ չեն գտնում եւ իրենց համար զբաղմունք են հորինել։
- Բայց կրիմինալ համարվելը բավականին լուրջ այիբ է։ Օրինակ, թերթերից մեկը գրեց, որ ձեր բուրանը արժե 40 հազար դոլար։ Որտեղի՞ց պետական չինովնիկին այդքան փող։
- Իմ ասածն այն էր, որ այլ այիբ չեն գտել եւ փորձում են այնպիսի բաներ վերագրել մարդկանց, որոնք ուղղակի անհեթեթություն են։ Ինչ վերաբերում է բուրանին, ապա ես բուրան ունեմ, բայց այդ գրողներին խորհուրդ կտայի ինտերնետի գոնե մեկ էջ բացել եւ այնտեղ 40 հազար դոլարանց բուրան գտնել։ Աշխարհում նման բուրան չկա, եթե, իհարկե, վրան բռիլյանտներ շարած չեն։ Ամենաթանկ բուրանը «Բամբարդիրն» է, որը արժե 9.5 հազար դոլար։
- Ձեր բուրանի վրա, փաստորեն, բռիլյանտներ չկան շարած։
- Ոչ, բուրանի վրա շարած չկան։
- Պարոն Ավետիսյան, այս տարվա բյուջեում 70 միլիարդ դրամով բյուջեի եկամտային մասը ավելանալու է։ Դա նշանակո՞ւմ է, որ ընտրությունների համար փող է պետք։ Որտեղի՞ց եք բերելու այդ գումարները։
- Բնականաբար, մեր հարկատուներից։
- Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք բերում, եւ ո՞ւր էին այդ հարկատուները։
- Իսկ ե՞րբ է եղել, որ բյուջեն սահմանվել է ու չի կատարվել։ Վերջին հինգ տարում մենք բյուջեն պրոֆիցիտով ենք կատարել։ Միշտ էլ մաքսային ու հարկային ծառայությունները այս ամիսներին սկսում են տրտնջալ, որ դժվար է, շատ է, բայց տարվա վերջին զեկուցում ենք, որ բյուջեն գերակատարված է։ Ինչ վերաբերում է նախընտրական ծախսերին, ապա բյուջե բերված գումարը նախընտրականի վրա կծախսվի այնքան, ինչքան բյուջեն նախատեսում է։ Իսկ այն, ինչ դուք նկատի ունեք, դա արդեն բոլորովին այլ հարց է։
- Պարոն Ավետիսյան, վերջերս մի հարցման համաձայն դուք հանրապետության ամենաթանկ հագնվող պաշտոնյաներից եք։ Դարձյալ «Զիլի՞» եք հագնում, թե՞ արդեն անցել եք ավելի թանկ «Բեռլուչիին»։
- Ոչ, ես դեռ «Զիլի» եմ հագնում եւ «Բեռլուչիի» դեռ չեմ անցել։
-Իսկ ձեր կոստյումները մաքսազերծվո՞ւմ են։
- Ոչ, չեն մաքսազերծվում, որովհետեւ ես մեկ հատով եմ բերում։ Իսկ մեկ կամ երկու հատը առեւտրային քանակ չէ։
- Եւ, այնուամենայնիվ, դուք վեց հազար դոլարանոց «Կուռվազյե» կոնյակը խմե՞լ էիք, թե՞ ոչ, ինչի համար ձեզ մեղադրում էին որոշ պատգամավորներ։
- Ես ինքս թերթից եմ իմացել, որ նման կոնյակ կա, ուղարկել եմ՝ բերել են, տեսել եմ, տուփը վատը չէր, ու կրկին ետ եմ ուղարկել խանութ։ Եւ եթե հետաքրքրվեք, կիմանաք, որ այդ կոնյակից ընդամենը 3 հատ է ներկրվել հանրապետություն, ու մինչ ձեր հրապարակումը այդ 3-ն էլ խանութում դրված են եղել։
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT